CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ24

ԻԻՀ ԱԳ նախարարը զգուշացնում է Թել Ավիվին

ԻԻՀ  ԱԳ  նախարարը զգուշացնում է Թել Ավիվին

Իրանն ու Իսրայելը երբեք դեմ հանդիման պատերազմի մեջ չեն հայտնվել: Թշնամաբար տրամադրված այս պետությունների հակամարտությունը մինչ այս պահը ընթացել է ստվերում՝ պրոքսի ուժերի ներգրավմամբ: Լիբանանում եւ Սիրիայում տեղակայված Իրանի հովանավորությունը վայելող «դիմադրության առանցք» կոչված խմբավորումները ժամանակ առ ժամանակ Իսրայելի դեմ հատուկ գործողություններ են իրականացնում, իսկ Իսրայելն էլ Իրանի տարածքում, հատկապես Իրանի միջուկային  օբյեկտների ուղղությամբ դիվերսիոն ակցիաների է դիմում: Երկու կողմերն  էլ մեղադրում են միմյանց՝ խափանարար գործողություններ ու ահաբեկչական ակցիաներ կազմակերպելու մեջ:  Սակայն կողմերից եւ ոչ մեկը ցայսօր պաշտոնապես չի ընդունել իր մեղքը:

Ամերիկյան  Axios կայքը, վկայաբերելով երկու դիվանագետների պնդումները, հայտնում է. «Թեհրանը շահագրգռված չէ ՀԱՄԱՍ-ի ու Իսրայելի միջեւ պատերազմի շարունակությամբ, սակայն, Իսրայելի կողմից Գազայում գործողությունները շարունակվելու դեպքում, Իրանն ստիպված կլինի  միջամտել»:
Axios-ը հավելում է, որ ուղերձը իսրայելական կողմին է փոխանցվել ԻԻՀ ԱԳ նախարարի  ու մերձավորարեւելյան հարցերով  ՄԱԿ-ի հանձնակատարի միջեւ  Բեյրութում Իրանի դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նույն հաղորդագրության համաձայն, Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի հանձնակատարին ասել է, որ Իրանը դեմ է պատերազմի ծավալների ընդլայնմանը եւ ցանկանում է աջակցել ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում գերեւարված քաղաքացիական անձանց ազատագրմանը:

Թերեւս Axios-ի  հաղորդած տեղեկատվությանը կարելի էր վերապահորեն մոտենալ, սակայն Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրությունը գալիս է հաստատելու վերը նշված տեղեկատվությունը: Նախագահ Էմանուել Մակրոնի  գրասենյակից հայտնել են, որ Փարիզը կապ է հաստատել Իրանի ու տարածաշրջանային այլ խաղացողների հետ եւ պահանջել Իրանից ու լիբանանյան Հըզբոլլահից՝  չներգրավվել ռազմական գործողությունների մեջ:

Ինչպիսին կլինի իրադարձություների ընթացքը, եթե քաղաքական միջոցներով իրավիճակը կայունացնելու ուղղությամբ  քայլեր չձեռնարկվեն:  Կանխատեսելի՞ է արդյոք Իրանի ու Իսրայելի բախումը:

Իսլամական հեղափոխությունից հետո, Իսրայելը համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր թշնամին: Հեղափոխությունից հետո «Մահ Իսրայելին» կարգախոսը դարձավ Իրանի արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկը:

Այս պահին  շարունակվում են Իսրայելի ու Պաղեստինի միջեւ լայնածավալ բախումները:   Լուրեր են շրջանառվում Գազայի հատվածը Իսրայելի կողմից գրավելու մտադրության  մասին: Շատ մեղմ է ասված, որ Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիները զրկված են տարրական կենսագործունեության միջոցներից:
Որոշ երկրներ էլ ակամայից հայտնվել են  ռազմական գործողությունների կիզակետում: Սիրիական լրատվամիջոցների հավաստմամբ, Իսրայելի օդային հարվածների պատճառով Դամասկոսի ու Հալեպի օդանավակայանները դադարեցրել են իրենց  աշխատանքները:

Լիբանանը նույնպես  ապահովագրված չէ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու հեռանկարից: Երկրի հարավում արդեն իսկ կողմերի  միջեւ փոխհրաձգություններ են տեղի ունեցել:

Այս լարվածության ֆոնին,  խորհրդակցություններ անցկացնելու նպատակով ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի շուրջայցն Իրաք, Սիրիա, Լիբանան  եւ Կատար, ռազմական գործողությունների մեջ Իրանի ներգրավվածության հավանականության  վերաբերյալ  ենթադրություններ անելու նոր հիմքեր  է տալիս: Քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակն սպառված լինելու, խաղաղ բնակչության նկատմամբ Իսրայելի գործադրած պատերազմական հանցագործությունները չդադարեցնելու պարագայում կանխարգելիչ գործողությունների որեւէ սցենար չբացառելու, ինչպես նաեւ    Իսրայելի դեմ նոր ճակատներ բացելու հեռանկարի մասին ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Բեյրութում հնչեցրած  զգուշացումները հաստատում են ռազմական գործողությունների մեջ Իրանի ուղղակի ներգրավվածության մասին ենթադրությունները: 

Սակայն, առայժմ  խոսվում է միայն  ՀԱՄԱՍ-ին  ցուցաբերած Իրանի ֆինանսական, ռազմատեխնիկական ու լոգեստիկ աջակցության մասին: Իսրայելին հասցված ՀԱՄԱՍ-ի  հարվածներից  ժամեր անց մեղադրանքների սլաքն ուղղվեց դեպի Իրան:  Որոշ լրատվամիջոցներ անդրադառնալով վերջին շրջանում Պաղեստինի «դիմադրության ճակատի» առաջնորդների Իրան կատարած այցելություններին ու Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ վերջիններիս հանդիպումներին, շտապեցին եզրակացնել, որ Իրանը ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակումները նախապատրստելու հարցում վճռորոշ դեր է ունեցել:

«Նյու Յորք Թայմզ»-ը, վկայաբերելով  իր աղբյուրների տեղեկատվությունը, հայտնեց  անցնող մեկ տարվա ընթացքում հակաիսրայելական ճակատում Իրանի գլխավորությամբ ինտենսիվ նախապատրաստական աշխատանքների մասին:  
«Նյու Յորք Թայմզ»-ը նաեւ   իրանական ու սիրիական աղբյուրների հաղորդած տեղեկատվությունը հիմք ընդունելով, հայտնեց, որ իբր  ռազմական գործողությունների համար իրականացվող վարժանքները տեղի էին ունենում Լիբանանում եւ Սիրիայում: Նույնիսկ այդ նպատակով Բեյրութում ստեղծվել է համատեղ հրամատարական կենտրոն: Նույն աղբյուրը պնդում էր, թե իբր Հըզբոլլահի զինյալները, քաղաքային մարտերի իրենց փորձը ՀԱՄԱՍ-ի մարտիկներին փոխանցելու նպատակով, վարժանքներ են անցկացրել:  Ըստ նույն աղբյուրի, Սիրիայում նույնպես Իսրայելի տարբեր շրջանների վրա հարձակումներ իրականացնելու նպատակով ուսումնավարժական միջոցառումներ են անցկացվել: Դրանով հանդերձ, ԱՄՆ-ը եւ Իսրայելը հայտարարել էին, որ Իրանի անմիջական մասնակցության մասին փաստեր ու վկայություններ չեն հայտնաբերել: 

Սակայն, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի տարածաշրջանային այցի արդյունքերով հրապարակված զգուշացումներից հետո, մերձավորարեւելյան տարածաշրջանում բոլորը շունչները պահած սպասում են ռազմական գործողություններում Իրանի ներգրավվածությունը  հերքող նոր լուրերի:

 ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

«Ազգ» շաբաթաթերթ

  • Լրահոս
  • Close
Լավրովն Ու Աբդոլլահիանը Հռչակագիր Են Ստորագրել Միակողմանի Պատժամիջոցներին Հակազդելու Մասին

05-12-2023 | 18:54

Լավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին
Հակամարտությունները Լուծելու Համար Չպետք Է Ուժ Կիրառել, Մինչդեռ Ավելի Ու Ավելի Շատ Հարցեր Լուծվում Են Հենց Ուժի Միջոցով. Ժոզեպ Բորել

05-12-2023 | 18:53

Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել
Ամն-Ի Աջակցությունը Չափազանց Կարևոր Է Ադրբեջանի Հետագա Ագրեսիան Զսպելու Եւ Հայաստանի Տարածքային Ամբողջականությունն Ապահովելու Համար. Կոնգրեսական Փալոն

05-12-2023 | 15:50

ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար. կոնգրեսական Փալոն
Ֆրանսիայի Դեսպանը Զրպարտություն Է Որակել Իրեն Ուղղված Մեղադրանքը՝ Խոսելով Իրավական Հնարավոր Գործընթաց Սկսելու Մասին

05-12-2023 | 15:33

Ֆրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը՝ խոսելով իրավական հնարավոր գործընթաց սկսելու մասին
Հապկ Երկրները Վերահաստատում Են Իրենց Հանձնառությունը Պետությունների Միջև Բոլոր Տարաձայնությունները Լուծելու Խաղաղ Ճանապարհով. Հայտարարություն

05-12-2023 | 14:16

ՀԱՊԿ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով. հայտարարություն
Հայաստանը Շահագրգիռ Է Զարգացնել Եւ Խորացնել Հայ-Թաիլանդական Հարաբերությունները․ Փաշինյան

05-12-2023 | 13:58

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան
Մոսկվայում Մեկնարկել Է Մերձկասպյան Երկրների Ագ Նախարարների Հանդիպումը

05-12-2023 | 13:57

Մոսկվայում մեկնարկել է մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
Աբդոլլահիանը Կոչ Է Արել Անհապաղ Դադարեցնել Ցեղասպանությունը Գազայում

05-12-2023 | 11:54

Աբդոլլահիանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում
Ռուս-Թուրքական Գործընկերությունը Բարձր Մակարդակի Վրա Է. Պուտին

05-12-2023 | 11:53

Ռուս-թուրքական գործընկերությունը բարձր մակարդակի վրա է. Պուտին
Մոսկվայում Սկսվել Է Լավրով-Բայրամով Հանդիպումը

05-12-2023 | 11:51

Մոսկվայում սկսվել է Լավրով-Բայրամով հանդիպումը
Ամն Կոնգրեսականները Կոչ Են Արել 10 Միլիոն Դոլարի Անվտանգության Աջակցություն Տրամադրել Հայաստանին, Ինչպես Նաև Օգնություն՝ Լղ-Ից Տեղահանվածներին

05-12-2023 | 11:14

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև օգնություն՝ ԼՂ-ից տեղահանվածներին
Արմեն Գրիգորյանը Եւ Ամն Պաշտպանության Քարտուղարի Փոխտեղակալը Քննարկել Են Պաշտպանական Համագործակցությանը Վերաբերող Հարցեր

05-12-2023 | 10:32

Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը քննարկել են պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր
Մագատէ-Ի Գլխավոր Տնօրենը՝ Թուրքական Կողմի Պահանջի Մասին

05-12-2023 | 09:57

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
Այսօր Մոսկվայում Կկայանա Ռդ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի Եւ Թուրքմենստանի Ագ Նախարարների Հանդիպումը

05-12-2023 | 09:41

Այսօր Մոսկվայում կկայանա ՌԴ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ջեյմս Օ'Բրայենը Կայցելի Ադրբեջան՝ Աջակցելու Բաքվի Եւ Երևանի Միջև Խաղաղությանը. Պետդեպ

05-12-2023 | 09:40

Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ

Նմանատիպ լուրեր

Լավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել

Պաշտոնական լուրեր

Calendar05-12-2023

ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար. կոնգրեսական Փալոն

Պաշտոնական լուրեր

Calendar05-12-2023

Ֆրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը՝ խոսելով իրավական հնարավոր գործընթաց սկսելու մասին

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

ՀԱՊԿ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով. հայտարարություն

Տարածաշրջանային լուրեր

Calendar05-12-2023

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

Մոսկվայում մեկնարկել է մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

Աբդոլլահիանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023