CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ430

«Իմ ժամանակի մեծերը». ցուցահանդես Թեքեյան միությունում

«Իմ ժամանակի մեծերը». ցուցահանդես Թեքեյան միությունում

Թեքեյան կենտրոնի ցուցասրահում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի՝ «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրությունը։ Այն կազմակերպվել էր Անատոլի Ավետյանի հոբելյանի՝ 70-ամյակի շրջանակներում՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, արվեստասեր հանրություն։
Ներկայացված է 30 աշխատանք, որոնք հեղինակի 2022 թվականի ստեղծագործություններն են։ Դիմանկարների շարքում ներկայացվում են նկարչի ժամանակակիցները, երևելի հայեր, որոնցից մի քանիսի հետ Անատոլի Ավետյանը հանդիպել է իր կյանքի տարբեր փուլերում։ Սա բացառիկ ցուցադրություն է և արվեստասեր հանրությանն է ներկայացվում առաջին անգամ։
Ցուցադրված են Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Շառլ Ազնավուրի Հարություն Կալենցի, Առնո Բաբաջանյանի, Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Փարաջանովի, Տիգրան Պետրոսյանի, Պարույր Սևակի, Վազգեն Առաջինի, Սերգեյ Դովլաթովի, Հրանտ Մաթևոսյանի, Հովհաննես Բաղրամյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց դիմանկարները։ Հեղինակը վստահեցնում է՝ ծնվել է մի ժամանակաշրջանում, երբ ներկայացված մեծանուն հայերը մեծ ճանաչում ունեին ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դորս՝ ամենատարբեր ոլորտներում։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը բարձր գնահատեց նկարչի՝ մշտապես հետաքրքրություն առաջացնող ցուցադրությունները և հավելեց, որ նրա արվեստը վաղուց հայտնի է մշակութասեր հանրությանը ինչպես թանգարաններում մշտական ցուցադրությամբ, այնպես էլ մասնավոր հավաքածուներում։ «Այս ցուցադրությունն առանձնանում է հատկապես իր կրթական նշանակությամբ․ ներկայացված են 20-րդ դարի այն մեծերը, որոնք նշանավորում են հայի մեծությունը տարբեր ասպարեզներում»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու շնորհավորեց անհատական ցուցահանդեսի բացման առթիվ։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ևս շնորհավորեց նկարչին հերթական հետաքրքիր ցուցադրության բացման առթիվ և վստահեցրեց՝ հաճելիորեն զարմացած և հիացած է Անատոլի Ավետյանի աշխատասիրությամբ։ Նշենք, որ ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբերի 16-ը։

  • Լրահոս
  • Close
Տեսանյութ. Գորիսը Եռագույն Դրոշներով, Արցախի Դրոշով, Խաչերով Ու Ջահերով Միացել Է Ջահերով Երթին

24-04-2024 | 00:26

Տեսանյութ. Գորիսը Եռագույն դրոշներով, Արցախի դրոշով, խաչերով ու ջահերով միացել է Ջահերով երթին
Ով Հրաժարվում Է Հայրենի Հողերից, Անիծյալ Ու Աստանդական Պիտի Դառնա Եղբայրասպան Կայենի Նման

24-04-2024 | 00:24

Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման
Սուրեն Պետրոսյանը, Միհրան Մախսուդյանը Բերման Են Ենթարկվել, Տեր Բագրատին Ոստիկանները Տարել Են Անհայտ Ուղղությամբ

23-04-2024 | 21:21

Սուրեն Պետրոսյանը, Միհրան Մախսուդյանը բերման են ենթարկվել, Տեր Բագրատին ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ
Հայերը Պայմանավորվել Են Ղարաբաղի Գործոնը  Չընդգրկել Խաղաղության Պայմանագրի Մեջ. Ալիև

23-04-2024 | 17:50

Հայերը պայմանավորվել են Ղարաբաղի գործոնը չընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ. Ալիև
Իշխանական Հնարավոր Բոլոր Լծակներով Փորձ Է Արվում Սրբազանի Վերաբերյալ Տարածել Վարկաբեկիչ, Սուտ  Տեղեկատվություն. Հայտարարություն

23-04-2024 | 16:44

Իշխանական հնարավոր բոլոր լծակներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. հայտարարություն
Ժամանակն Է Հրաժարվել Անհիմն Հիշողություններից

23-04-2024 | 16:34

Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից
Ոսկեպարը Կդառնա Անկլավ

23-04-2024 | 15:43

Ոսկեպարը կդառնա անկլավ
Բաղանիսի Գյուղապետը Հրաժարվել Է Ճանաչել Փշալարով Սահմանները

23-04-2024 | 15:15

Բաղանիսի գյուղապետը հրաժարվել է ճանաչել փշալարով սահմանները
Ստամբուլի Նահանգապետն Արգելել Է Անց Կացնել Հայոց Ցեղասպանությանը Նվիրված Միջոցառում

23-04-2024 | 14:53

Ստամբուլի նահանգապետն արգելել է անց կացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում
Հացադուլից Հետո Բաքուն Ռուբեն Վարդանյանին Պատժել Է՝ Նրան Զրկելով Հարազատների Հետ Կապից

23-04-2024 | 14:47

Հացադուլից հետո Բաքուն Ռուբեն Վարդանյանին պատժել է՝ նրան զրկելով հարազատների հետ կապից
Ամն-Ում Կկառուցվի Երկրի Ամենաբարձր Երկնաքերը

23-04-2024 | 10:24

ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը
Հուշարձանների Անվտանգությունը Հնարավոր Է Պահպանել Այն Ժամանակ, Երբ Այդ Հուշարձանին Նայելիս Մարդիկ Թշնամանք Չեն Զգում. Փաշինյան

23-04-2024 | 09:12

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում. Փաշինյան
Հորդորում Ենք Դադարեցնել Տավուշի Թեմի Առաջնորդի Դեմ Արշավը. Մայր Աթոռ

22-04-2024 | 19:04

Հորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնորդի դեմ արշավը. Մայր Աթոռ
Պեսկովը Մեկնաբանել Է Գյումրիից Ռուս Սահմանապահների  Դուրսբերման Մասին  Հայտարարությունները

22-04-2024 | 16:23

Պեսկովը մեկնաբանել է Գյումրիից ռուս սահմանապահների դուրսբերման մասին հայտարարությունները
Էրդողանը 13 Տարի Անց Պաշտոնական Այցով Մեկնել Է Իրաք

22-04-2024 | 16:00

Էրդողանը 13 տարի անց պաշտոնական այցով մեկնել է Իրաք

Նմանատիպ լուրեր

Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման

Լուրեր

Calendar24-04-2024

Հայերը պայմանավորվել են Ղարաբաղի գործոնը  չընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ. Ալիև

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

Իշխանական հնարավոր բոլոր լծակներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ  տեղեկատվություն. հայտարարություն

Լուրեր

Calendar23-04-2024

Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

Ոսկեպարը կդառնա անկլավ

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

Բաղանիսի գյուղապետը հրաժարվել է ճանաչել փշալարով սահմանները

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024