
26-09-2023 | 00:06
«Մեծարգո' պարոն Նախագահ,
Ընդունեք Հայաստանի Թեքեյան մշակութային միության շնորհավորանքը Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Փաստ է, որ պաշտոնը ստանձնել եք աշխարհաքաղաքական առումով Արցախի համար դժվարին և պատասխանատու ժամանակաշրջանում։
Լիահույս ենք, որ Ձեր ընտրությունը կլինի անկյունադարձային և արցախահայության համար առավել քան արդյունավետ քաղաքական և տնտեսական առումներով։
Ուզում ենք վստահ լինել, որ միասնական և համառ ջանքերով կկարողանաք հաղթահարել ստեղծված տագնապալի իրադրությունն ու մարտահրավերները։
Մաղթում ենք, որ Ձեր ընտրությունը նոր էջ բացի Արցախի Հանրապետության կյանքում՝ կերտելով խոստումնալից ապագա արցախահայության հաջորդ սերունդների համար»։
Ի դիմաց՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության
ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ