17-09-2024 | 08:28
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան ծանր քաշային կին ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 105կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 122 կգ: Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում գրանցեց 227 կգ (105+122):
Հռիփսիմե Խուրշուդյանը իր մարզական կարիերայի վերջին մեդալը նվաճեց Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Կանանց 87 կգ քաշային կարգում Հայաստանի առաջատար ծանրորդը մարզական կարիերայում 6 տարվա դադարից հետո նորից ուժեղագույնների պայքարում էր եւ երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալակիր է: