CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ59

Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում. Արմեն Աշոտյան

Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում. Արմեն Աշոտյան

Հայաստանի գործող ռեժիմը սեփական ձախողումները և դավաճանությունը սքողելու համար հաճախ է ճամարտակում «աշխարհում իրավիճակ է փոխվել» թեզի շուրջ: Դնենք մի կողմ այն հանգամանքը, որ վերջին տասնամյակներում աշխարհը հա էլ փոխվել է, լարվել է, սրվել է, և Հայաստանը պարբերաբար հայտնվել է այդ փոփոխությունների ալիքի տակ: 

Սակայն ճշգրիտ արտաքին քաղաքականությունը մշտապես թույլ է տվել նվազեցնել դրանց ազդեցությունը Հայաստանի և Արցախի անվտանգության վրա և իրավիճակից դուրս գալ՝ առանց ճակատագրական կորուստների: Այդպես էր 2008-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ, այդպես էր 2012-13թթ.մեկնարկած սիրիական ճգնաժամի և դրա հետևանքների ժամանակ, այդպես էր 2014-ին Ղրիմի հարցի ժամանակ: 

Այո՛, Արևմուտք-Ռուսաստան ներկայիս բախումն աննախադեպ է, սակայն Փաշինյանի կողմից տարվող գիծը նույնպես աննախադեպ է այդ համատեքստում, որովհետև ոչ մի այլ երկիր ընթացող գեոպոլիտիկ հրդեհում կամովին չի ինքնահրկիզվում, ինչպես նիկոլական Հայաստանը:

Ավելին, անգամ սրված կոնֆլիկտը ՌԴ-ի և Արևմուտքի միջև բացում է նոր հնարավորություններ հայկական շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար: Հերթով թվարկենք կողմերի հիմնական փաստարկներն այդ գլոբալ հակամարտության մեջ և կհամոզվենք, որ ճիշտ աշխատանքի դեպքում ստեղծված իրավիճակը հայկական դիվանագիտության համար ուժեղ կռվաններ է պարունակում, որոնցից Փաշինյանը դիտավորյալ չի օգտվել և չի օգտվում: 

Արևմուտք 
1.Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի և հարգվի: Ակնհայտ է, որ նման մոտեցումը պիտի օգտագործվեր Հայաստանի կողմից արևմտյան հարթակներում մեր սուվերեն տարածքներից ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող 200 քկմ-ի և թշնամու զորքերի հետքաշման հարցը կոշտ կերպով բարձրացնելու համար:

2.Պարտադրված խաղաղությունը պիտի բացառվի ռուս–ուկրաինական պատերազմում: Այնինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների պարագայում նույն Արևմուտքը ջանք չի խնայում Ալիևի կողմից պարտադրվող պայմաններով «խաղաղության» պայմանագրին հասնելու համար, իսկ հայկական իշխանությունները հենց այդ նույն գծի ջատագովներն են: 

3.Ուկրաինական ժողովրդավարությունն ագրեսիայի է ենթարկվում ռուսական բռնապետության կողմից, և դեմոկրատիան պետք է պաշտպանել: Այս թեզի պրոյեկտումը մեր տարածաշրջանի վրա առավել զավեշտալի է դարձնում վիճակը: Չէ՞ որ Նիկոլը և նրա դրսի տերերն առայսօր տոնում են իբր ժողովրդավարական Հայաստանը, սակայն բացառապես մեր ներքին քաղաքական տրամաբանության մեջ: Այնինչ ռեալ քաղաքականության մեջ Արևմուտքը մատը մատին չի խփել բռնապետական Ադրբեջանին պատժելու համար: Նիկոլի «ժողովրդավարությունը» ոչ միայն չկա, այլև ունի զրո նշանակություն հայ-ադրբեջանական կոնֆլիկտում: 

Ռուսաստան 
1.Մոսկվան ստիպված է եղել սկսել СВО-ն՝ հայրենակիցներին պաշտպանելու և իրենց ինքնորոշման իրավունքը երաշխավորելու համար: Դեռևս Ղրիմի հանրաքվեից սկսած ՌԴ-ն հետզհետե զարգացնում էր իր խոսույթը ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեզի շուրջ, իսկ 2022-ից այն դարձել է քաղաքական և լրատվական թրենդներից մեկը: 

Պուտինը, Լավրովը, Մեդվեդևը պարբերաբար բարձրացնում են Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչների ինքնորոշման իրավունքի անքակտելիության մասին՝ հաճախ գրեթե բառացի օգտագործելով երկար տարիների ընթացքում Արցախի հարցով հայկական դիվանագիտության կողմից մշակված և բարձրաձայնված թեզերը: Այս ֆոնի վրա Նիկոլի թեթև, ավելի ճիշտ՝ դավաճան ձեռքով «Ղարաբաղը Ադրբեջան է» թեզը գրեթե անարգել շրջանառվում է ռուսական մեդիաներում: 
Ողջ հարգանքով հանդերձ՝ ո՞ւր էին Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժիեն, երբ Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի համաձայն՝ ինքնորոշվել էր և պաշտպանում էր իր այդ իրավունքը: 

2.Ուկրաինան աղավաղում է պատմությունը, խեղում է իրականությունը, կեղծիքներ է տարածում, և դրա դեմը պետք է առնել: Ադրբեջանը վաղուց է դարձրել պատմության աղավաղումը պետական քաղաքականություն, որի գագաթնակետն է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելը: Հայկական դիվանագիտության ճիշտ աշխատանքի դեպքում կարելի էր նաև այս ուղղությամբ ամրապնդել հայկական դիրքերը Մոսկվայում, այնինչ արվում է ճիշտ հակառակը: 

3.Ուկրաինան ոչնչացնում է մշակութային և հոգևոր հուշարձանները, հատկապես՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված կամ Ռուս Ուղղափառ եկեղեցուն պատկանող: Բառացի նույն բանն անում է Ադրբեջանն Արցախում՝ քանդելով Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանները հայկական բնակավայրերում՝ ոչնչացնելով կամ ուծացնելով Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող հոգևոր կոթողները: 

Այս ֆոնին՝ զրո ջանք Երևանի կողմից՝ Մոսկվայում այս թեման բարձրացնելու ուղղությամբ: Ես փորձեցի թվարկել կողմերի հիմնական քարոզչական և հակաքարոզչական թեզերը, որոնք սկզբունքայնորեն կարող էին օգտագործվել Հայաստանի կողմից սեփական շահերը պաշտպանելու համար: Համաշխարհային գլոբալ ճգնաժամը ստեղծել էր նաև նոր հնարավորություններ, որոնցից հայկական գործող ռեժիմը դիտավորյալ և գիտակցված չի օգտվել և չի օգտվում: 

Ինչ վերաբերում է «հսկաներին», ապա նրանք կշարունակեն օգտվել Փաշինյանի անատամ և անպատիվ քաղաքականությունից՝ ելնելով սեփական շահերից և դրսևորելով կրկնակի ստանդարտներ Ուկրաինայի և հայ-ադրբեջանական հակամարտություններում: Բայց նրանցից նեղանալ պետք չէ.Նիկոլին վարչապետ հանդուրժող ժողովուրդը ոչ մեկին պռոշ անելու իրավունք չունի…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ 
ՀՀԿ փոխնախագահ «Նուբարաշեն» ՔԿՀ 
01.07.2024թ.


 

  • Լրահոս
  • Close
Վերահաստատել Են Հրադադարի Խախտման Դեպքերի Հետաքննության Համատեղ Մեխանիզմ Ստեղծելու Առաջարկը

22-07-2024 | 14:37

Վերահաստատել են հրադադարի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը
Ողջունում Ենք Հհ-Ի Հետ Վիզաների Ազատականացման Երկխոսության Մեկնարկի Վերաբերյալ Եմ Ագ Նախարարների Որոշումը. Արարատ Միրզոյան

22-07-2024 | 13:44

Ողջունում ենք ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ ԵՄ ԱԳ նախարարների որոշումը. Արարատ Միրզոյան
Մեդվեդևը Մեկնաբանել Է Բայդենի Դուրս Գալը Նախագահական Մրցապայքարից

22-07-2024 | 13:33

Մեդվեդևը մեկնաբանել է Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից
Ֆրանսիան Թույլ Չի Տա Մի Շարք Ռուս Լրագրողների Ներկա Լինել Օլիմպիական Խաղերին. Դարմանեն

22-07-2024 | 13:28

Ֆրանսիան թույլ չի տա մի շարք ռուս լրագրողների ներկա լինել օլիմպիական խաղերին. Դարմանեն
«Մեր Երկրի Պատմության Մեջ Ամենավատ Նախագահը» . Թրամպ

21-07-2024 | 23:48

«Մեր երկրի պատմության մեջ ամենավատ նախագահը» . Թրամպ
Տասնամյակների Ընթացքում Սա Առաջին Դեպքն Է, Երբ Ամն Նախագահը Հրաժարվում Է Վերընտրվելուց

21-07-2024 | 23:43

Տասնամյակների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախագահը հրաժարվում է վերընտրվելուց
Խարդախ Ջո Բայդենը Պիտանի Չէր Նախագահական Ընտրություններում Առաջադրվելու Համար

21-07-2024 | 23:40

Խարդախ Ջո Բայդենը պիտանի չէր նախագահական ընտրություններում առաջադրվելու համար
Ամն Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի Նախագահը Կոչ Է Արել Բայդենին Անհապաղ Հեռանալ Նախագահի Պաշտոնից

21-07-2024 | 23:36

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչ է արել Բայդենին անհապաղ հեռանալ նախագահի պաշտոնից
Մրցապայքարից Դուրս Գալու Վերաբերյալ Վերջնական Որոշումը Կայացվել Է Վերջին 48 Ժամում

21-07-2024 | 23:32

Մրցապայքարից դուրս գալու վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է վերջին 48 ժամում
Ինչպես Տարբերել Իսկական Եւ Կեղծ Քաղաքագիտությունը

21-07-2024 | 14:36

Ինչպես տարբերել իսկական եւ կեղծ քաղաքագիտությունը
Իսրայելի Բանակը Հայտարարել Է Եմենից Թռչող Հրթիռ Որսալու Մասին

21-07-2024 | 12:55

Իսրայելի բանակը հայտարարել է Եմենից թռչող հրթիռ որսալու մասին
Երևանում Ելույթ Կունենա Աշխարհահռչակ Օպերային Երգիչ Եւ Դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

21-07-2024 | 11:46

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն
Արևմտյան Ադրբեջանից Արտաքսված Ադրբեջանցիները Կամ Նրանց Ժառանգները Վերադառնալ Իրենց Պատմական Հողեր. Ալիև

21-07-2024 | 11:26

Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր. Ալիև
Իսրայելի Եւ Լիբանանի Միջև Իրավիճակը Կտրուկ Սրվել Է

21-07-2024 | 07:55

Իսրայելի և Լիբանանի միջև իրավիճակը կտրուկ սրվել է
Նեղոսի Ջրերի Տակ Հայտնաբերվել Են Ժայռապատկերներ

21-07-2024 | 07:49

Նեղոսի ջրերի տակ հայտնաբերվել են ժայռապատկերներ

Նմանատիպ լուրեր

Վերահաստատել են հրադադարի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը

Լուրեր

Calendar22-07-2024

Ողջունում ենք ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ ԵՄ ԱԳ նախարարների որոշումը. Արարատ Միրզոյան

Լուրեր

Calendar22-07-2024

Մեդվեդևը մեկնաբանել է Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից

Միջազգային լուրեր

Calendar22-07-2024

Ֆրանսիան թույլ չի տա մի շարք ռուս լրագրողների ներկա լինել օլիմպիական խաղերին. Դարմանեն

Միջազգային լուրեր

Calendar22-07-2024

«Մեր երկրի պատմության մեջ ամենավատ նախագահը» . Թրամպ

Միջազգային լուրեր

Calendar21-07-2024

Տասնամյակների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախագահը հրաժարվում է վերընտրվելուց

Միջազգային լուրեր

Calendar21-07-2024

Խարդախ Ջո Բայդենը պիտանի չէր նախագահական ընտրություններում առաջադրվելու համար

Միջազգային լուրեր

Calendar21-07-2024

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչ է արել Բայդենին անհապաղ հեռանալ նախագահի պաշտոնից

Միջազգային լուրեր

Calendar21-07-2024