17-09-2024 | 08:28
Ռուսաստանում ձերբակալվել է իսրայելական բանակի նախկին զինծառայող, որը ցանկանում էր համալրել Ուկրաինայի զինված ուժերի շարքերը։
Այս մասին տեղեկությունը տարածել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։
Հաղորդվում է, որ Կրասնոդարի երկրամասում ձերբակալել են Իսրայելի պաշտպանության բանակի նախկին զինծառայողի։
64-ամյա Յուվալ Լանզմանը մտադիր էր համալրել Ուկրաինայի զինված ուժերի շարքերը։
ԱԴԾ-ն նաև հայտնել է, որ Լանզմանին արտաքսել են Իսրայել և արգելել նրա մուտքը Ռուսաստան։