22-01-2025 | 14:32
Հունգարիան և Սլովակիան դեկտեմբերի 16-ին արգելափակեցին վրացի պաշտոնյաների դեմ պատժամիցներ սահմանելու Եվրամիության առաջարկած փաթեթը։
Հունգարիայի և Սլովակիայի գործողությունները խոչընդոտում են նաև վրացի պաշտոնյաների դեմ մուտքի արտոնագրի արգելքի և ակտիվների սառեցման գործընթացին։ ԵՄ առաջնորդները ձգտում են պատժել Վրաստանի իշխանություններին այլախոհների նկատմամբ դաժան ճնշումների և ռուսամետ քաղաքականության համար:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը նախքան Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդի երեկվա նիստը հայտարարել էր, որ պատժամիջոցների ցանկն արդեն պատրաստ է։
«Ազատություն»