CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ305

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Մենք՝ Հայաստանում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներս և թեմակալ առաջնորդներս, Տիրոջ կամքով համախմբված Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գոհություն և փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն՝ ծառայական մեր ուխտը վերանորոգելու այս առիթի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

հայտարարությունում նաեւ ասվում է. «Վերահաստատում ենք անսակարկ մեր սերը, հավատարմությունը և ամբողջանվեր ծառայությունը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին,  Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ հաստատված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի տեսիլքով նվիրագործված քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Խորապես վրդովված ենք Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշավի առնչությամբ, որն ուղեկցվում է հոգևորականների հանդեպ ատելության ու թշնամանքի տարածմամբ և անձնական բնույթի վիրավորանքներով ու անարգալից արտահայտություններով։ Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը՝ հատկապես ազգային կյանքում և Հայաստանի շուրջ ծավալվող գոյաբանական մարտահրավերների համատեքստում։ Հայոց Եկեղեցու տկարացումն ու հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն հակահայկական ուժերին և հայության թշնամիներին։

Խստորեն դատապարտում ենք տարվույս հունիս 27-ին ուժային կառույցների ներկայացուցիչների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու՝ եկեղեցականների և հավատացյալների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու սպառնալիքով։ Տարակուսանք է առաջացնում Միքայել արքեպիսկոպոսին հարկադրաբար բերման ենթարկելու որոշումը, երբ նա պատրաստակամություն էր հայտնել կամովին ներկայանալ իրավապահ մարմիններին, ինչը և տեղի ունեցավ։

Իշխանությունների հակաեկեղեցական քաղաքականության ցայտուն դրևորումներից է նաև ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի ազատազրկումը, որը կապված է Հայոց Եկեղեցին  պաշտպանելու նրա հայտարարության հետ։

Իշխող քաղաքական ուժի համակարգված քարոզչության պայմաններում ծանր մեղադրանքներով հարուցվեց քրեական հետապնդում և ազատությունից զրկվեց նաև Գերշ. Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հոգևոր մեր եղբայրների, ազգային բարերարի և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցների նկատմամբ հետապնդումները բացահայտորեն ուղեկցվում են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային ուղղորդումներով և ատելության խոսքի տարածմամբ՝ մինչ դատարանի դատավճիռը արդեն իսկ մեղավորներ կարգելով նրանց։ Իշխանության նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի և իշխանությունների բաժանման սկզբունքները, բացահայտում է, որ գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ, որով և կասկածի տակ է դրվում դրա օրինականությունը։

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցներին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ ապահովելով նրանց արդար դատաքննության իրավունքը։

Անհանդուրժելի ենք համարում ինչպես իշխանության, այնպես և որևէ մեկի ոտնձգությունը ուղղված Հայրապետական Աթոռին և եկեղեցական կանոնական սկզբունքներին։ Որդիական խոնարհությամբ եպիսկոպոսաց դասս և թեմակալ առաջնորդներս մեր հավատարմությունն ենք հայտնում Հայոց Եկեղեցու ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հայոց Եկեղեցին, բարձրագույն մարմին ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովը, հետայսու ևս ղեկավարվելու է դարերով սրբագործված իր ընթացակարգերով՝ բացառելով արտաքին որևէ միջամտություն։

Հայոց Եկեղեցու հոգևոր դասը Հայաստանում և ի սփյուռս շարունակելու է տարածել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը և հոգևոր ու ազգային ոգով կրթել մեր ժողովրդի զավակներին՝ հոգածու և պատշաճ արձագանքելով թե՛ ներազգային ու ներպետական, թե՛ արտաքին մարտահրավերներին՝ իրացնելով ճշմարտության խոսնակ լինելու Տերունի պատգամը (հմմտ. Հովհ. 8.32)։

Կոչ ենք ուղղում մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ հաստատուն մնալ առ Աստված հավատքի մեջ, հավատարիմ՝ ազգային սրբությունների ու նվիրական արժեքների պաշտպանության դիրքերում և չտրվել պառակտիչ գործողությունների։

Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ արդար, բարօր և ապահով պահի Հայաստան մեր հայրենիքն ու աստվածօրհնյալ հայ ժողովրդին, անսասան՝ Իր իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը հենասյունն է հայոց ինքնության և պետականության, ու ծաղկյալ՝ Հայրապետական գավազանը Հայոց Հայրապետի։

www.news.am 

  • Լրահոս
  • Close
Բաքվում Ապօրինի Գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի Պաշտպանը Դիմել Է Մակ-Ի Մի Գերագույն Հանձնակատարին

18-01-2026 | 13:13

Բաքվում ապօրինի գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարին
Երկրաշարժ՝ Ադրբեջանում

18-01-2026 | 13:11

Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Պայքարի Ծայրահեղ Միջոցի Դիմող Անձի Համար Կարևորագույն Հոգեբանական Խթաններ Են Թե՛ Հանրային Լայն Աջակցությունը, Թե՛ Հատկապես «Ընկերների» Լռությունը. Սամսոնյան

18-01-2026 | 13:08

Պայքարի ծայրահեղ միջոցի դիմող անձի համար կարևորագույն հոգեբանական խթաններ են թե՛ հանրային լայն աջակցությունը, թե՛ հատկապես «ընկերների» լռությունը. Սամսոնյան
Հունվարի 18-Ին Տեղի Կունենա Եմ Դեսպանների Արտակարգ Հանդիպում

18-01-2026 | 13:06

Հունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում
Փետրվարի 1-Ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մթ-Ն, Նիդերլանդները Եւ Ֆինլանդիան Կենթարկվեն 10% Մաքսատուրքի․ Թրամփ

18-01-2026 | 13:05

Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի․ Թրամփ
Ամն Նախագահը Հրահրել Է Ցուցարարներին Եւ Խոստացել Նրանց Ռազմակшն Աջակցություն. Զnհվել Են Հազարավոր Մարդիկ. Խամենեի

18-01-2026 | 13:03

ԱՄՆ նախագահը հրահրել է ցուցարարներին և խոստացել նրանց ռազմակшն աջակցություն. զnհվել են հազարավոր մարդիկ. Խամենեի
Մահացել Է Նշանավոր Ճարտարապետ-Գիտնական Մուրադ Հասրաթյանը

17-01-2026 | 13:05

Մահացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական Մուրադ Հասրաթյանը
Չենք Կարծում, Որ Անհրաժեշտ Է Քաղաքականացնել Առանձին Գործերը. Եմ Դեսպանը՝ Բանտարկյալների Մասին

17-01-2026 | 13:03

Չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը. ԵՄ դեսպանը՝ բանտարկյալների մասին
Տեղի Է Ունեցել Հհկ Գործադիր Մարմնի Նիստը․ Քննարկել Են Տարածաշրջանային Վերջին Զարգացումները, Ներքաղաքական Օրակարգի Հարցեր

17-01-2026 | 13:02

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը․ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ներքաղաքական օրակարգի հարցեր
Սամվել Կարապետյանի Նկատմամբ Կիրառվեց Տնային Կալանք․ Հրապարակային Խոսքի Սահմանափակումը Վերացվեց․ Արամ Վարդևանյան

17-01-2026 | 12:57

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց․ Արամ Վարդևանյան
Դանիան Ի Վիճակի Չէ Վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ Տուն

17-01-2026 | 12:56

Դանիան ի վիճակի չէ վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ տուն
Ռուբեն Վարդանյանի Գործով Որոշակի Չափով Գործընթացի Ձգձգման Միտումներ Կան. Սիրանուշ Սահակյան

17-01-2026 | 12:55

Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան. Սիրանուշ Սահակյան
Հացադուլ, Օր 9-Րդ. Առողջությանս Հետ Կապված Խնդիրների Մասին. Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

17-01-2026 | 12:54

Հացադուլ, օր 9-րդ. Առողջությանս հետ կապված խնդիրների մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
Հայաստանում Այսօր Լռության Գործիքը Բանտն Է. Անտեսելով Բամբասանքների, Շանտաժների Ու Սպառնալիքների Ահեղ Շղթան՝ Շարունակում Եմ Հավատարիմ Մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան

17-01-2026 | 12:53

Հայաստանում այսօր լռության գործիքը բանտն է. անտեսելով բամբասանքների, շանտաժների ու սպառնալիքների ահեղ շղթան՝ շարունակում եմ հավատարիմ մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան
Ուկրաինան Խաղաղության Համար Խոչընդոտ Չի Եղել Եւ Չի Լինի. Զելենսկին Արձագանքել Է Թրամփի Հայտարարությանը

16-01-2026 | 15:14

Ուկրաինան խաղաղության համար խոչընդոտ չի եղել և չի լինի. Զելենսկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Նմանատիպ լուրեր