CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ101

«ՀԱՅՈՑ ՏԱՆ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ Է, ՔԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԿԱՊԻՏԱԼԸ

«ՀԱՅՈՑ ՏԱՆ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ Է, ՔԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԿԱՊԻՏԱԼԸ

Հանրային դաշտում նոր շարժում է ձեւավորվել` «Հայոց տուն» հայկական էլիտայի նախաձեռնություն, որն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ազդարարեց շարժման մեկնարկը եւ ներկայացրեց «Հայոց տան» մանիֆեստը։
Միջոցառման մասնակիցների թվում էին ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Պողոսյանը, ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը, ինչպես նաեւ՝ գիտության, մշակույթի, հասարակական այլ գործիչներ։

«Հայոց տունը», ըստ բանախոսների, լինելու է հայկական էլիտայի ձեւավորմանն ու ամրապնդմանն ուղղված ապակուսակցական կառույց՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ եւ փորձառու գործիչների ներգրավմամբ: Նախաձեռնության նպատակն անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգեւոր, մշակույթի, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում կայացած ու շահագրգիռ հայ մասնագետների միավորումն է՝ հայկական պետականության ու հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով: «Հայոց տունը» նաեւ նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի եւ հայ ազգի բարգավաճմանը:

Ինչպես իր խոսքում ընդգծեց Ռուբեն Կարապետյանը` կառույցն ապակուսակցական է եւ առաջնորդվելու է անմնացորդ հավատքով, ազգային արժեքներով ու հայ ոգեղեն ուժի հենասյուներով, միասնությամբ, համերաշխությամբ ու սիրով, իսկ բոլոր գոյաբանական խնդիրները հնարավոր է հաղթահարել հայության համախմբման ու ազգային ուժերի գերլարման շնորհիվ՝ հանուն միասնական նպատակի, այն է՝ հայոց պետության զորացման եւ հայկական պետականության կայացման համար։

Պրոֆեսոր Արմեն Չարչյանն էլ նկատեց, որ սա զուտ ներազգային գործընթաց է, եւ որեւէ քաղաքական տարր ու հավակնություն մասնակիցների մոտ չկա։ «Մեզ՝ բոլորիս, հետաքրքրում էր երկու հարց` ինչու եւ, երկրորդը` ինչ։ Ինչո՞ւ եղավ այսպես, եւ ինչո՞ւ է հայ ազգը կանգնած իր պատմական զարգացման թերեւս ամենացածր աստիճաններից մեկի վրա, ի՞նչ պետք է անենք, որպեսզի դա հաղթահարենք։ Այդ փնտրտուքներում պատասխանը մեկն էր` չկա ազգային ընտրանի, չկա ազգային էլիտա, որը կարողանար տալ լուծումներ, առաջարկել լուծումներ, որոնք ընդունելի կլինեին բոլորի համար, եւ այդ լուծումների շնորհիվ մենք կարողանայինք ավելի բարգավաճ, ավելի զարգացող երկիր, հայրենիք եւ պետություն կառուցել»,- ասաց նա ու, որպես բժիշկ, ընդգծեց, որ հայ հասարակությունը հիվանդ է եւ առողջացման կարիք ունի, իսկ առողջացնել հնարավոր է, եթե հասարակությունը եւ համասփյուռ ազգի շահերը համընկնեն ու ստեղծեն առողջ բջիջներ։ Այդ առումով, «Հայոց տունը» կհամագործակցի ապակուսակցական բոլոր ուժերի հետ, եթե գաղափարական տեսանկյունից նպատակներն ու խնդիրները համընկնեն։

Քանդակագործ Արման Նուռն էլ համոզված է` աշխարհասփյուռ հայությունը պետք է իր ողջ ներուժը` թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային, համախմբի, միավորվի, որպեսզի պահպանվենք որպես ազգ, որպես պետություն։ Նրա խոսքով` շատ ավելի դժվար է վերադարձնել պետությունը կորցնելուց հետո, քան պահպանել, երբ այն դեռ կա. վերադարձի արժեքը շատ ավելի բարձր է։  

Ելույթներից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան, որտեղ հնչեցին նաեւ քաղաքական հարցեր, սակայն ներկաները չցանկացան մեկնաբանել նախօրեին ԱԺ-ում Փաշինյանի այն հայտարարությունը, թե պետք է մոռանալ Արցախյան շարժումը։ «Սա ավելի շատ արժեհամակարգային հարթակ է, եւ խնդրում եմ՝ անձնական, ներքաղաքական հարցեր չտալ»,- խոսքի իրավունք խնդրեց ու կարճ պատասխանեց բժիշկ Չարչյանը։

«Հրապարակի» այն հարցին, թե սիրո եւ համերաշխության մթնոլորտ ձեւավորելուց բացի կոնկրետ ինչ քայլեր ու գործողություններ սպասենք իրենց շարժումից, Ա․ Չարչյանը նշեց, որ իրենք, անշուշտ, ունեն «ճանապարհային քարտեզ», որը, սակայն, այսօր մանրամասն չեն ներկայացնի, այդուհանդերձ, մեզ հետ զրույցում պրոֆեսորը նշեց, որ առաջիկայում լինելու են կոնֆերանսներ, ուսումնակրթական միջոցառումներ, քննարկումներ, հանդիպումներ։ Չարչյանն ընդգծում է եւս մեկ անգամ՝ սա ապաքաղաքական, արժեհամակարգային եւ համահայկական հարթակ է, գոնե առնվազն ձգտում են դրան․ «Մեր նպատակը քաղաքականությունը չէ, ու եթե վերքաղաքական հարթակում կարողանանք ընդդիմությանն ու իշխանությանը բերել ընդհանուր արժեհամակարգի, համոզված եղեք, որ դա կլինի մեր լավագույն ձեռքբերումը»։

Ինչքան էլ նշում են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց վարչապետն ամեն օր քաղաքական հայտարարություններ է անում եւ, օրինակ, նշում է, որ Հայոց ցեղասպանությունը մեր առաջնահերթությունների մեջ չէ։ Այս տեսակ հայտարարություններին իրենց կողմից լինելո՞ւ է արձագանք։ «Դա իրենց առաջնահերթությունների մեջ չի մտնում եւ ոչ թե մեր․․․ եկեք չխառնենք»։ Բայցեւայնպես, «մոլորյալներին» իրենց դաշտ բերելո՞ւ են, թե՞ ոչ՝ համերաշխության մթնոլորտ ձեւավորելու համար։ «Ես բժիշկ եմ, անգամ այն մոլորյալներին, որոնք ինձ բանտ նստացրին, եթե վաղը պետք լինի այդ դատավորին վիրահատել, ես ամենայն պատասխանատվությամբ դա կանեմ»։ Այլ կերպ ասած՝ փորձելու են նաեւ իշխանությանը բերել «Հայոց տուն»։ «Այո, երկխոսության փորձ անելու ենք, եւ, ինչպես տեսնում եք, «Հայոց տան» ինտելեկտուալ կապիտալն ավելի բարձր է, քան իշխանության ներկայիս ինտելեկտուալ կապիտալն է»։  

Մյուս կողմից՝ ով Հայաստանում քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականությունն է նրանով զբաղվում, ըստ այդմ` մտահոգություն չունե՞ն, որ տարբեր քրեական գործեր հարուցելով՝ իշխանությունները կփորձեն իրենց մեկուսացնել։ «Ես մի անգամ զբաղվեցի քաղաքականությամբ, եւ քաղաքականությունը զբաղվեց ինձնով,- կատակեց պրոֆեսոր Ա․ Չարչյանն ու շարունակեց։- Իհարկե, կա մտավախություն, բայց եկեք կշեռքի նժարի վրա դնենք, թե որն է ավելի արժեքավոր․ ծառայություն ի փառս հայրենիքի՞, թե՞ անձնական մտավախությունները»։ Պրոֆեսորը, լարվածությունը թուլացնելու համար, նկատեց, որ ինքն այն վիրաբույժն է, որը ՀՀ բոլոր առաջնորդների, բացի ներկայիս վարչապետից, ընտանիքների անդամներին բուժել է, վիրահատել։ «Ու երբ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկում էին, հաջորդ օրը իշխանական 6-7 պատգամավոր դիմեցին ինձ, որ մեկի քրոջը, մյուսի եղբորը վիրահատեմ, եւ, իհարկե, վիրահատել եմ՝ նույն պատասխանատվությամբ, որ կանեի ցանկացած մարդու հանդեպ։ Մի փորձեք մեր հետեւում ինչ-որ մարդկանց կամ ուժեր տեսնել»,- եզրափակեց նա։

Աշոտ Մելքոնյանն էլ իր հերթին խնդրանքով դիմեց լրագրողներին։ «Թե ում է ներկայացնում այս ուժը, այս հարցադրումը խնդրում եմ չանեք, մենք ոչ մեկին չենք ներկայացնում։ Ես զանազան հիմնարկներում չեմ աշխատել, այլ ընդամենը մի տեղում՝ ԳԱԱ պատմության ինստիտուտում, եւ երբեք որեւէ մեկի խամաճիկը չեմ եղել, քննադատել եմ բոլոր 3 նախագահներին եւ ներկայիս վարչապետին՝ իրենց վարած քաղաքականության համար, եւ կշարունակեմ այդպիսին մնալ։ Երբեք չեմ ուրախացել, որ իշխանությունները ձախողվել են այս կամ այն հարցում, որովհետեւ դրանով իմ երկիրն ու ժողովուրդն են ձախողվել, դրա համար ես ձեզ հավատացնում եմ՝ որեւէ մեկին չենք ներկայացնում եւ որեւէ մի քաղաքական ուժի փոխակերպված տարբերակը չենք, հայ ժողովրդին ենք ներկայացնում»,- նշեց նա ու նկատեց, որ իրենք դուրս չեն գալու փողոց՝ վարչապետի թեկնածուներ առաջարկեն, դա իրենց ճանապարհը չէ:

www.hraparak.am

  • Լրահոս
  • Close
Գարեգին Բ-Ն Մեկնել Է Վատիկան՝ Մասնակցելու Հռոմի Պապի Հուղարկավորությանը

25-04-2025 | 15:30

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՄԵԿՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
Հայ Դատի Հանձնախումբը Դատապարտում Է Թրամփի Կողմից «Ցեղասպանություն» Եզրույթի Չկիրառումը

25-04-2025 | 15:27

ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ
Փալոունը Քննադատել Է Թրամփին՝ Հայոց Ցեղասպանության «Թույլ Ոգեկոչումն» Անվանելով Նվեր Ժխտողականներին

25-04-2025 | 14:57

Փալոունը քննադատել է Թրամփին՝ Հայոց ցեղասպանության «թույլ ոգեկոչումն» անվանելով նվեր ժխտողականներին
Ամենամյա Ծաղկահավաք Միջոցառումը Կլինի Ապրիլի 26-Ին

25-04-2025 | 13:52

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին
Էրդողանն Ապրիլքսանչորսյան Ուղերձ Է Հղել

25-04-2025 | 13:41

Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել
Հայերը Կրկին Թիրախավորվում Են՝ Այս Անգամ Ադրբեջանի Կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատի Անդամ Դեյվիդ Ալթոնի Հոդվածը

25-04-2025 | 13:40

Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը
Հասարակություն  2024 Թվականին Արձանագրվել Է 2093 Դեպք. Մանրամասներ

25-04-2025 | 12:22

Հասարակություն 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 2093 ԴԵՊՔ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թուրքիայի Քրդական 2 Կուսակցություն Դատապարտել Են 1915-Ին Իրականացված Հայոց Ցեղասպանությունը

24-04-2025 | 21:13

Թուրքիայի քրդական 2 կուսակցություն դատապարտել են 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը
Հհ-Ում Եմ Առաքելությունը Խմբագրել Է Գրառումը. «Ցեղասպանություն» Բառը Հանվել Է

24-04-2025 | 21:10

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խմբագրել է գրառումը. «Ցեղասպանություն» բառը հանվել է
2020-2023Թթ Արցախում Տեղի Ունեցածը Նույն 1915Թ. Ապրիլի 24-Ի Իրադարձությունների Շարունակությունն Են 21-Րդ Դարում. Արցախի Աժ

24-04-2025 | 12:27

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների շարունակությունն են 21-րդ դարում. Արցախի ԱԺ
Հհ-Ն Այսօր Հիշում Է Անցյալը Եւ Նայում Ապագային՝ Ձգտելով Գալիք Սերունդների Համար Կառուցել Հանդուրժողականության, Հարգանքի, Մարդու Իրավունքների Պաշտպանության Եւ Խաղաղության Արժեքների Վրա Հիմնված Միջավայր․ Ագն

24-04-2025 | 11:48

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր․ ԱԳՆ
Տիրոջ Սերը Եւ Ողորմությունն Այսօր Եւ Միշտ Թող Ուղեկից Լինի Ազգիս Հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս

24-04-2025 | 11:40

Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այսօր Մենք Ոգեկոչում Ենք Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցը. Պետր Պիրունչիկ

24-04-2025 | 11:34

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
Համագործակցության Հուշագիր Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Եւ Հհ-Ում Գերմանիայի Դեսպանության Միջև

23-04-2025 | 16:36

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև
Թուրքիայի Դեսպանը Գովաբանում Է Ադրբեջանն՝ Արցախի Բռնազավթման Համար Եւ Երազում «Զանգեզուրի Միջանցքի» Մասին

23-04-2025 | 16:35

Թուրքիայի դեսպանը գովաբանում է Ադրբեջանն՝ Արցախի բռնազավթման համար և երազում «Զանգեզուրի միջանցքի» մասին

Նմանատիպ լուրեր