24-01-2025 | 21:29
Չնայած եղանակային պայմանների դժվարությանը՝ Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը շարունակում է պեղման աշխատանքները Օրբելյան իշխանների 14-րդ դ․ պալատում և կից եկեղեցում։
Հնագիտական արշավախմբի ղեկավարն է Ավետիս Գրիգորյանը։
Արդեն պեղվել և մաքրվել է պալատի ներսույթը, սկսել են շրջակայքի պեղումները։ Բացվել է եկեղեցու սալահատակը, հիմքերը արտաքուստ և դրանց մոտ ուշ շրջանում կատարված տասնյակ թաղումներ։ Չեսարի պեղումների ժամանակ նաև ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել, որոնց մասին կիմանաք ավելի ուշ։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն