CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ216

Ի տարբերություն Փաշինյանի՝ Աբխազիայում չկան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք կասկածի տակ դնեն ժողովրդի ընտրությունը

Ի տարբերություն Փաշինյանի՝ Աբխազիայում չկան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք կասկածի տակ դնեն ժողովրդի ընտրությունը

Աբխազիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հայտարարության տեքստը հրապարակվել է աբխազական «Նուժնայա գազետա» լրատվամիջոցի Telegram ալիքում։
«Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ Ա. Մինոսյանի, Գ. Տրապիզոնյանի, Է. Ռշտունու, Լ. Գալուստյանի հայտարարությունը.
«Իմ հրապարակային հայտարարություններում ես մի քանի անգամ նշել եմ, որ մենք լիովին և միանշանակ աջակցում ենք Վրաստանի միասնությանը և պետականությանը», - օրերս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտեց տեղահանման, Փաշինյանի վերջին ելույթը կարող էր մնալ առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ հնչեց։ Ցինիկ է ոչ թե այն պատճառով, որ Աբխազիայի Հանրապետությունը, լինելով անկախ պետություն, կապ չունի ինքնիշխան Վրաստանի հետ, այլ այն պատճառով, որ մի քանի տարի առաջ Երևանը բարձրաձայն հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և թույլ չի տա Ադրբեջանի որևէ ոտնձգություն Ղարաբաղի տարածքի նկատմամբ։ 
 Ցավոք, իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները ենթակա են կոնյունկտուրայի և հեշտությամբ փոխում են դիրքորոշումները, այդ թվում՝ համայն հայության համար այնպիսի զգայուն հարցի շուրջ, ինչպիսին է Արցախի պետության գոյությունը։
Աշխարհի քաղաքական քարտեզից դրա անհետացման փաստն ամբողջությամբ պաշտոնական Երևանի «վաստակն» է, որն ամեն ինչ արեց ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կառուցելու գաղափարը կասեցնելու համար։ Հիշենք, որ դրա ստեղծման համար տասնյակ հազարավոր մարդիկ են զոհելլ իրենց կյանքը։
Փաշինյանի հայտարարությունը մենք դիտարկում ենք որպես դեմարշ մեր Հայրենիքի՝ Աբխազիայի Հանրապետության դեմ. Հայաստանի վարչապետի ասածը, անշուշտ, բացասական տպավորություն թողեց մեզ վրա և թողեց տհաճ հետհամ։
Պարոն Փաշինյանին հիշեցնենք, որ Անկախ Ապսնիում ապրում է 42 հազար ազգությամբ հայ քաղաքացի, բնիկ ժողովուրդը ստեղծել է բոլոր պայմանները մեր մայրենի լեզուն սովորելու, ինքնատիպ սովորույթներն ու ավանդույթները պահպանելու համար։ Մենք հպարտությամբ Աբխազիան անվանում ենք մեր հայրենիքը։
Եվ վերջում՝  Հայաստանն, իհարկե, կարող է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Բայց Աբխազիայի ինքնիշխան հանրապետությունը բացարձակապես կապ չունի դրա հետ։ Արդեն 30 տարի մեր բազմազգ ժողովուրդը կերտում է իր պետությունը։ Եվ ի տարբերություն Փաշինյանի, Աբխազիայում չկան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք կասկածի տակ դնեն ժողովրդի ընտրությունը և գրչի մեկ հարվածով ոչնչացնեն մի երկիր, որը նվաճվել է իր որդիների ու դուստրերի արյունով»,- նշված է Աբխազիայի խորհրդարանի հայ պատգամավորների հայտարարության մեջ։
 

  • Լրահոս
  • Close
Աշխարհի Եւ Միջազգային Հարաբերությունների Մասին Մեր Պատկերացումները Շարունակում Են Մնալ Մակերեսային․ Փաշինյան

17-09-2024 | 08:28

Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային․ Փաշինյան
Տեսանյութ. Հայաստանի Եւ Վրաստանի Վարչապետերը Հանդես Են Եկել Հայտարարություններով

16-09-2024 | 18:15

Տեսանյութ. Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել հայտարարություններով
Անահիտ Աստվածուհու Արձանը Տեղափոխող Շարասյունը Հասավ Պատմության Թանգարան

16-09-2024 | 16:02

Անահիտ աստվածուհու արձանը տեղափոխող շարասյունը հասավ Պատմության թանգարան
Հայոց Ցեղասպանությունը Մեծ Դեր Է Խաղացել Հայաստանի Եւ Ֆրանսիայի Պատմության Մեջ. Սեժուրնե

16-09-2024 | 12:09

Հայոց ցեղասպանությունը մեծ դեր է խաղացել Հայաստանի և Ֆրանսիայի պատմության մեջ. Սեժուրնե
«Ֆորմուլա 1-Ի» Գրան Պրին Անցկացվում Է Հայ Պատանդների Անմիջապես Ականջի Տակ. Դոմինիկ Լոուսոն

16-09-2024 | 11:31

«Ֆորմուլա 1-ի» Գրան պրին անցկացվում է հայ պատանդների անմիջապես ականջի տակ. Դոմինիկ Լոուսոն
Ե՞Րբ Է «Քաոսի Աստված» Հսկա Աստղակերպը Բախվելու Երկրին

16-09-2024 | 07:53

Ե՞րբ է «Քաոսի Աստված» հսկա աստղակերպը բախվելու Երկրին
Թույլ Չենք Տա, Որ Վրաստանն Օգտագործվի Ի Շահ Այլ Պետությունների. Վրաստանը Չի Միացել Ռդ-Ի Դեմ Պատժամիջոցներին

16-09-2024 | 07:47

Թույլ չենք տա, որ Վրաստանն օգտագործվի ի շահ այլ պետությունների. Վրաստանը չի միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
Ադրբեջանի Հետ Կոռուպցիոն Կապերի Մեջ Կասկածվող Նյու Յորքի Քաղաքապետի Գլխավոր Իրավախորհրդատուն Հրաժարական Է Տվել

16-09-2024 | 07:42

Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեջ կասկածվող Նյու Յորքի քաղաքապետի գլխավոր իրավախորհրդատուն հրաժարական է տվել
Փաշինյանը Կմեկնի Վրաստան

15-09-2024 | 17:00

Փաշինյանը կմեկնի Վրաստան
Հուսիները Մինչ Այժմ Պետք Է Իմանային, Որ Մենք Ծանր Գին Ենք Պահանջում Մեզ Վնասելու Ցանկացած Փորձի Համար

15-09-2024 | 15:41

Հուսիները մինչ այժմ պետք է իմանային, որ մենք ծանր գին ենք պահանջում մեզ վնասելու ցանկացած փորձի համար
Քանանին Եմ-Ին Խորհուրդ Է Տվել Զերծ Մնալ Թեհրանի Հասցեին Հնչեցվող Կեղծ Մեղադրանքներից

15-09-2024 | 15:04

Քանանին ԵՄ-ին խորհուրդ է տվել զերծ մնալ Թեհրանի հասցեին հնչեցվող կեղծ մեղադրանքներից
Վեհափառը Մքդ Նախկին Դատախազին Է Ներկայացրել Հայաստանի Առջև Ծառացած Անվտանգային Հիմնախնդիրները

15-09-2024 | 08:31

Վեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները
Կյանքից Հեռացել Է Հայտնի Դրամատուրգ, Երգիծաբան Սամվել Խալաթյանը

14-09-2024 | 18:15

Կյանքից հեռացել է հայտնի դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը Կոչ Է Արել Համախմբվել Եւ Աջակցել Բռնի Տեղահանված Արցախցիներին

14-09-2024 | 18:11

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կոչ է արել համախմբվել և աջակցել բռնի տեղահանված արցախցիներին
Մեդվեդևը Թույլ Է Տվել Ռուսաստանի Դաշնությանը Միջուկային Զենք Օգտագործել, Եթե «Համբերությունը Սպառվի»

14-09-2024 | 16:10

Մեդվեդևը թույլ է տվել Ռուսաստանի Դաշնությանը միջուկային զենք օգտագործել, եթե «համբերությունը սպառվի»

Նմանատիպ լուրեր

Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային․ Փաշինյան

Լուրեր

Calendar17-09-2024

Տեսանյութ. Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել հայտարարություններով

Պաշտոնական լուրեր

Calendar16-09-2024

Անահիտ աստվածուհու արձանը տեղափոխող շարասյունը հասավ Պատմության թանգարան

Լուրեր

Calendar16-09-2024

Հայոց ցեղասպանությունը մեծ դեր է խաղացել Հայաստանի և Ֆրանսիայի պատմության մեջ. Սեժուրնե

Պաշտոնական լուրեր

Calendar16-09-2024

«Ֆորմուլա 1-ի» Գրան պրին անցկացվում է հայ պատանդների անմիջապես ականջի տակ. Դոմինիկ Լոուսոն

Տարածաշրջանային լուրեր

Calendar16-09-2024

Ե՞րբ է «Քաոսի Աստված» հսկա աստղակերպը բախվելու Երկրին

Լուրեր

Calendar16-09-2024

Թույլ չենք տա, որ Վրաստանն օգտագործվի ի շահ այլ պետությունների. Վրաստանը չի միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Միջազգային լուրեր

Calendar16-09-2024

Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեջ կասկածվող Նյու Յորքի քաղաքապետի գլխավոր իրավախորհրդատուն հրաժարական է տվել

Միջազգային լուրեր

Calendar16-09-2024