CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ200

Ի պատասխան ադրբեջանցիների «վերադարձին»՝ Փաշինյանը կրկին Ալիևին պատասխանել է «խաղաղության» վերաբերյալ իր տեսլականով

Ի պատասխան ադրբեջանցիների «վերադարձին»՝ Փաշինյանը կրկին Ալիևին պատասխանել է «խաղաղության» վերաբերյալ իր տեսլականով

Վաշինգտոնյան գագաթնաժողովից վերադառնալուց հետո ես հայտարարեցի, որ հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի օրակարգը համարում եմ վնասակար և ընդհանրապես փախստականների և ներքին տեղահանվածների օրակարգը վտանգավոր եմ համարում, որովհետև դա նշանակում է հետ դառնալ կոնֆլիկտի նախկին պարամետրերին։ Այս մասին նոյեմբերի 4-ին «Օրբելի - 2025» միջազգային համաժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ արդեն մի քանի տարի է՝ խոսում է այն մասին, որ եթե պատմական հայրենիքի ընկալումը չփոխարինվի իրական հայրենիքի ընկալմամբ, ապա աշխարհը կքանդվի։ «Մենք ուզո՞ւմ ենք խնամել խաղաղությունը, թե՞ ոչ։ Այս խաղաղությունը, մեր ձեռքերով ստեղծված խաղաղությունն է: Սա եզակի դեպք է. մեր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի. սա այն խաղաղությունն է, որ այո, դժվարությամբ, բայց մեր սեփական ձեռքերով ենք ստեղծել և սա առաջին ընդհանուր արժեքն է, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ ստեղծել են։ Այդ արժեքը հատուկ խնամքի կարիք ունի, մենք պետք է վերանայենք մեր բազմաթիվ ընկալումները։ Մենք պետք է զգույշ լինենք պատմության հետ», - հավելել է Փաշինյանը։

Նա նկատել է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում «լուրջ դեմքերի» հետ խոսելիս ասում են, թե սահմանային անցակետերում երկու երկրների քաղաքացիները միմյանց հետ շփման ժամանակ կարող են հոգեբանական դժվարությունների բախվել։ «Բայց դրա հետ մեկտեղ խոսում ենք փախստականների վերադարձի մասին։ Այսինքն՝ 30 վայրկյան տևողությամբ շփումը խնդի՞ր է, իսկ հետո Հայաստանում ասում են, որ Նախիջևանից, Բաքվից, Կիրովաբադից տեղահանված անձինք պետք է վերադառնա՞ն։ Այս դեպքում տրամաբանության խեղաթյուրում կա», - ընդգծել է կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով՝ ռազմավարական գործարքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն ու կայունությունը կդարձնի ամուր և այդ գործարքը կայանում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման, Վաշինգտոնի հռչակագրի հիման վրա հաղորդակցությունների բացման, դելիմիտացիայի անցկացման և միմյանց հանգիստ թողնելու մեջ։

«Ըստ էության, քաղաքական առումով հակամարտությունը սպառված է, հակամարտությունը լուծված է, բայց ոչ սոցիալ-հոգեբանական առումով։ 30 կամ ավելի տարի տևած ոչ մի երևույթ հնարավոր չէ հաղթահարել մեկ շարժումով։ Բայց դա հնարավոր է քաղաքական առաջնորդության դեպքում։ Մենք ուզո՞ւմ ենք պատմության սպառող լինել, թե՞ ստեղծող։ Վերջին երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք կարող ենք լինել պատմության ստեղծողը, ինչը չի նշանակում մոռանալ պատմությունը», - պարզաբանել է նա։

Փաշինյանը կոչ է արել ուշադիր լինել պատմության նկատմամբ։ «Իսկ ինչո՞ւ չենք կարող հղում անել, մասնավորապես, այն ժամանակների պատմությանը, և կան, իմիջիայլոց, պատմաբաններ և քաղաքական առաջնորդներ, որոնք հղում են անում այն ժամանակների պատմնությանը՝ դա համարելով հիմնական լեգիտիմ մեկնակետ, որտեղ՝ այդ թվում մեր տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պատմությունները բնորոշվում էին Կիրովականներով և Կիրովաբադներով, Լենինականներով և Լենինաբադներով, Կույբիշևներով, «Հոկտեմբեր» կինոթատրոններով և այլն։ Կան քաղաքական առաջնորդներ, կան շրջանակներ, որոնք լեգիտիմ միակ մեկնակետը համարում են հենց սա: Կան քաղաքական շրջանակներ, որոնք դա համարում են պատմության մեկնարկը։ Ես տեսնում եմ ներքին կապ, որը հանգում է հետևյալին․ որքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան էլ Հայաստանում հնչում է Արցախ և Կովսական անունը։ Սա ինքնին արդեն խնդիր է», - հայտարարել է նա։

Պատմությանը անդրադառնալով՝ Փաշինյանը կոչ արեց հաշվի առնել օրինական մեկնարկը։ Նրա խոսքով՝ պատմությունը երկարատև երևույթ է. կա 30, 50, 500, 1000 և 2000 տարվա պատմություն։

«Եթե մենք փորձենք մեր գործողությունների հիմնավորումն ու տրամաբանությունը գտնել պատմության մեջ, դա նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղությանը։ Խաղաղությունը ոչ թե բանավեճեր է առաջացնում, այլ՝ ներդաշնակություն։ Հաստատված խաղաղությունը պահանջում է ամենօրյա խնամք և հետագա ինստիտուցիոնալացում, որի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Մենք շարունակելու ենք խաղաղության ամրապնդման, դրա ինստիտուցիոնալացման ճանապարհը», - նշել է նա։

Նրա խոսքով,՝ եթե երեք տարի առաջ կային մարտահրավերներ և մարտահրավերների հետ ամենօրյա գործ ունենալու անհրաժեշտություն, ապա այսօր կան նաև հաջողություններ։

Վարչապետը պարզաբանել է, որ հաջողության պատմությունը սկսվել է 2024 թվականին, երբ Հայաստանը և Ադրբեջանը Տավուշի մարզում սկսեցին սահմանազատման և սահմանագծման գործընթացը, հիշեցնելով, որ այս գործընթացը Հայաստանում շատ բուռն քննադատություն է առաջացրել։ «Իմ հանձնարարականով մեր պետական մարմինները կազմակերպում են տարբեր այցեր տվյալ տարածաշրջան՝ ցույց տալու համար, թե ինչ ենք մենք հասկանում խաղաղության օրակարգ ասելով։ Մինչ օրս ես որևէ բացասական արձագանք չեմ ստացել այն ամենի վերաբերյալ, ինչ ցույց ենք տալիս տեղում և սա շատ կարևոր հաջողության պատմություն է, որը շարունակություն ունեցավ», - ընդգծել է Փաշինյանը։

Նա հիշեցրեցլ է, որ ավելի ուշ երկու երկրներում ստորագրվել և վավերացվել է սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ «Ըստ էության, սրանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված և երկու երկրներում իրավական ուժ ունեցող առաջին երկու միջազգային փաստաթղթերն են։ Սա, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման անկյունաքարն է, շրջադարձային պահ այն իմաստով, որ երկու երկրներն փաստացիորեն արձանագրել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Դա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը նախկին խորհրդային սահմաններով։ Այս փաստն արդեն իսկ արձանագրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի, ինչպես նաև Վաշինգտոնյան հռչակագրի տեքստում», - հավելեցլ էկառավարության ղեկավարը՝ լռելով նախաստորագրված փաստաթուղթը ստորագրելու համար Բաքվի նախապայմանների մասին։

Փաշինյանն ամենամեծ հաջողությունը համարել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովները, որոնց արդյունքում ընդունվել է հռչակագիր և նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

«Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Իսկ որո՞նք են այդ մարտահրավերը։ Մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի համար խաղաղությունն անծանոթ հասկացություն է։ Մեր անկախության առաջին օրվանից մենք չենք իմացել, թե ինչ է խաղաղությունը։ Մենք երբեք չենք առնչվել խաղաղության ֆենոմենին։ Ընդհակառակը, նույնիսկ մեր անկախության ձեռքբերմանը նախորդող և դրան նախորդած ժամանակահատվածում մեր հարաբերությունների առանցքային գործոնն ու բնութագիրը եղել է հակամարտությունը։ Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ և կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ։ Եվ մենք չպետք է թերագնահատենք այս փաստը», - եզրակացրել է նա։

Հիշենք, որ Ալիևը նախորդ օրը հայտարարել էր. «Սևան լիճ գոյություն չունի, կա Գյոյչա լիճ: Ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր չպետք է վախեցնի հայերին»:

www.news.am 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր