CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ228

Իմ կերպարը ապաքաղաքական է, ես զբաղվում եմ ազգանվեր գործով․ Նազիկ Ավդալյանը՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, Փաշինյանի հետ հանդիպման մասին

Իմ կերպարը ապաքաղաքական է, ես զբաղվում եմ ազգանվեր գործով․ Նազիկ Ավդալյանը՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, Փաշինյանի հետ հանդիպման մասին

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։

Aysor.am-ը Նազիկ Ավդալյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հետևում է վերջին ամիսներին եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և համակարծի՞ք է իշխանությունների քայլերի հետ։

«Եթե նկատած կլինեք, սպորտի զարգացման իմ հիմնադրամի հետ կապված շատ բուռն գործունեության մեջ էի ու այնքան խառն էի, որ այդ ամենին չեմ հետևել։ Ինչ-որ բաներ լսել եմ, բայց չեմ հետևել, այնպես որ, այս պահին չեմ կարող կարծիք հայտնել»,-նշեց նա։

Պատարագների մասնակցո՞ւմ է՝ մարզիկը պատասխանեց.«Որ ասեմ ամեն անգամ մասնակցում եմ՝ կստեմ, բայց հնարավորինս փորձում եմ»։

Նազիկ Ավդալյանը նաև հավելեց, որ մակերեսային տեղեկություններ ունի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու վերաբերյալ. «Ցավալի է, որ այսպիսին է իրականությունը։ Ինչի մասին մակերեսային տեղեկություններ ունեմ, չեմ ուզում կարծիք հայտնել, որովհետև ամեն ինչ ընթացքի մեջ է։ Այնքան հեշտ է մակերեսային լսել, կարծիք հայտնել ու սխալվել»։

Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, որ մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած ճաշկերույթին և հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ Նազիկ Ավդալյանը շեշտեց. «Ես չեմ ուզում այդ ամենին դրական կամ բացասական երանգավորում տալ, բայց դուք տեսե՞լ եք, որ ես որևէ երեկույթի մասնակցած լինեմ։ Իսկ այդ մարդիկ ինչ-որ ապացույցներ ունե՞ն։ Ես աշխատում եմ նման ճաշկերույթների չմասնակցել, իմ կերպարն էլ ապաքաղաքական է։ Քաղաքականությունը մասնագիտություն է, որին ես չեմ տիրապետում։ Ես անում եմ այն, ինչ կարողանում եմ։ Այս տարիներին սպորտում իմ ձեռք բերած գիտելիքները, արժեքը ցանկանում եմ ծառայեցնել իմ երկրին, գալիք սերունդներին։ Հիմա ստեղծել եմ «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամ և ուզում եմ գալիք սերնդի համար հնարավորություն ստեղծել, որպեսզի կարողանան զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով։ Կարելի է ասել՝ ազգանվեր գործ եմ անում։ Առաջին նախագիծը մարզերում մարզադպրոցներ կառուցելն է, որի համար պետական աջակցություն է պետք։ Իսկ դա որևէ կապ չունի քաղաքականության հետ»։

Նրա համար ցավալի է, որ պետական ու քաղաքական, կուսակցական ամեն ինչ մարդիկ խառնում են իրար, առանց մանրամասների մեջ խորանալու՝ արժեզրկում տվյալ մարդու գործը։ Հատկապես այն մարդկանց, ովքեր փորձում են իրենց երկրի համար ինչ-որ լավ բան անել։ «Իհարկե, սթափ և գիտակից մարդը հասկանում է, որ այս ամենը քաղաքականության հետ որևէ կապ չունի, սակայն փորձում են արվեստագետների, մարզիկների և այլ ոլորտների գործիչների տարբեր քայլեր քաղաքականության հետ կապել, ինչն այդքան էլ ճիշտ չէ։ Մարդիկ ամեն ինչի մեջ տեսնում են այն, ինչ ուզում են, կապ չունի՝ այդ ամենն իրականության հետ կապ ունի՞, թե՞ չէ»,-հավելեց Նազիկ Ավդալյանը։

Գո՞հ է իշխանություններից՝ Ավդալյանը հարցը հարաբերական համարեց. «Միանշանակ չեմ կարող պատասխանել։ Ես դիմել եմ իմ ծրագրի համար ԿԳՄՍ նախարարությանը։ Մենք հուշագիր ունենք։ Պետական ռազմավարության մեջ կա այդ ծրագիրը, որը համապատասխանում է իմ առաջարկած ծրագրին։ Բնականաբար, ինչպես ակնկալում էի՝ պետական աջակցություն ենք ստանալու»։

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Ուժեղ Հայաստան Հնարավոր Կլինի, Երբ Ունենանք Հզոր Տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 Քայլերը՝ Դեպի Ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան

21-01-2026 | 14:07

Ուժեղ Հայաստան հնարավոր կլինի, երբ ունենանք հզոր տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան
Հիվանդանոցում Հանդիպեցի Միքայել Սրբազանի Հետ. Նրա Մտահոգությունն Ու Ասելիքը Վերաբերում Է Երկրում Ստեղծված Ծանր Իրավիճակին Եւ Ապագային. Աբրահամյան

21-01-2026 | 14:05

Հիվանդանոցում հանդիպեցի Միքայել Սրբազանի հետ. նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային. Աբրահամյան
Չեղարկել Արտերկրում Եպիսկոպոսաց Ժողով Գումարելու Որոշումը․ Փաշինյանի Օրակարգին Աջակցող Հոգևորականների Հայտարարությունը

21-01-2026 | 13:59

Չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը․ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը
Արդարադատության Նախարարությունից Հավատացնում Են, Թե Նիկոլ Փաշինյանը Դատավորների Ընտրության Կամ Նշանակման Որևէ Փուլում Իրավասություն, Ազդեցություն Կամ Ներգրավվածություն Չունի

21-01-2026 | 13:51

Արդարադատության նախարարությունից հավատացնում են, թե Նիկոլ Փաշինյանը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի
Հայաստան-Ադրբեջան Կոնֆլիկտն Ավարտեցի, Աստված Էլ Կհպարտանար․ Թրամփ

21-01-2026 | 12:52

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆ ԱՎԱՐՏԵՑԻ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ԿՀՊԱՐՏԱՆԱՐ․ ԹՐԱՄՓ
Հարավային Կորեայի Նախկին Վարչապետ Հան Դոկ Սուն Դատապարտվել Է 23 Տարվա Ազատազրկման

21-01-2026 | 12:39

Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման
Իշխանությունը Փորձում Է Անել Անհնարինը` Չի Ստացվում, Փորձում Է Ներգործության Նոր` Առավել Անբարո Մեթոդներ Կիրառել․ Աբրահամյան

21-01-2026 | 12:35

Իշխանությունը փորձում է անել անհնարինը` չի ստացվում, փորձում է ներգործության նոր` առավել անբարո մեթոդներ կիրառել․ Աբրահամյան
Քպ-Ական Հռիփսիմե Հունանյանը Հեռանում Է Աժ Հանձնաժողովի Նախագահի Պաշտոնից Եւ Չի Ընդգրկվի Առաջիկա Ընտրությունների Քպ Ցուցակում

21-01-2026 | 12:33

ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը հեռանում է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից և չի ընդգրկվի առաջիկա ընտրությունների ՔՊ ցուցակում
Ես Նրանց Կջնջեմ Երկրի Երեսից, Եթե Uպառնալիքները Շարունակվեն. Թրամփն՝ Իրանին

21-01-2026 | 12:31

Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Լուկաշենկոն Ստորագրել Է Փաստաթուղթ՝ Թրամփի Առաջարկած «Խաղաղության Խորհրդին» Միանալու Վերաբերյալ

20-01-2026 | 21:27

Լուկաշենկոն ստորագրել է փաստաթուղթ՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» միանալու վերաբերյալ
Գերաշնորհ Տ․ Պարթև Եպիսկոպոս Բարսեղյանը Նշանակվել Է Շվեյցարիայի Հայոց Թեմի Առաջնորդ

20-01-2026 | 21:26

Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ
Տարիներ Անց Սովորական Գործընթաց Է Լինելու, Երբ Հայաստանից Կամ Ադրբեջանից Մեր Քաղաքացիները Կարողանալու Են Հատել Սահմանը, Առևտուր Անել, Օգտվել Այն Առավելություններից, Որ Ունենք․ Խաչատուրյան

20-01-2026 | 21:25

Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալու են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք․ Խաչատուրյան
Հիբրիդային Սպառնալիքներ, Կիբեռհարձակումներ Եւ Ահաբեկչություն․ Ինչ Է Սպասվում 2026-Ին. Ահծ Զեկույց

20-01-2026 | 16:14

Հիբրիդային սպառնալիքներ, կիբեռհարձակումներ և ահաբեկչություն․ ինչ է սպասվում 2026-ին. ԱՀԾ զեկույց
Ճնշումներին Քահանա Հայրերը Չեն Ենթարկվել. Մասյացոտնի Թեմը Հայտարարություն Է Տարածել

20-01-2026 | 16:13

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել
Հայաստանի Կողմից Հապկ Անդամության «Ապասառեցում», Ամենայն Հավանականությամբ, Տեղի Չի Ունենա. Ահծ

20-01-2026 | 13:10

Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա. ԱՀԾ

Նմանատիպ լուրեր