CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ716

ՀԹՄՄ-ն ամփոփում է 2024 թվականը

ՀԹՄՄ-ն ամփոփում է 2024 թվականը

Հայաստանի Թեքեյան մշակութային միության համար 2024 թվականը նշանավորվեց արգասաբեր գործունեությամբ և նոր ձեռքբերումներով։  Միությունը կազմակերպեց բազմաթիվ միջոցառումներ՝ ի նպաստ մշակութապահպանության, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման։

Միությունը կազմակերպեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԹՄՄ անդամ Սերգո Երիցյանի՝ «Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է։ Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» ժողովածուի շնորհանդեսը։ 2022 թվականին տպագրված գրքում պրոֆեսորը Երիցյանը հավաքել, ի մի է բերել Վլադիմիր Պոզների վարած հենց այդ հարցազրույցները, նաև 2019-ին  նրա երևանյան հանդիպումները, ելույթները, դրանք թարգմանել է  հայերեն։ Սա յուրատեսակ ձեռնարկ էր՝ գնահատելու Սերգո Երիցյանի բազմավաստակ գործունեությունը, ինչպես նաև արժևորել հայ ժողորդի բարեկամ Վլադիմիր Պոզներին։

Մշակութասեր հանրության համար կարևոր և սպասված էր արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀԹՄՄ կենտրոնական վարչության անդամ և «Վահան Թեքեյան» մրցանակակիր Արա Հակոբյանի անհատական աշխատանքերի ցուցադրությունը։ Հեղինակը ներկայացրել էր տարբեր տարիների բազմաժանր ստեղծագործություններ, որոնք մշտապես բարձր են գնահատվում ինչպես արվեստաբանների, այնպես էլ մշակուսեր հանրության կողմից։ 

Անցնող տարում Թեքեյան կենտրոն էին այցելել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը և ''HART'' բարեգործական ընկերության ներկայացուցիչները։ Նրանք հանդիպում ունեցան Կենտրոնի խորհրդի անդամների, այդ թվում՝ ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանի հետ։  

Վերջինս բարոնուհի Քերոլայն Քոքսին հանձնեց ՀԹՄՄ պատվո-հուշատախտակ՝ հայ ժողովրդի հարգարժան և անսասան աջակցին՝ խորին երախտագիտությամբ և հիացմունքով։ Քերոլայն Քոքսը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար և վստահեցրեց՝ պատվո-հուշատախտակը կարևոր ու մշտական տեղը կունենա իր սրտում և գրասենյակում։

Միությունը կազմակերպեց համաեվրոպական «Օրեր» ամսագրի 25-ամյակը։ Այն Եվրոպայում գործող միակ արևելահայերեն հանդեսն է, որ եռամսյա պարբերականությամբ անդրադառնում է եվրոպական բոլոր երկների հայկական համայնքների պատմությանը։Հիմնադիրները «Վահան Թեքեյան» մրցանակակիր, լրագրող Հակոբ Ասատրյանն ու նրա կինը՝ Կարլի համալսարանի դոկտորանտ, նույնպես լրագրող Աննա Կարապետյանն էին։ 

Արդեն ավանդույթ է դարձել, որ  «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության «Կերպարվեստ» և «Դեկորատիվ-իրառական» արվեստ անվանակարգերում հայտ ներկայացրած ստեղծագործողների ցուցահանդեսը։

Միջազգային մրցութին մասնակցելու հայտ էր ներկայացրել երկու տասնյակից ավել հեղինակ․ նրանց թվում էին ինչպես արվեստասերներին հայտնի, այնպես էլ ոլորտի նորահայտ անուններ։ Ցուցադրության բացմանը ներկա էին մրցույթի մասնակիցները, ուսանողներ, մշակութասեր հանրություն։

Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Արդեն  30-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում և խրախուսման է արժանացնում գրականության, մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։

Այս տարի մրցանակ հանձնվեց 5 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ, Դեկորատիվ-կիրառական արվեստ և Վահան Թեքեյանին նվիրված աշխատության համար։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 50 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:

Հարկ է ընդգծել, որ Միությունը շարունակում է հայապահպանությանն ու հայ մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Այդ շրջանակներում Միությունը շարունակում է համագործակցել www.oasisart.ցօմ հարթակի հետ, նպաստել, որ հարթակում համախմբվեն ժամանակակից ստեղծագործողներ՝ գեղանկարիչներ, մշակույթի տարբեր ոլորտների վաստակաշատ հեղինակներ։ Հարթակում ցուցադրված են նրանց հեղինակային, ձեռագործ և եզակի ստեղծագործությունները՝ գնելու հնարավորությամբ։

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունն արդենիսկ նախանշել է ծրագրեր և անելիքներ, որոնք իրագործելու է 2025 թվականին՝ ի նպաստ հայապահպանության, հայկական մշակույթի զարգացման և տարածման։

  • Լրահոս
  • Close
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի Երաժշտությունն Անվանել Են «Բաքվի Բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը Դիմել Է Իրավաբաններին

22-01-2026 | 11:21

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Ակնհայտ Է Բոլորիս Համար, Որ Այս Ամբողջ Գործընթացը Նպատակ Ունի Ապահովել Ադրբեջանի Անխափան Եւ Առանց Խոչընդոտների Կապը Հայաստանի Տարածքով Դեպի Նախիջևան․ Օսկանյան

22-01-2026 | 11:20

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան․ Օսկանյան
«Տիրադավ Եպիսկոպոսներ, Ծնկաչոք Ապաշխարե՛Ք Աստծո Առաջ». Հայոց Եկեղեցու Պահպանության Համահայկական Խորհրդի Նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի Հայտարարությունը

22-01-2026 | 11:18

«Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը
Նարեկը Հացադուլից Զատ, Առողջական Խնդիրներ Ունի, Մեկ Շաբաթ Է՝ Սպասում Ենք Նարեկին Հիվանդանոց Տեղափոխելու Հարցի Լուծման. Աստղիկ Մաթևոսյան

22-01-2026 | 11:17

Նարեկը հացադուլից զատ, առողջական խնդիրներ ունի, մեկ շաբաթ է՝ սպասում ենք Նարեկին հիվանդանոց տեղափոխելու հարցի լուծման. Աստղիկ Մաթևոսյան
Ուժեղ Հայաստան Հնարավոր Կլինի, Երբ Ունենանք Հզոր Տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 Քայլերը՝ Դեպի Ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան

21-01-2026 | 14:07

Ուժեղ Հայաստան հնարավոր կլինի, երբ ունենանք հզոր տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան
Հիվանդանոցում Հանդիպեցի Միքայել Սրբազանի Հետ. Նրա Մտահոգությունն Ու Ասելիքը Վերաբերում Է Երկրում Ստեղծված Ծանր Իրավիճակին Եւ Ապագային. Աբրահամյան

21-01-2026 | 14:05

Հիվանդանոցում հանդիպեցի Միքայել Սրբազանի հետ. նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային. Աբրահամյան
Չեղարկել Արտերկրում Եպիսկոպոսաց Ժողով Գումարելու Որոշումը․ Փաշինյանի Օրակարգին Աջակցող Հոգևորականների Հայտարարությունը

21-01-2026 | 13:59

Չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը․ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը
Արդարադատության Նախարարությունից Հավատացնում Են, Թե Նիկոլ Փաշինյանը Դատավորների Ընտրության Կամ Նշանակման Որևէ Փուլում Իրավասություն, Ազդեցություն Կամ Ներգրավվածություն Չունի

21-01-2026 | 13:51

Արդարադատության նախարարությունից հավատացնում են, թե Նիկոլ Փաշինյանը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի
Հայաստան-Ադրբեջան Կոնֆլիկտն Ավարտեցի, Աստված Էլ Կհպարտանար․ Թրամփ

21-01-2026 | 12:52

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆ ԱՎԱՐՏԵՑԻ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ԿՀՊԱՐՏԱՆԱՐ․ ԹՐԱՄՓ

Նմանատիպ լուրեր