
23-05-2025 | 15:43
Երեկ արված եւ այսօր առավոտյան հրապարակված լուսանկարներում Հռոմի Ֆրանցիսկոս I պապը պառկած է Վատիկանի Սանտա Մարթա մատուռում բաց դագաղում, հայտնել է NBC News-ը։
Հիշեցնենք, որ պապը մահացել է երկուշաբթի, 88 տարեկան հասակում, Սուրբ Պետրոսի հրապարակում Սուրբ Զատիկը նշելուց ընդամենը մեկ օր անց։ Վատիկանը հայտնել է, որ նա մահացել է կաթվածից, որը նրան կոմայի մեջ է գցել եւ հանգեցրել սրտի անբավարարության:
Ավելի վաղ ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները պաշտոնապես հաստատել էին իրենց մասնակցությունը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հուղարկավորությանը։
Այսօր կարդինալները կորոշեն Ֆրանցիսկոսի հուղարկավորության օրը։
www.news.am