CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ279

Ի դեմս Բագրատ Սրբազանի և մնացած 17 արդարների, այս իշխանությունը դատում է հենց հայ ժողովրդին՝ իր հոգևորականներով, զինվորներով, որդեկորույս ծնողներով հանդերձ. քաղաքագետ

Ի դեմս Բագրատ Սրբազանի և մնացած 17 արդարների, այս իշխանությունը դատում է հենց հայ ժողովրդին՝ իր հոգևորականներով, զինվորներով, որդեկորույս ծնողներով հանդերձ. քաղաքագետ

18 արդարների դատը վստահ եմ՝ դեռ երկար է քննարկվելու մեր հանրության կողմից։ Փաստաբանները, լրագրողներն ու իրավապաշտպանները արդեն իսկ բարձրաձայնել և շարունակում են խոսել բոլորիս աչքի առջև տեղի ունեցող ապօրինությունների մասին, որոնք այդ դատն առաջին իսկ պահից իրական ֆարսի են վերածել։ Ցավոք, արդեն իսկ պարզ է, որ արդարադատություն այս դատարանում չի լինելու։ Եթե անկեղծ՝ այլ ընթացք չէի էլ սպասում. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Եվ չնայած այդ «դատն» ամեն ինչ է, բացի դատ լինելուց, այնուամենայնիվ, այն նույնպես մի շարք կարևոր բացահայտումներ է արել, որոնք պետք է անպայման արձանագրել.
 

ա. Սրբազան Պայքարի ակտիվիստների կողմից ահաբեկչության նախապատրաստման մասին իշխանության պնդումները պարզապես ջախջախվեցին։ Այդ հեքիաթով Նիկոլը կարող է կերակրել միայն վահագնալեքսանյաններին ու արսենթորոսյաններին։ Բանականության, բարոյականության ու տրամաբանության անգամ չնչին նշույլներ ունեցող ցանկացած ոք այլևս երբեք չի հավատա, որ Բագրատ Սրբազանն ու նրա կողմնակիցները նման մտադրություն են ունեցել։

բ. Հանրությունը ուղղակիորեն ապշել է դատավորի ու մեղադրողների անբարո վարքագծից։ Մեր ժողովուրդը պարզապես չէր հավատում, որ նման մարդիկ իրապես գոյություն ունեն, իրական են և ոչ թե ինչ-որ հիվանդ երևակայության ստեղծագործության արդյունք։ Ժողովուրդը տեսավ այսօրվա արդարադատության տեսքն ու սարսափեց։

գ. ՀՀ քաղաքացիները հասկացան, որ ի դեմս Բագրատ Սրբազանի և մնացած 17 արդարների, այս իշխանությունը դատում է հենց հայ ժողովրդին՝ իր հոգևորականներով, զինվորներով, որդեկորույս ծնողներով հանդերձ։

դ. Իշխանությունները շատ հստակ ուղերձ են հղում թե՛ քաղաքական դաշտին և թե՛ ամբողջ ժողովրդին՝ այսուհետև այսպիսինն են լինելու խաղի կանոնները։ Իրավական պետության մասին բոլոր խոսքերն այլևս ավելորդություն են։ Երկրում որոշիչ է միայն Նիկոլի կամքը։ Իսկ իրավապահների ու դատավորների միակ գործն այդ կամքը, մեխանիկորեն ապօրինի վճիռներ կայացնելով, կատարելն է։

ե. Այս ամենին դիմակայելու քաղաքական և հանրային ռեսուրսը դեռևս գտնվում է ցաքուցրիվ վիճակում։

զ. Միջազգային հանրություն կոչվածը թքած ունի, թե ինչ է կատարվում Հայաստանի ներսում։ Մեր երկրում նրանց հետաքրքիր է միայն մեկ բան՝ թուրք-ադրբեջանական միջանցքը, որն ապահովելու համար նրանք ոչ միայն համաձայն են Հայաստանը բռնապետության վերածելու Նիկոլի ծրագրին, այլև աջակցում են նրան այդ գործում։

է. Ամենակարևորը՝ Բագրատ Սրբազանն ու մնացած 17 արդարները, նստած լինելով մեղադրյալի աթոռին, ավելի մեծ ազդեցություն ունեն հանրային տրամադրությունների և քաղաքական գործընթացների վրա, քան պրոցեսի մյուս մասնակիցները, հետևողներն ու դրա վրա ձեռքեր տաքացնողները։ Պատճառը պարզ է՝ արդար են, խոսում են ճշմարտության լեզվով, գաղափարական են, պատրաստ են զոհողությունների, գիտեն՝ ինչ և ինչու են անում։ Մինչդեռ՝ հակառակ կողմը միանգամայն փաստազուրկ է։

Հետևաբար՝ հաղթանակն անխուսափելի է», - գրել է նա։

www.tert.am

  • Լրահոս
  • Close
Մահացել Է Նշանավոր Ճարտարապետ-Գիտնական Մուրադ Հասրաթյանը

17-01-2026 | 13:05

Մահացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական Մուրադ Հասրաթյանը
Չենք Կարծում, Որ Անհրաժեշտ Է Քաղաքականացնել Առանձին Գործերը. Եմ Դեսպանը՝ Բանտարկյալների Մասին

17-01-2026 | 13:03

Չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը. ԵՄ դեսպանը՝ բանտարկյալների մասին
Տեղի Է Ունեցել Հհկ Գործադիր Մարմնի Նիստը․ Քննարկել Են Տարածաշրջանային Վերջին Զարգացումները, Ներքաղաքական Օրակարգի Հարցեր

17-01-2026 | 13:02

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը․ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ներքաղաքական օրակարգի հարցեր
Սամվել Կարապետյանի Նկատմամբ Կիրառվեց Տնային Կալանք․ Հրապարակային Խոսքի Սահմանափակումը Վերացվեց․ Արամ Վարդևանյան

17-01-2026 | 12:57

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց․ Արամ Վարդևանյան
Դանիան Ի Վիճակի Չէ Վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ Տուն

17-01-2026 | 12:56

Դանիան ի վիճակի չէ վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ տուն
Ռուբեն Վարդանյանի Գործով Որոշակի Չափով Գործընթացի Ձգձգման Միտումներ Կան. Սիրանուշ Սահակյան

17-01-2026 | 12:55

Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան. Սիրանուշ Սահակյան
Հացադուլ, Օր 9-Րդ. Առողջությանս Հետ Կապված Խնդիրների Մասին. Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

17-01-2026 | 12:54

Հացադուլ, օր 9-րդ. Առողջությանս հետ կապված խնդիրների մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
Հայաստանում Այսօր Լռության Գործիքը Բանտն Է. Անտեսելով Բամբասանքների, Շանտաժների Ու Սպառնալիքների Ահեղ Շղթան՝ Շարունակում Եմ Հավատարիմ Մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան

17-01-2026 | 12:53

Հայաստանում այսօր լռության գործիքը բանտն է. անտեսելով բամբասանքների, շանտաժների ու սպառնալիքների ահեղ շղթան՝ շարունակում եմ հավատարիմ մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան
Ուկրաինան Խաղաղության Համար Խոչընդոտ Չի Եղել Եւ Չի Լինի. Զելենսկին Արձագանքել Է Թրամփի Հայտարարությանը

16-01-2026 | 15:14

Ուկրաինան խաղաղության համար խոչընդոտ չի եղել և չի լինի. Զելենսկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը Միացել Է «Եկեղեցու Բարենորոգման» Օրակարգին

16-01-2026 | 14:58

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը միացել է «եկեղեցու բարենորոգման» օրակարգին
Կոմպոզիտոր Հանս Ցիմերը Կհեղինակի «Հարրի Փոթեր» Սերիալի Սաունդթրեքը

16-01-2026 | 14:49

Կոմպոզիտոր Հանս Ցիմերը կհեղինակի «Հարրի Փոթեր» սերիալի սաունդթրեքը
Վլադիմիր Պուտինը Եւ Բենիամին Նեթանյահուն Հեռախոսով Քննարկել Են Մերձավոր Արևելքում Եւ Իրանում Տիրող Իրավիճակը. Կրեմլ

16-01-2026 | 14:40

Վլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը. Կրեմլ
Կան Ուսուցիչներ, Ովքեր Պատգամավորներից Ավելի Շատ Գումար Են Ստանում. Դուք Ուզո՞Ւմ Եք, Որ Եթե Ինչ Որ Զանգված Աղքատ Է, Մնացածն Էլ Աղքատ Լինե՞Ն. Ալեն Սիմոնյան

16-01-2026 | 14:37

Կան ուսուցիչներ, ովքեր պատգամավորներից ավելի շատ գումար են ստանում. դուք ուզո՞ւմ եք, որ եթե ինչ որ զանգված աղքատ է, մնացածն էլ աղքատ լինե՞ն. Ալեն Սիմոնյան
Սամվել Կարապետյանին Կրկին Կտեղափոխեն Աած Մեկուսարան

16-01-2026 | 14:25

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան
Ստեփան Ասատրյանի Եւ Արամայիս Թախմազյանի Կատարած Ոչ Մի «Արարողություն» Վավերական Չէ. Արագածոտնի Թեմ

16-01-2026 | 13:37

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած ոչ մի «արարողություն» վավերական չէ. Արագածոտնի թեմ

Նմանատիպ լուրեր