CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ270

Իբր «իրական Հայաստանը» լա՞վ եք պահում

Իբր «իրական Հայաստանը» լա՞վ եք պահում

«Մեզ համար պատմական հայրենիքը կարեւոր չէ, մեր խնդիրը առկա պետությունն է: Հայրենիքն ինչ-որ ցնորք է, վկայակոչում է անհասկանալի ազգային իղձեր, անիրականանալի պատմական երազանքներ, իսկ ահա պետությունը կոնկրետ շոշափելի երեւույթ է, որը պետք է սիրել եւ փայփայել»: 

Այդ պնդումն ինքնին անհեթեթ է: Նույնն է, թե ասեք՝ «Ինձ համար մայրս կարեւոր չէ, ծնողական սերը, մայրական հոգատարությունն անիմաստ «լիրիկա» են: Ինձ համար կարեւոր է այն կինը, որն ինձ լույս աշխարհ է բերել, ես մտածում եմ նրա ֆիզիկական գոյության մասին»: 

Բայց մի կողմ դնենք այդ մարազմը եւ, որպես զուտ մտավոր գիտափորձ, ընդունենք, որ կարող է գոյություն ունենալ պետություն՝ առանց պատմության, առանց ազգային ինքնության, առանց տեսլականի: Ովքե՞ր են նրանք, ովքեր ձեւ են անում, թե իբր կարեւորում են պետությունը: Հմուտ ղեկավարնե՞ր են, որոնք 6 տարվա ընթացքում պետությունը հասցրել են աննախադեպ «փայլուն» վիճակի՞:

Այդ ղեկավարներն ապահովո՞ւմ են իրենց «սիրած» պետության տարածքային ամբողջականությունը: Թե՞ Սյունիքում եւ Գեղարքունիքում հանձնած հողերը նույնպես «պատմական Հայաստան» են: ԳՇ պետ Ասրյանն, օրինակ, կարծում է, որ դա ոչ թե պետության, ոչ թե Զինված ուժերի, այլ լրագրողների խնդիրն է: Իսկ ադրբեջանական բանտում պահվող մեր հայրենակիցների ճակատագիրը մեր պետության գործառույթների մեջ չի՞ մտնում: Չնայած ենթադրում եմ, որ Փաշինյանն ամենեւին դեմ չէ, որ, մասնավորապես, Ռուբեն Վարդանյանը (ի դեպ՝ ՀՀ քաղաքացի) գտնվի թշնամու ձեռքում: 

Ենթադրության համար հիմք է տալիս այն, որ նույնիսկ հիմա նիկոլական քարոզիչները շարունակում են քարկոծել ծանր վիճակում գտնվող մեր հայրենակցին՝ շրջանցելով բոլոր էթիկական սահմանափակումները: Իրական պետությունը չի կատարում իր պարտականությունները քաղաքացիների առջեւ: 

Մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ասել, որ գերիները կամ թշնամու նշանառության տակ գտնվող սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն անիրական են եւ գոյություն ունեն միայն ռեւանշիստների եւ ազգայնականների գլուխներում: Ես կարծում եմ, որ Հայաստան պետության պատասխանատվության շրջանակներում են նաեւ հայկական եկեղեցիները, որոնք այս պահին ավերվում են «խաղաղության ձգտող» Ադրբեջանի կողմից: Բայց գուցե սխալվում եմ՝ դրանք «պատմական Հայաստանից» են: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքից. 2021թ. հունիս
 

  • Լրահոս
  • Close
Փաշինյանն Ու Ալիևը Քննարկել Են Հայաստան-Ադրբեջան Միջպետական Հարաբերությունների Կարգավորման Օրակարգի Տարբեր Ասպեկտներ. Հհ Ագն (Տեսանյութ)

10-07-2025 | 15:36

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ. ՀՀ ԱԳՆ (տեսանյութ)
Ռուսաստանը Ողջունում Է Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Ուղիղ Երկխոսությունը. Պեսկով

10-07-2025 | 14:01

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով
Փաշինյան-Ալիև Հանդիպումն Ընդմիջումից Հետո Շարունակվում Է

10-07-2025 | 13:08

Փաշինյան-Ալիև հանդիպումն ընդմիջումից հետո շարունակվում է
Բրեդ Շերմանը Մտահոգված Է Հայ Հոգևորականների Եւ Սամվել Կարապետյանի Կալանավորմամբ

10-07-2025 | 12:43

Բրեդ Շերմանը մտահոգված է հայ հոգևորականների և Սամվել Կարապետյանի կալանավորմամբ
Նա, Ով Համարձակորեն Ասում Է, Որ Կանգնած Է Իր Հավատի Եւ Արժեքների Կողքին Եւ Դրանց Կրողն Է, Ենթարկվում Է Հետապնդումների Եւ Բանտարկության Է Տարվում. Տեր Փառեն Facebook Sha

10-07-2025 | 12:31

Նա, ով համարձակորեն ասում է, որ կանգնած է իր հավատի և արժեքների կողքին և դրանց կրողն է, ենթարկվում է հետապնդումների և բանտարկության է տարվում. Տեր Փառեն facebook sha
Գեղամ Մանուկյանի Բնակարանում Խուզարկության Եւ Որդու Ձերբակալության Հարցով Միպ Հանձնարարությամբ Ուսումնասիրություն Է Սկսվել

10-07-2025 | 12:04

Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և որդու ձերբակալության հարցով ՄԻՊ հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել
Հայաստանյան Կառավարչի Ու Ալիևի Պատվիրակությունների Հադիպմանը Հատկապես Աչք Ծակող Էր Ախ Քարտուղարի Ժպտերես Դեմքը, Ով Հայրենի Մարտունին Բարեհաջող Ադրբեջանցիներին Հանձնելուց Հետո Ինքնագոհ Վայելում Է «Վաստակած» Պաշտոնը. Տիգրան Աբրահամյան

10-07-2025 | 12:02

Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան
Աբու Դաբիում Մեկնարկել Է Փաշինյան-Ալիև Հանդիպումը

10-07-2025 | 11:58

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Ռդ-Ն Իր Քաղաքացիների Մուտքը Հայաստան Արգելելը Դիտարկում Է Որպես Ոչ Բարեկամական Գործողություն. Ագն

09-07-2025 | 15:16

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆ
Իրանի Միջուկային Ծրագիրը Չի Կարող Կասեցվել Ռшզմական Ճանապարհով. Գրոսսի

09-07-2025 | 14:55

Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռшզմական ճանապարհով. Գրոսսի
Թուրքիայի Կառավարության Օրակարգում Չկա Նախագահական Եւ Խորհրդարանական Արտահերթ Ընտրություններ Անցկացնելու Հարց. Ընտրությունները Կանցկացվեն 2028 Թվականին. Էրդողան

09-07-2025 | 14:54

Թուրքիայի կառավարության օրակարգում չկա նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց. ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին. Էրդողան
Երուսաղեմի Հրապարակներից Մեկն Անվանակոչել Է Հայոց Ցեղասպանությունը Վերապրած Լուսանկարիչ Էլիա Կահվեջյանի Անունով

09-07-2025 | 14:46

Երուսաղեմի հրապարակներից մեկն անվանակոչել է Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ Էլիա Կահվեջյանի անունով
Անիծյալ Լինեն Նրանք, Ովքեր, Վաճառելով Իրենց Հոգիները Սատանային, Այս Լույս Առավոտ Կամ Երբևէ Հանդգնությունը Կունենան Ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

09-07-2025 | 14:45

Անիծյալ լինեն նրանք, ովքեր, վաճառելով իրենց հոգիները սատանային, այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Նիկոլ Փաշինյանը Նոր Որոշում Է Ստորագրել

09-07-2025 | 13:27

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
«Սա Իրավական Աբսուրդի Հերթական Դրդևորումն Է». Սամվել Կարապետյանի Փաստաբանական Խումբ

09-07-2025 | 13:25

«Սա իրավական աբսուրդի հերթական դրդևորումն է». Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբ

Նմանատիպ լուրեր