CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ292

Ի՞նչ պետք է լինի, որ այլեւս պետություն չհամարվենք

Ի՞նչ պետք է լինի, որ այլեւս պետություն չհամարվենք

Դեռեւս մ.թ.ա. 4-րդ դարում հին հույները ձեւակերպել են, այսպես կոչված, «կույտի պարադոքսը»: Ըստ այդմ՝ ցորենի մեկ հատիկն ակնհայտորեն կույտ չէ: Եթե դրան ավելացնենք եւս մեկ հատիկ, դարձյալ, կարծես թե, կույտ չէ:
 Ավելացնելով մի-մի հատիկ, մենք, այդպիսով, չենք կարողանա հստակ ասել, թե որ պահից է ցորենի հատիկների հավաքածուն կույտ դառնում: Կա նաեւ նույն պարադոքսի հայելանման շրջվածքը: Այսինքն, եթե ենթադրենք, որ կա, ասենք մեկ միլիոն ցորենի հատիկ, որը «մենք» կույտ ենք անվանում, ապա, մի-մի հատիկ հանելով, որքա՞ն պետք է պակասեցնենք, որպեսզի այն դադարենք «կույտ» կոչելուց: 
Նույն հարցադրումը, կարծում եմ, կարող ենք անել «պետություն» հասկացության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունն առանց Արցախի, այնուամենայնիվ, պետությո՞ւն է: Ես, ճիշտն ասած, կասկածում եմ. Երրորդ հանրապետությունը «նախագծվում էր» որպես Արցախի ազատության եւ անվտանգության երաշխավոր: Բայց ՀՀ իշխանություններն ասում են՝ «Այո, իհարկե, մենք պետություն ենք՝ Ալմա-Աթայի հռչակագրով»:
 Լավ, ենթադրենք: Բայց «ցորենի հատիկները» գնալով պակասում են: Առանց Գորիս-Կապան մայրուղու պետությո՞ւն ենք: Առանց Սյունիքի եւ Գեղարքունիքի մեր ինքնիշխան տարածքների պետությո՞ւն ենք»: 
Չէ՞ որ պետության հատկանիշն է վերահսկողությունը որոշակի տարածքի հանդեպ: Առանց Տավուշի սահմանամերձ տարածքների, որտեղ հայտնվում են թշնամու զինվորները, պետությո՞ւն ենք:
Իշխանությունները դարձյալ ասում են՝ «Այո, իհարկե, մենք այդպիսով ամրապնդում ենք մեր պետականությունը: Դա մեր հանճարեղ դիվանագիտության արդյունքն է»: Լավ, դա էլ անցանք: Բայց մոտ ապագայում «ցորենի հատիկները» կշարունակեն պակասել: 
Առանց Տիգրանաշենի եւ այլ «անկլավների», մեր ռազմավարական մայրուղիները վտանգված վիճակում, շարունակելո՞ւ ենք պետություն մնալ: Այլ պետությունների պահանջով Սահմանադրությունը, օրենքները, զինանշանը փոխելով, էլի՞ պետություն ենք մնալու: Սեփական տարածքով «միջանցք» հանձնելով, դարձյա՞լ կարող ենք պետություն համարվել:
 Վերջապես, իշխանությանն «աջակցող» թշնամու զորքով, որը եթե գա, էլ չի գնա, շարունակելո՞ւ ենք պետություն լինել: «Այո, – կասեն իշխանությունները, – որովհետեւ ժողովուրդը դրան կողմ է, իսկ Նյու-Յորքում ՄԱԿ-ի դիմաց ծածանվելու է մեր դրոշը»:
 Չգիտեմ, գուցե: Բայց անձամբ ինձ համար «ժողովրդի կողմ լինելը» եւ ծածանվող դրոշը չափանիշներ չեն:
 Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»
 

  • Լրահոս
  • Close
Տեղի Է Ունեցել Միրզոյանի Եւ Իրանի Ագ Նախարարի՝ Ընդլայնված Կազմով Հանդիպումը

25-03-2025 | 13:35

Տեղի է ունեցել Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարարի՝ ընդլայնված կազմով հանդիպումը
Փաշինյանն Ուզո՞Ւմ Է Վերադառնալ

25-03-2025 | 13:29

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈ՞ՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Ամն-Ի Եւ Ուկրաինայի Պատվիրակությունները Կրկին Բանակցում Են Էր Ռիադում

25-03-2025 | 13:26

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կրկին բանակցում են Էր Ռիադում
Իսրայելը Պատրաստվում Է Նոր Առճակատման՝ Այժմ Թուրքիայի Հետ

25-03-2025 | 13:21

Իսրայելը պատրաստվում է նոր առճակատման՝ այժմ Թուրքիայի հետ
Դատարկ Դատարաններ Ու Դատարկաբաններ. Հայկ Դեմոյան

25-03-2025 | 11:30

Դատարկ դատարաններ ու դատարկաբաններ. Հայկ Դեմոյան
Ստամբուլի Քաղաքապետը Ձերբակալվել Է

23-03-2025 | 14:15

Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է
Մարտի 29-Ին Կանցկացվի Արցախահայության Պահանջները Ներկայացնող Հանրահավաք

23-03-2025 | 14:12

Մարտի 29-ին կանցկացվի արցախահայության պահանջները ներկայացնող հանրահավաք
Տեսանյութ. Ռուբեն Վարդանյանի Կնոջ Ուղերձը

23-03-2025 | 14:10

Տեսանյութ. Ռուբեն Վարդանյանի կնոջ ուղերձը
Ադրբեջանական Իշխանությունների Համար Հայ Ռազմագերիները Պարզապես Խաղաքար Են

22-03-2025 | 22:09

Ադրբեջանական իշխանությունների համար հայ ռազմագերիները պարզապես խաղաքար են
Իրանը Կոչ Է Արել Իսլամական Պետություններին Անհապաղ Քայլեր Ձեռնարկել Իսրայելի Գործողությունների Դեմ

22-03-2025 | 22:04

Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
Սիրիան Պաշտոնապես Դիմել Է Ռուսաստանին Ասադին Արտահանձնելու Խնդրանքով

22-03-2025 | 16:32

Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով
Հայաստանի, Ռուսաստանի Եւ Ադրբեջանի Միջև Եռակողմ Համաձայնագրերի Ողջ Շարքը Արդիական Է Մնում. Կոպիրկին

22-03-2025 | 12:22

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շարքը արդիական է մնում. Կոպիրկին
Թրամփը Խոստացել Է, Որ Ռուսաստանի Եւ Ուկրաինայի Միջև «Շատ Շուտով» Ամբողջական Զինադադար Կհաստատվի

21-03-2025 | 21:46

Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ շուտով» ամբողջական զինադադար կհաստատվի
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը Հանդես Է Եկել Հայ Գերիներին Անհապաղ Ազատ Արձակելու Պահանջով

21-03-2025 | 21:44

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով
Ադրբեջանը Նոր Պահանջներ Է Ներկայացրել Հայաստանին

21-03-2025 | 14:55

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին