CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ511

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՍՎԵԼ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԳՈՒՇԱՑՆԻ՞

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՍՎԵԼ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԳՈՒՇԱՑՆԻ՞

Մարտի 25-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսա­զրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ինչի մասին ՀՀ կառավարությունից տարածել էին հետեւյալ երեք նախադասությունը․ 

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները»։

Ավելի ուշ ԱՄՆ Պետդեպի կայքում տեղադրվեց նույն հեռախոսազրույցի մասին ամերիկյան կողմի հաղորդագրությունը՝ բավականին տարբեր բովանդակությամբ։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թամմի Բրյուսի, որի անունից տարածվել էր հաղորդագրությունը․ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր հետաքրքրության հարցեր՝ որպես ռազմավարական գործընկերներ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը եւ ընդգծել է կայուն խաղաղության կարեւորությունը, որպեսզի կասեցվի տարածաշրջանային հակամարտության շրջափուլը, եւ Հարավային Կովկասում հաստատվեն անվտանգություն եւ բարգավաճում։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ լարվածության ցանկացած դրսեւորում Հարավային Կովկասում անընդունելի է»։  

Եթե հաշվի առնենք, որ Թրամփի վարչակազմի՝ իշխանություն ստանձնելուց ի վեր սա Հայաստանին առնչվող առաջին հաղորդագրությունն է՝ ԱՄՆ իշխանությունների կողմից տարածված, ապա, անշուշտ, ամենից կարեւոր ձեւակերպումն առաջին նախադասությունն է․ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր հետաքրքրության հարցեր՝ որպես ռազմավարական գործընկերներ»։ Սա՝ ի գիտություն բոլոր նրանց, ովքեր հունվարին հրաժարվում էին ընդունել, որ ԱՄՆ-ն ռազմավարական ծրագրով եւ անշրջելի կերպով է հաստատվում Հայաստանում։ Իրենք իրենց համոզում էին, թե գուցե Բայդենի վարչակազմի հետ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համաձայնագիրը չգործադրվի Թրամփի օրոք։ Ակնհայտ է, որ ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը Հայաստանում Թրամփի վարչակազմի կողմից գործադրվելու է եւ այնպիսի արագությամբ, որ ռուսոֆիլները գուցե միայն Ռուսաստանի հեռանալը հասցնեն նկատել։ Ի լուր աշխարհի արված հայտարարություն-արձանագրումից հետո, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա են ռազմավարական գործընկերության հարաբերություններ, Պետդեպի հաղորդագրությունը ոչ մի այլ համընկնում Փաշինյանի տարածած տեքստի հետ չունի։ 

ԱՄՆ պետքարտուղարը, ակն­հայ­տորեն, որեւէ կարեւորություն չի տվել Ադրբեջանի հետ Փաշինյանի բանակցած համաձայնագրի ստորագրվելուն կամ չստորագրվելուն։ Ավելին, ի խորունկ դժբախտություն Փաշինյանի, ԱՄՆ-ն, ակներեւաբար, ո՛չ համաձայնագիրը, ո՛չ դրա ստորագրումը չի դիտում Հարավային Կովկասում հակամարտության շրջափուլը կասեցնելու միջոց։ Այդ միջոցը ԱՄՆ-ն համարում է կայուն խաղաղությունը։ Խաղաղությունը գուցե դեռ կայուն չէ, սակայն 2022-ի սեպտեմբերից այն պահպանվում է քաղաքականապես, եւ այժմ էլ ԱՄՆ-ն անընդունելի է համարում լարվածության որեւէ դրսեւորում Հարավային Կովկասում։ Սա էական հայտարարություն է, քանի որ վերջին օրերին Մոսկվան բարձրաձայնել էր, թե անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության աճից։ Մոսկվայի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Իլհամ Ալիեւին քսի տալու հրապարակային ժեստ՝ Հայաստանի սահմաններին սադրանքներ կազմակերպելու։ ԱՄՆ-ն այդ քսի տալ-սադրելն է կանխում Հարավային Կովկասում «լարվածության ցանկացած դրսեւորման անընդունելի լինելու» մասին Պետդեպի հայտարարությամբ։ 

Ֆիդանի զգուշացումը

Նույնքան ուշագրավ է նույն՝ մարտի 25-ին Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը պետքարտուղար Ռուբիոյի կողմից Հարավային Կովկասում խաղաղության թեմային կատարված անդրադարձը։ Հակառակ Թուրքիայում անցյալ շաբաթվանից մամուլում թեւածող ինքնահնար «լուրերին», թե 2019-ից սահմանված եւ Թուրքիայի տնտեսությունը մեծ հաջողությամբ քանդող ԱՄՆ պատժամիջոցներն առաջիկայում կարող են թեթեւացվել, կամ՝ ԱՄՆ կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու գործարքի իրականացումը մոտ ժամանակներում կսկսվի, կամ՝ Թուրքիային կթույլատրվի F-35-երի ծրագրին վերստին մասնակցել, ոչ մի նման հիշատակում Ռուբիո-Ֆիդան հանդիպման մասին Պետդեպի հաղորդագրությունում չկար։ Փոխարենը, միանգամայն սպասելի, կար անդրադարձ Սիրիայում իրավիճակին։ Մեծ հավանականությամբ, Ֆիդանը Վաշինգտոն էր շտապել հենց Սիրիայում Թուրքիայի համար ահագնացած խնդիրների պատճառով։ Նախ՝ մարտի 13-ին Ֆիդանը, այն էլ՝ ոչ միայնակ, այլ Թուրքիայի ռազմական նախարարի եւ անվտանգության ծառայության ղեկավարի հետ պատվիրակության կազմում մեկնել էր Դամասկոս։ Ըստ մամուլի, պատվիրակության խնդիրը եղել էր իրենց մտահոգությունները փոխանցել Սիրիայի ղեկավարությանը՝ ԱՄՆ հովանավորությամբ գործող քրդական YPG-ի՝ ստրուկտուրալ կառուցվածքի, հրամանատարների, սպառազինության պահպանմամբ Սիրիայի բանակին ինտեգրվելու համաձայնագրի առնչությամբ։ Թուրքական մամուլում չկար տեղեկություն, թե պատվիրակությունը որեւէ գոհացուցիչ արդյունքի է հասել։ 

Քրդերին չզինաթափվելը քիչ էր, այս շաբաթ էլ հայտնի դարձավ, որ մարտի 18-ին ԱՄՆ վարչակազմն առաջին ուղիղ եւ պաշտոնական շփումն էր ունեցել Սիրիայի ներկայիս ժամանակավոր կառավարության հետ։ Այդ կառավարությունը տարեսկզբից բոլոր հնարավոր խողովակներով, բոլոր հնարավոր հարթակներից աղերսում է ԱՄՆ-ին՝ Ասադի ռեժիմի ժամանակ Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները հանել կամ գոնե թեթեւացնել։ Մարտի 18-ին ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արեւելքի գծով տեղակալը մի քանի պայման է փոխանցել Սիրիայի գործող ԱԳ նախարարին՝ պատժամիջոցները մասնակի թեթեւացնելու համար։ ԱՄՆ կողմից առաջադրված պայմաններից մի քանիսը հասել էին մամուլ, եւ այդտեղ ամենից ուշագրավ կետն օտարերկրյա զինյալներին Սիրիայից արտաքսելու պահանջն էր։ Իսկ ովքե՞ր են օտարերկրյա զինյալները։ Ամենից առաջ՝ Թուրքիայի հետ կապված եւ ժամանակին Թուրքիայի կողմից ֆինանսավորված Syrian National Army խմբավորման վարձկանները՝ ույգուրներ, չերքեզներ, թուրքեր, թուրքմեններ, չեչեններ։ Ասում են` նույնիսկ էթնիկ հիմքով կազմված ջոկատներ գոյություն ունեն։ Այժմ ԱՄՆ-ն պահանջում է՝ Թուրքիայի ազդեցության այդ զինյալ գործակալներին Սիրիայից արտաքսել։ 

Այդքանով էլ ավելի քան օրինաչափ էր, որ մարտի 24-ին Էրդողանը Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստ էր գումարել՝ հաջակցություն Էքրեմ Իմամօղլուի ծավալված հանրահավաքային շարժման եւ Սիրիայում իրադրության քննարկման հարցերով։ Մարտի 25-ին էլ Հաքան Ֆիդանն էր Վաշինգտոն հասել։ Ֆիդանի վաշինգտոնյան այցից անսպասելի էր այլ բան։ ԱՄՆ պետքարտուղարությունը տարածեց, որ Ռուբիո-Ֆիդան հանդիպմանը պետքարտուղար Ռուբիոն խնդրել է Թուրքիային՝ աջակցել խաղաղությանն Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում (The Secretary requested Türkiye’s support for peace in Ukraine and the South Caucasus): Դիվանագիտական լեզվից թարգմանված` դա նշանակում է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա է դրվել պատասխանատվություն, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում իրադրություն չսրի։ Եվ դա արվում է հրապարակավ՝ ոչ թե Ալիեւի հետ խոսելով, այլ՝ Թուրքիայի միջոցով Ալիեւին լսեցնելով։

www.hraparak.am

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեր Եւ Նախագահ Ալիևի Համատեղ Նամակի Համար, Որով Առաջադրում Եք Իմ Թեկնածությունը Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփը Նամակ Է Հղել Փաշինյանին

08-12-2025 | 15:21

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփը նամակ է հղել Փաշինյանին
Հավատարմությունս Եմ Հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված Հաստատուն Եւ Անսասան Պահի Լուսավորչի Գահը Իր Նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը Մատուցել Է Իր Անդրանիկ Պատարագը

08-12-2025 | 14:58

Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված հաստատուն և անսասան պահի Լուսավորչի գահը իր նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը
Նիկոլ Փաշինյանի Քայլերը Հակաիրավական Միջամտություն Են Ներեկեղեցական Կանոնական Կյանքին. Սահմանադրագետ

08-12-2025 | 14:56

Նիկոլ Փաշինյանի քայլերը հակաիրավական միջամտություն են ներեկեղեցական կանոնական կյանքին. Սահմանադրագետ
Փաշինյանը Փորձում Է Հայերի Դավանափոխություն Իրականացնել. Վերլուծաբան

08-12-2025 | 14:15

Փաշինյանը փորձում է հայերի դավանափոխություն իրականացնել. վերլուծաբան
Դա Պարոն Սիմոնյանի Անձնական Կարծիքն Ու Դիրքորոշումն Է. Աժ Նախագահի Խոսնակը՝ Մայր Աթոռում Պատարագ Անցկացնելու Մասին

08-12-2025 | 14:09

Դա պարոն Սիմոնյանի անձնական կարծիքն ու դիրքորոշումն է. ԱԺ նախագահի խոսնակը՝ Մայր Աթոռում պատարագ անցկացնելու մասին
«Գոյը Պետք Է Վերադառնա Իր Համար Ստեղծված Տարածքին». Այսօր «Գոյ» Թատրոնի 37-Ամյակն Է

08-12-2025 | 13:06

«Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է
Միքայել Սրբազանն Անհապաղ Վիրահատության Կարիք Ունի, Պիտի Այնպես Անենք, Որ Քկհ-Ներում Գրանցված 23 Մաhը Չդառնան 24-Ը. Գառնիկ Դանիելյան

08-12-2025 | 12:37

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, պիտի այնպես անենք, որ ՔԿՀ-ներում գրանցված 23 մաhը չդառնան 24-ը. Գառնիկ Դանիելյան
Դեկտեմբերի 9-Ին Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Տեր Գառնիկը Պատարագ Կմատուցի

08-12-2025 | 12:23

Դեկտեմբերի 9-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Տեր Գառնիկը պատարագ կմատուցի
«Տաթևեր»-Ը Ճանաչվել Է Աշխարհի Լավագույն Ճոպանուղին

08-12-2025 | 12:21

«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին
Մեր Հասարակության Մի Մասը Լծվել Է Մեր Պետության Քանդմանը. Վահե Հովհաննիսյան

08-12-2025 | 12:18

Մեր հասարակության մի մասը լծվել է մեր պետության քանդմանը. Վահե Հովհաննիսյան
Լուվրի Թանգարանում Վնասվել Են Հարյուրավոր Գրքեր՝ Ջրի Արտահոսքի Պատճառով

08-12-2025 | 12:09

Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով
Գերագույն Գլխավոր Տգետը Չգիտի Անգամ, Որ Հայ Եկեղեցին Հիմնադրել Են 2 Առաքյալները, Եւ Ոչ Թե Հայոց Պետությունը. Զուրաբյան

08-12-2025 | 12:08

Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ եկեղեցին հիմնադրել են 2 առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը. Զուրաբյան
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ

Նմանատիպ լուրեր