CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ172

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին

Առաջ մեր կյանքը կարգավորում էին որոշակի պետական հաստատություններում աշխատող մարդիկ: Երբ ռեժիմը ոչ դեմոկրատական էր, այդ ինստիտուտները նման էին ԿԳԲ-ի (տարբեր անվանումներով), որոնք Օրուելի «Ճշմարտության նախարարության» նման, որոշում էին՝ ինչ խոսել եւ ինչ մտածել: Ժողովրդավարական ռեժիմներում այդ պարտադրանքն իրականացնում է «ժողովուրդը» (ինչ էլ դրա տակ հասկանանք):

Հիմա «իշխանությունն» անցնում է ալգորիթմներին: Մի կողմից դրանք ավելի «օբյեկտիվ» են, մյուս կողմից՝ ի վիճակի չեն հասկանալու համատեքստը, ենթատեքստը, հեգնանքը, փոխաբերությունը, մի խոսքով՝ այն, ինչ տարբերում է մարդուն՝ որպես որոշակի «մշակութային խորություն» ունեցող էակի, ծրագրից՝ երկնիշ սկզբունքով աշխատող համակարգից: Պարզաբանեմ միայն մի դեպքով:  

Մեկնաբանություններից մեկում որպես դեմագոգիայի, մանիպուլյացիայի, կոգնիտիվ «ծուղակի» օրինակ, բերեցի հետեւյալ «տրամաբանական» շղթան. «Դու պայքարում ես ծխելու դեմ, Հիտլերն էլ էր պայքարում ծխելու դեմ, հետեւաբար՝ դու ֆաշիստ ես»: Իմ այդ մեկնաբանության մեջ սոցցանցը «որսաց» «Հիտլեր» եւ «ֆաշիստ» բառերը, եկավ այն եզրակացության, որ ես քարոզում եմ նացիզմը, եւ մեկնաբանությունը հեռացրեց: «Ալգորիթմից» դժվար է ակնկալել ավելի նուրբ, ավելի խորացված աշխատանք՝ դրան ընդունակ է միայն մարդը:

Ես բացարձակապես չեմ դժգոհում այս կամ այն սոցցանցի սահմանած կանոններից: Ի վերջո, դրանք կայքեր են, որոնց սեփականատերերն իրավունք ունեն դնելու իրենց պահանջները: Իսկ քանի որ օգտատերերը միլիոնավոր մարդիկ են, ոչ ոք, բացի խոսքի կամ գործողությունների միայն մակերեսը հասկացող «ռոբոտներից» (ծրագրերից), այդ պահանջներին չի կարող հետեւել: Հիմա գալիս է արհեստական բանականությունը, որը, ենթադրում եմ, է՛լ ավելի կֆորմալիզացնի այդ կանոնները: Մտահոգիչն այն է, որ այդ ամենի արդյունքում մեր մտածողությունը գնալով դառնում է ավելի պարզունակ, տափակ, քառակուսի, միակողմանի:

Առաջարկս գուցե անսպասելի թվա. այն ուղղված չէ աշխարհի կամ Հայաստանի իշխանավորներին կամ սոցցանցային կորպորացիաների տերերին, որովհետեւ նրանք, մեծ հաշվով, անզոր են: Առաջարկիս հասցեատերն այն մարդիկ են, որոնք ցանկանում են դասավանդել դպրոցում. ոչ թե ստիպված են, այլ ձգտում են՝ աչքի առաջ ունենալով որոշակի կարեւոր խնդիրներ:

Քանի մարդկանց դպրոցներից չեն քշել եւ չեն փոխարինել արհեստական բանականությամբ, կանգնենք աշակերտների առաջ մեր մարդկային էությամբ՝ նաեւ թուլությամբ եւ սխալականությամբ, սովորեցնենք աշակերտներին դուրս գալ պարզունակ, «ալգորիթմային» իրականությունից, աշխատեցնել երեւակայությունը, հասկանալ խոսքի եւ իրականության համատեքստը, զարգացնել ոչ ստանդարտ, ոչ «քառակուսի» մտածողությունը: Ի վերջո, դպրոցական բոլոր առարկաները տալիս են դրա հնարավորությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

  • Լրահոս
  • Close
Բացվել Է Ֆրանցիսկոս Պապի Կտակը

22-04-2025 | 15:11

ԲԱՑՎԵԼ Է ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԿՏԱԿԸ
Переиздан «Атлас» Затика Ханзадяна

22-04-2025 | 15:02

ПЕРЕИЗДАН «АТЛАС» ЗАТИКА ХАНЗАДЯНА
Հհ-Ում Եմ Առաքելությունը Սահմանամերձ Խոզնավարում Կրակոցներից Վնաս Է Արձանագրել

22-04-2025 | 14:54

ՀՀ-ՈՒՄ ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԽՈԶՆԱՎԱՐՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ ՎՆԱՍ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
Ապրիլի 24-Ին Բաքվում Տեղի Կունենա Արցախի Նախկին Ղեկավարների Հաջորդ «Դատական» Նիստը

22-04-2025 | 14:50

ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ «ԴԱՏԱԿԱՆ» ՆԻՍՏԸ
Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ Ի Հիշատակ Հայոց Ցեղասպանության Սրբադասված Նահատակների

22-04-2025 | 13:14

Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
Հայաստանը Վատիկանի Հետ Փոխհարաբերությունը «Բաց Է Թողել» 2018-Ից Հետո, Իսկ Ադրբեջանը Վատիկանի Հետ Հարաբերվել Է Փողով. Բադալյան

22-04-2025 | 13:12

Հայաստանը Վատիկանի հետ փոխհարաբերությունը «բաց է թողել» 2018-ից հետո, իսկ Ադրբեջանը Վատիկանի հետ հարաբերվել է փողով. Բադալյան
Զոհերի Հուշապատին Կավելանա Եւս Երկու Անուն

22-04-2025 | 12:27

ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՊԱՏԻՆ ԿԱՎԵԼԱՆԱ ԵՒՍ ԵՐԿՈՒ ԱՆՈՒՆ
Հռոմի Պապի Մարմինը Վատիկանում Դրված Է Բաց Դագաղում

22-04-2025 | 12:24

Հռոմի պապի մարմինը Վատիկանում դրված է բաց դագաղում
Ինչո՞Վ Է Հայտնի Հռոմի Պապը, Որը Մահվան Նախօրեին Աղոթում Էր Երեւանի Եւ Բաքվի Միջեւ Խաղաղության Համաձայնագրի Համար

21-04-2025 | 15:38

Ինչո՞վ է հայտնի Հռոմի պապը, որը մահվան նախօրեին աղոթում էր Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի համար
Ադրբեջանը Կրակ Է Բացել Խոզնավարի Ուղղությամբ, Վնասվել Է Տներից Մեկի Արևային Ջրատաքացուցիչը. Պն

21-04-2025 | 15:16

Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է տներից մեկի արևային ջրատաքացուցիչը. ՊՆ
Ի՞Նչ Ցուցմունք Է Վերագրում Բաքուն Արկադի Ղուկասյանին

21-04-2025 | 14:38

Ի՞ՆՉ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՎԵՐԱԳՐՈՒՄ ԲԱՔՈՒՆ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պատգամը Տեր Եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Տոնի Առիթով

21-04-2025 | 13:20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով
Այսօր Ննջեցյալների Հիշատակության Օրն Է` Մեռելոց

21-04-2025 | 12:14

Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց
Վախճանվել Է Հռոմի Պապը. Նախօրեին Աղոթել Էր Հայաստանի Խաղաղության Համար

21-04-2025 | 12:10

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԸ. ՆԱԽՕՐԵԻՆ ԱՂՈԹԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հռոմի Պապն Աղոթել Է Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Վերջնական Խաղաղության Համաձայնագրի Համար

21-04-2025 | 12:03

Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար

Նմանատիպ լուրեր