08-12-2024 | 15:58
Հունաստանի վարչապետի նստավայրում՝ «Մաքսիմա» պալատում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է, վնասը զգալի չէ։ Այդ մասին հայտնել է Հունաստանի կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը։
«Առավոտյան հրդեհ է բռնկվել վարչապետի նստավայրի առաջին հարկում գտնվող հարակից պահեստում, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 24 հրշեջ։ Հրդեհն արագ տեղայնացվել է՝ պատճառելով միայն թեթև նյութական վնաս»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Դեպքը հետաքննվում է իրավասու քննչական բաժնում։
Հունաստանի վարչապետի նստավայրը գտնվում է Աթենքի հենց կենտրոնում՝ Հիրոդու Ատիկիս փողոցում։ Դրանից ոչ հեռու գործում է հրշեջ կայան։