
10-07-2025 | 15:36
Բագրատ Սրբազանն այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, դիմեց ԱԱԾ-ին՝ օրեր շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում հացադուլ անցկացնող լրագրող Լեո Նիկոլյանին անձամբ հանդիպելու համար:
«Մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Լեո Նիկոլյանին եւ հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ, գնամ Լեոյին հանդիպելու եւ համոզելու, որ որ վերադառնա Փարիզ եւ արդեն կազդուրված վերադառնա Հայաստան»,-ասաց նա: