CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ163

ՀԹՄՄ-ն ամփոփում է 2025 թվականը

ՀԹՄՄ-ն ամփոփում է 2025 թվականը

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նշանակալից նախաձեռնություններից էր նշանավոր ֆրանսահայ քարտեզագիր Զատիկ Խանզատյանի «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի» վերահրատարակությունը՝ Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ և բարերար Ռուբեն Գրիգորյանի մեկենասությամբ։

Ատլասը, որը ներառում է  300 քարտեզ, ներկայացնում է հայոց պատմության գրեթե բոլոր ժամանակաշրջանները՝ հնագույն քաղաքակրթություններից մինչև նոր ժամանակներ։, «Առաջաբան» և «Բովանդակություն» բաժիններով։ Վերականգնող քարտեզագիր, պատմաբան Վարդան Մխիթարյանի աշխատանքով պահպանվել է բնօրինակի գիտական ամբողջականությունը՝ այն համալրելով հեղինակի կենսագրությամբ։

Ատլասի առաջին օրինակները հեղինակներն ու նախաձեռնողները նվիրաբերեցին Հայաստանի առաջատար կրթական և հայագիտական հաստատություններին՝ Մատենադարանին, Ազգային գրադարանին, Ազգային ժողովի գրադարանին, համալսարաններին։ Քարտեզները նվիրաբերվել են նաև աշխարհի երկրների 60-ից ավելի հայագիտական կենտրոններին, գրադարաններին և համալսարաններին։

Պատմաբանների գնահատմամբ՝ վերահրատարակված ատլասը ոչ միայն գիտական փաստաթուղթ է, այլև ժամանակակից տեղեկատվական պայքարի կարևոր գործիք՝ ուղղված պատմական կեղծարարությունների դեմ։

Մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ <<Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի» շնորհադեսը, որը հաջորդում էր Երևանի Թեքեյան կենտրոնում  կազմակերպված շնորհանդեսին։

2025 թվականին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ  Ստաս Նամինի և Անդրեյ Ռուբանովի «Անաստաս Միկոյան Իլյիչից մինչև Իլյիչ» փաստագրական դրամայի հայերեն հրատարակության շնորհանդեսը։

Գիրքը ներկայացնում է խորհրդային դարաշրջանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի կենսագրությունը՝ պատմական գեղարվեստական գրականության ձևաչափով՝ հիմնված փաստաթղթերի, վկայությունների և մինչ այդ չհրապարակված աղբյուրների վրա։ Այն հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն մասնագետների, այլև ընթերցող լայն շրջանակների շրջանում։

Սեպտեմբերի 23–28-ը Թեքեյան կենտրոնում անցկացվեց «Փոխադարձ կապեր՝ հայր և դուստր Ֆարիդանիներ» լուսանկարչական ցուցահանդեսը։ Այն միավորեց Իրանի արդի լուսանկարչության ականավոր ներկայացուցիչ հայազգի Նիկոլ Ֆարիդանիի (1936–2008) դասական սև ու սպիտակ աշխատանքները և նրա դստեր՝ Կանադայում ստեղծագործող լուսանկարիչ Կատրին Ֆարիդանիի վավերագրական «Փոխկապակցված» նախագիծը։

Տարվա ընթացքում Թեքեյան մշակութային միությունը շարունակեց հայ մտավորականության ժառանգության վերաիմաստավորման իր առաքելությունը։

Կազմակերպվեց Վաչագան Ավագյանի «Արշակ Չոպանյանը և վերածնված «Անահիտ» հանդեսը» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է արևմտահայ մեծ մտավորականի՝ Արշակ Չոպանյանի գործունեության երկրորդ, քիչ ուսումնասիրված փուլին։

Տարվա խորհրդանշական իրադարձություններից էր «Հայրենիքի և Սփյուռքի միջև» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը՝ նվիրված Վահան Թեքեյանի անվան կրթական ու մշակութային գործի նվիրյալներից մեկին՝ Երվանդ Ազատյանին։

Ֆիլմը պատմում է մտավորականի կյանքի, խմբագրական, հասարակական և մշակութային գործունեության մասին՝ որպես կամուրջ Հայրենիքի և Սփյուռքի միջև։ Այն ոչ միայն կենսագրություն է, այլ գաղափարական ուղերձ՝ համազգային միասնության մասին։Ֆիլմը նկարահանվել է ՀԹՄՄ-ի նախաձեռնությամբ։

2025 թվականին անցկացվեց «Վահան Թեքեյան» ամենամյա 31-րդ միջազգային մրցանակաբաշխությունը։Ամփոփիչ ձեռնարկը մեկնարկեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնության ուղերձով։

Տարվա մրցանակակիրներն էին՝

•Գրականություն – Հերմինե Ավագյան («Կապույտ տանիքներ»)

•Դեկորատիվ-կիրառական արվեստ – «Արցախ Կարպետ» ՍՊԸ («Շուշիի Ծաղկեփունջ»)

•Կերպարվեստ – Ստաս Նամին («Սանահին»)

•Հայագիտություն – Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտ («Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»)

Խորհրդանշական էր Հայագիտություն անվանակարգում մրցանակի շնորհումը ավստրիացի հեղինակ Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտին։ Նրա աշխատությունը՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» ոչ միայն գիտական  ուսումնասիրություն է, այլև խիզախ մարդկային ու մտավոր վկայություն՝ նվիրված պատմական ճշմարտության բացահայտմանը։ Օտարազգի հետազոտողի կողմից հայ ժողովրդի ճակատագրի, ցավի և ինքնապաշտպանության պատմության այսպիսի պատասխանատու ու բարոյական դիրքորոշմամբ ներկայացումը ևս մեկ անգամ վկայեց, որ հայագիտությունը վաղուց անցել է ազգային սահմանները՝ դառնալով համամարդկային գիտական և արժեքային հարթակ։ Կոֆլեր-Բեթշարտի աշխատությունը կամուրջ է գիտության, խղճի և պատմական արդարության միջև՝ կարևոր ներդրում հայ ժողովրդի հիշողության պահպանման գործում։

Կերպարվեստ անվանակարգում «Վահան Թեքեյան» միջազգային մրցանակը շնորհվեց Ստաս Նամինին՝ «Սանահին» ստեղծագործության համար։ Նրա աշխատանքը առանձնանում է ոչ միայն բարձր գեղարվեստական մակարդակով, այլև խորապես խորհրդանշական բովանդակությամբ։ «Սանահին»-ը ներկայացվում է որպես ժամանակի և հավերժության հատման կետ, որտեղ քարեղեն ճարտարապետությունը վերածվում է հոգևոր տարածքի, իսկ գույնն ու ձևը՝ պատմական հիշողության։Ստաս Նամինի արվեստը դուրս է գեղագիտական ընկալման սահմաններից՝ այն մշակութային երկխոսության ձև է։

Սահմանվեց նաև «Բագրատ Նազարյան» հատուկ մրցանակը, որը շնորհվեց Արմեն Այվազյանին՝ «Հայոց զորքը Արցախում (1722–1735)» աշխատության համար։

2025 թվականին Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հանդես եկավ ոչ միայն որպես մշակութային միջոցառումների կազմակերպիչ, այլ որպես ազգային հիշողության պահապան, գիտական ճշմարտության պաշտպան և մշակութային կամուրջ Հայրենիքի ու Սփյուռքի միջև։

 

 

  • Լրահոս
  • Close
Թեքեյան Կառույցների Համաշխարհային Մարմնի Ստեղծմանն Ընդառաջ

12-01-2026 | 16:15

Թեքեյան կառույցների համաշխարհային մարմնի ստեղծմանն ընդառաջ
Շնորհավոր Ամանոր Եւ Սուրբ Ծնունդ

30-12-2025 | 14:03

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հթմմ-Ն Ամփոփում Է 2025 Թվականը

27-12-2025 | 12:55

ՀԹՄՄ-ն ամփոփում է 2025 թվականը
Շնորհավորանք Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Ծննդյան Եւ Ամանորի Գալստյան Առթիվ

25-12-2025 | 13:46

Շնորհավորանք Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Ծննդյան և Ամանորի գալստյան առթիվ
Սփյուռք. Ինչպե՞Ս Դառնալ Ցանցային Պետություն. «Առաջարկ Հայաստանին»

22-12-2025 | 16:16

Սփյուռք. ինչպե՞ս դառնալ ցանցային պետություն. «Առաջարկ Հայաստանին»
Վարչապետ Նիկոլ Փաշինեան Եւ Իր Իշխանութիւնը Հհ Սահմանադրութիւնը Այլեւս Կոշտ Կերպով Ոտնակոխ Կ’Ընեն

12-12-2025 | 14:24

Վարչապետ Նիկոլ Փաշինեան եւ Իր Իշխանութիւնը ՀՀ Սահմանադրութիւնը Այլեւս Կոշտ Կերպով Ոտնակոխ Կ’ընեն
Whatsapp Հավելվածում Ստեղծվել Է Ռուբեն Միրզախանյանի Անունով Կեղծ Օգտահաշիվ

02-12-2025 | 13:30

WhatsApp հավելվածում ստեղծվել է Ռուբեն Միրզախանյանի անունով կեղծ օգտահաշիվ
Писатель, Переводчик, Издатель И Патриот Аршак Чобанян

02-12-2025 | 13:13

ПИСАТЕЛЬ, ПЕРЕВОДЧИК, ИЗДАТЕЛЬ И ПАТРИОТ АРШАК ЧОБАНЯН
«Արշակ Չոպանյանը Եւ Վերածնված «Անահիտ» Հանդեսը»՝ Վերարժևորելու Մեծ Մտավորականի Ժառանգությունը

28-11-2025 | 20:59

«Արշակ Չոպանյանը և վերածնված «Անահիտ» հանդեսը»՝ վերարժևորելու մեծ մտավորականի ժառանգությունը
<<Արշակ Չոպանյանը Եւ Վերածնված Անահիտ Հանդեսը>>Գրքի Շնորհանդես

24-11-2025 | 15:09

<<Արշակ Չոպանյանը և Վերածնված Անահիտ հանդեսը>>գրքի շնորհանդես
Стас Намин Отметит 75-Летие В Армении

19-11-2025 | 14:12

СТАС НАМИН ОТМЕТИТ 75-ЛЕТИЕ В АРМЕНИИ
Birgit Kofler-Betschart Receives Prestigious 2025 Vahan Tekeyan Award

10-11-2025 | 15:26

Birgit Kofler-Betschart Receives Prestigious 2025 Vahan Tekeyan Award
«Հայրենիքի Եւ Սփյուռքի Միջև»—"Between The Homeland And The Diaspora"

06-11-2025 | 19:45

«Հայրենիքի և Սփյուռքի միջև»—"Between the Homeland and the Diaspora"
Այսօր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գահակալության 26-Րդ Տարեդարձն Է — Today Marks The 26th Anniversary Of The Enthronement Of His Holiness Karekin Ii, Supreme Patriarch And Catholicos Of All Armenians

02-11-2025 | 13:23

Այսօր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձն է — Today marks the 26th anniversary of the enthronement of His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians
Շնորհավորանք «Ապագա» Շաբաթաթերթին՝ Հիմնադրման Հիսուներորդ Տարեդարձի Առթիվ

31-10-2025 | 12:49

Շնորհավորանք «ԱՊԱԳԱ» շաբաթաթերթին՝ հիմնադրման հիսուներորդ տարեդարձի առթիվ

Նմանատիպ լուրեր