CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ73

Հունաստանում Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն է հիմնվել

Հունաստանում Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն է հիմնվել

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում այսօր ստորագրվեց Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի և Հայաստանի Հանրապետության դեսպանության միջև համագործակցության պայմանագիր, որով համալսարանում հիմնադրվում է Հունաստանում Հայոց լեզվի և մշակույթի ամբիոն՝ մեկնարկելով հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների և դասավանդման գործընթացը։

Պայմանագիրը ստորագրվեց Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսի և Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի կողմից։ Կենտրոնի հիմնումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին մի շարք պաշտոնատար անձիք, այդ թվում՝ Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, «Ազատության ուղի» խմբակցության ղեկավար տիկին Զոի Կոնստանտոպուլուն, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի և ՍԻՐԻԶԱ կուսակցության անդամ տիկին Նինա Կասիմատին, ակադեմիական ոլորտի, ինչպես նաև հայ հոգևոր դասի, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ միջոցառումը պատմական նշանակություն ունի, քանի որ առաջին անգամն է Հունաստանում հիմնվում հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն, որը տեղի է ունենում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը նպատակ ունի երկկողմ շփումները վերածել գիտական ոլորտում երկարաժամկետ և հեռանկարային կապերի զարգացման և ընդլայնման, ինչը Հայաստան-Հունաստան հարաբերությունների ամրացման հիմք կհանդիսանա, նշեց դեսպանը:

Նա նշեց նաև, որ հայագիտության կենտրոնի գաղափարը հասունացել է ժամանակի ընթացքում։ ՀՀ դեսպանն ընդգծեց այն փաստը, որ Դեմոկրիտուս համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնումը բոլորովին պատահական չէ, այն մի շարք քննարկումների արդյունքում ընդունված որոշում է՝ հիմնված այն կարևոր փաստի վրա, որ Համալսարանն ունի բավարար ներուժ և մեծ հետաքրքրություն հայագիտությունը զարգացնելու հարցում։ Կարևոր է նաև տարածաշրջանում առկա կենսունակ հայ համայնքը և եկեղեցին, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում կաջակցեն կենտրոնի աշխատանքներին այսուհետ։

Դեսպան Մկրտչյանը հատկապես կարևորեց համալսարանի՝ ռազմավարական կարևոր տարածաշրջանում գտնվելու հանգամանքը, և որ այն ունի արևելագիտական ուսումնասիրությունների բավական զարգացած ավանդույթներ։

Պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսը իր հերթին նշեց, որ հայոց լեզուն և մշակույթը, ինչպես նաև հայոց պատմությունը համալսարանի հետաքրքրությունների շրջանակներում են, և այսօր ստորագրված պայմանագիրը պաշտոնապես մեծ հնարավորություններ է բացում հայագիտությանը նվիրված ուսումնասիրությունների համար:

Նա համոզմունք հայտնեց, որ աշխատանքների արդյունավետությունը տեսանելի կլինի մոտ ապագայում և կայուն հիմք կհանդիսանա հայ և հույն բարեկամ ժողովուրդների ակադեմիական համագործակցության համար:

 

  • Լրահոս
  • Close
Իրանը Խոստանում Է Կրկնապատկել Իսրայելին

14-04-2024 | 07:32

Իրանը խոստանում է կրկնապատկել Իսրայելին
Մակ-Ում Իրանի Մշտական ​​Ներկայացուցչությունը Հայտարարել Է, Որ Իսրայելի Վրա Հարձակումը Կարելի Է Ավարտված Համարել

14-04-2024 | 07:26

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը կարելի է ավարտված համարել
400-Ից 500 Հրթիռների Մեծ Մասը Կարձակվի Իրանից

14-04-2024 | 01:41

400-ից 500 հրթիռների մեծ մասը կարձակվի Իրանից
Իրանը Հարձակում Է Սկսել Իսրայելի Վրա՝ Օգտագործելով Տասնյակ Անօդաչու Սարքեր

14-04-2024 | 01:20

Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ օգտագործելով տասնյակ անօդաչու սարքեր
Իրանը Պարսից Ծոցում Իսրայելական Նավ Է Գրավել Ու Տարել Իր Ջրային Տարածք

13-04-2024 | 17:26

Իրանը Պարսից ծոցում իսրայելական նավ է գրավել ու տարել իր ջրային տարածք
Ուկրաինայի Զու Գլխավոր Հրամանատար. Իրավիճակը Արեւելյան Ճակատում Սրվել Է

13-04-2024 | 15:14

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արեւելյան ճակատում սրվել է
Իսրայելը Մի Քանի Հարվածներ Է Հասցրել Լիբանանի Հարավ-Արեւելքին, Իրավիճակը Սրվում Է Ամեն Րոպե

13-04-2024 | 15:10

Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե
Նիդեռլանդները Կփակեն Իրենց Դեսպանությունը Թեհրանում՝ Որպես Զգուշության Միջոց

13-04-2024 | 15:04

Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց
Սուրբ Գայանե Վանքում Կկատարվի Հոգեհանգստյան Կարգ Վթարից Զոհված Զինծառայողների Համար

13-04-2024 | 14:56

Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ցավակցել Է Մեղրիում Վթարի Հետևանքով Զոհված Զինծառայողների Ընտանիքներին

13-04-2024 | 14:35

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
Իտալիայի Վարչապետը Փոխնակ Մայրությունն «Անմարդկային Պրակտիկա» Է Անվանել

13-04-2024 | 08:11

Իտալիայի վարչապետը փոխնակ մայրությունն «անմարդկային պրակտիկա» է անվանել
Տիեզերքի Ծնունդից Ի Վեր Ամենահզոր Պայթյունը Տեղի Է Ունեցել Աղեղնավոր Համաստեղության Տարածքում

13-04-2024 | 08:05

Տիեզերքի ծնունդից ի վեր ամենահզոր պայթյունը տեղի է ունեցել Աղեղնավոր համաստեղության տարածքում
Մեծ Բրիտանիայի Դեսպանատունն Առաջին Անգամ Կույր Դիվանագետ Կղեկավարի

13-04-2024 | 08:02

Մեծ Բրիտանիայի դեսպանատունն առաջին անգամ կույր դիվանագետ կղեկավարի
Ամն-Ը Լրացուցիչ Ուժեր Է Տեղափոխում Մերձավոր Արևելք

13-04-2024 | 07:58

ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք
Իրանը Ամն-Ին Նախազգուշացրել Է Հարձակման Մասին՝ Իսրայելի Հետ Հակամարտությանը Միջամտելու Դեպքում

13-04-2024 | 07:44

Իրանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է հարձակման մասին՝ Իսրայելի հետ հակամարտությանը միջամտելու դեպքում

Նմանատիպ լուրեր

Իրանը խոստանում է կրկնապատկել Իսրայելին

Միջազգային լուրեր

Calendar14-04-2024

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը կարելի է ավարտված համարել

Միջազգային լուրեր

Calendar14-04-2024

400-ից 500 հրթիռների մեծ մասը կարձակվի Իրանից

Միջազգային լուրեր

Calendar14-04-2024

Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ օգտագործելով տասնյակ անօդաչու սարքեր

Միջազգային լուրեր

Calendar14-04-2024

Իրանը Պարսից ծոցում իսրայելական նավ է գրավել ու տարել իր ջրային տարածք

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արեւելյան ճակատում սրվել է

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024