CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ354

Հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից․ Կարեն Անդրեասյան

Հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից․ Կարեն Անդրեասյան

Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ հայտարարել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ 

«Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ:

Դրա փոխարեն թույլ տվեք անհամեստորեն ասել, որ դատական համակարգը դուրս եմ բերել խայտառակ ճգնաժամից: Ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երևի կընդունեն (բացառությամբ մի քանիսի ու նրանց մերձավորների, որոնց ցավեցրել եմ հանուն համակարգի վիրահատական բուժման):
Նաև տասնյակ ինստիտուցիոնալ հիմքեր եմ դրել, որոնք եթե չապականվեն, ապա դատարան մտնող բոլոր մարդիկ մեկ-երկու տարուց կօգտվեն դրանց արդյունքներից:

Դատական համակարգում մեր ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ կտրվածքով են, քանի որ այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել: Որպեսզի հիմնավոր բացատրեմ, թե ինչու և ինչպես բեկվեցին բոլորի դրական ակնկալիքները դատական համակարգից, պետք է հատորներով գրեմ: Հրաժարականի տեքստը շատ քիչ է դրա համար:

Անկեղծ շնորհակալ եմ ազնիվ ու արհեստավարժ բոլոր այն դատավորներին և դատական ծառայողներին, ովքեր համակարգում կան ու շատացել են: Մեր ճգնաժամային կառավարմանը սատարելու և, իհարկե, այս շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն ինձ վստահելու համար շնորհակալ եմ օրենսդիր ու գործադիր թևերին` Վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախկին ու ներկա անդամներին:

Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած: Անկեղծ հավատում եմ ուժեղ Հայաստանում  արդար դատարան ունենալու վաղվա տեսլականին: Տարբեր կարգավիճակներում կշարունակեմ աջակցել այդ մեծագույն երազանքին»։

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր