
22-03-2025 | 22:09
Պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, արձագանքելով X սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հրապարակմանը, որը հայտարարել էր, որ «Ազատ Եվրոպա» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները «հեղեղված են ձախ ակտիվիստներով» և «անցյալի մնացորդ են», նույն սոցիալական ցանցում գրել է․ Այո, փակեք դրանք։ Եվրոպան այժմ ազատ է (չհաշված խեղդող բյուրոկրատիան): Նրանց այլևս ոչ ոք չի լսում։
Դրանք պարզապես խելագար արմատական ձախեր են, որոնք խոսում են իրենք իրենց հետ՝ տարեկան վատնելով ԱՄՆ հարկատուների 1 միլիարդ դոլար գումարը։
www.aravot.am