CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ48

Ինչը չենք արել 33 տարում

Ինչը չենք արել 33 տարում

Այն, որ պետականության 33-րդ տարում Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ո՛չ պատահականություն է, ո՛չ էլ «մոլորակների շքերթի» արդյունք: Այդ փաստը հետեւանք է պետության հանդեպ ՀՀ քաղաքացիների մեծամասնության վերաբերմունքի: Անձերն արտահայտում են այն գործընթացները, այն օրինաչափությունները, որոնք կան հասարակության մեջ:

Եթե այսօր Փաշինյանը հանրաքվե կազմակերպի՝ «համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի Ադրբեջանի կազմում» հարցով, եւ իր ճարպիկ լեզվով քարոզի, որ հենց դա՛ է մեր ազգի փրկությունը, ենթադրում եմ, որ հայաստանցիների մոտ 80 տոկոսը կպատասխանի «այո»: Պատճառները խորքային են: Մենք 33 տարում չստեղծեցինք պետականության սեփական մոդելը՝ այն, ինչ, իմ կարծիքով, հաջողվել է անել Ադրբեջանին, եւ ինչին վերջին տարիներին ձգտում է Վրաստանը:

Պարզ է, որ 1990-ականների առաջին կեսին դա մեզ համար չէր կարող լինել ամենահրատապ խնդիրը: Դրանից հետո խնդիրը դրվեց այսպես՝ մոդելը պետք է փոխառնվի կա՛մ Ռուսաստանից, կա՛մ Արեւմուտքից, կամ պետք է լինի «կոմպլեմենտարիզմ»: Ժամանակն է դուրս գալ այդ պարադիգմից, ինչը եւ արել են կամ անում են մեր հարեւանները: (Այդ պարադիգմի մեջ գտնվողները, հավանաբար, կհասկանան ինձ այնպես, որ ես կոչ եմ անում նմանվել Վրաստանին եւ Ադրբեջանին): Մենք չենք կարողացել ստեղծել լուրջ, ազդեցիկ վերնախավ՝ մտավոր, տնտեսական, քաղաքական, ռազմական:

Պարզ է, որ Հայաստանում խելացի, մտածող մարդիկ ավելի քիչ չեն, քան որեւէ այլ երկրում: Խոսքը «վերնախավ» երեւույթի համակարգային իմաստի մասին է: Վերնախավի փոխարեն արեւմտյան որոշ շրջանակներ, թեթեւ ներդրումներ անելով, վերջին երկու տասնամյակում բուծել են արեւմտյան արժեքների հետ կապ չունեցող «արեւմտամետների» եւ քաղաքացիական հասարակության գաղափարը խեղաթյուրող «հ/կ-ականների» մի շերտ, որը չի կարող փոխարինել իրական վերնախավը:

1970-80-ական թվականներին Գիտությունների ակադեմիայում, ԵՊՀ-ում, Մերգելյան ինստիտուտում եւ խորհրդային այլ հիմնարկներում ձեւավորված վերնախավը, որը կազմում էր 1990 թվականի խորհրդարանի հիմքը, ի հեճուկս այդ հիմնարկների ակնհայտ թերությունների, ուներ որոշակի համակարգային մտածողություն ու ազգային-պետական տեսլական: Անկախ Հայաստանը նման «դարբնոցներ» կամ «վերելակներ» չուներ: Իսկ դրսի «դարբնոցների» կադրերը, որոնք կազմեցին 2018 թվականի խորհրդարանը, յուրացրեցին ինչ-որ մակերեսային բանաձեւեր, հռետորական հնարքներ՝ չխորանալով անգամ իրական եվրոպականության մեջ, որը, իբրեւ թե, նախընտրում են:

Արդյունքում մենք ունենք հասարակություն, որը գնում է Փաշինյանի հետեւից: Իսկ ավելի ճիշտ՝ Փաշինյանն է գնում այդ հասարակության հետեւից: Հասարակություն, որը չէր ձեւավորում Արցախն անվտանգ պահելու պահանջ եւ հիմա էլ կառավարության առաջ չի դնում հայկական պետականությունը պահպանելու պահանջը:  

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


 

  • Լրահոս
  • Close
Ամն-Ն Իր Քաղաքացիներին Հորդորում Է Անհապաղ Լքել Լիբանանը

15-10-2024 | 12:24

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է անհապաղ լքել Լիբանանը
Ադրբեջանը Պատրաստվում Է Նոր Ճնշnւմների Փուլին. Տիգրան Աբրահամյան

15-10-2024 | 12:17

Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշnւմների փուլին. Տիգրան Աբրահամյան
Նարինե Գրիգորյանն Արժանացել Է Գրան Պրի Մրցանակի

15-10-2024 | 12:11

Նարինե Գրիգորյանն արժանացել է Գրան պրի մրցանակի
Խաղաղության Պայմանագրի Մասով Հայաստանի Առաջարկը «Միանգամայն Անիրատեսական» Է. Ալիև

14-10-2024 | 20:21

Խաղաղության պայմանագրի մասով Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» է. Ալիև
Ալեն Սիմոնյանի Եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Նախագահի՝ Ժնևում Նախատեսված Հանդիպումը Չեղարկվել Է

14-10-2024 | 19:12

Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի՝ Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է
«Հարգում Ենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը». Իիհ Նախագահը՝ Ադրբեջանի Փոխվարչապետին

14-10-2024 | 17:12

«Հարգում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». ԻԻՀ նախագահը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
Հարավային Կովկասը Կենսական Նշանակություն Ունի Ռուսաստանի Համար. Հհ-Ում Ռդ Դեսպանության Խորհրդական-Դեսպանորդ

14-10-2024 | 14:26

Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ
Իսրայելը Հարվածներ Է Հասցրել Գազայի Հատվածի Հիվանդանոցին Ու Դպրոցին. Կան Զոհեր Եւ Վիրավորներ

14-10-2024 | 12:32

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հիվանդանոցին ու դպրոցին. կան զոհեր և վիրավորներ
Դեպի Նախիջևան Տրանսպորտային Միջանցքը Կարող Է Անցնել Ինչպես Իրանի, Այնպես Էլ Հայաստանի Տարածքով. Թուրք Նախարար

14-10-2024 | 12:29

Դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով. թուրք նախարար
Թուրքիան Արշավ Է Սկսում Իրանի Դեմ

14-10-2024 | 12:28

Թուրքիան արշավ է սկսում Իրանի դեմ
Հնագետները Հայտնաբերել Են Հայաստանի Ամենահին Եկեղեցին

13-10-2024 | 20:01

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին
Հայաստանը Միացել Է Լիբանանում Մակ-Ի Ժամանակավոր Ուժերի Վրա Հարձակումները Դատապարտող Երկրների Համատեղ Հայտարարությանը

13-10-2024 | 14:08

Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը
Իսրայելի Հարվածները Լիբանանին Շարունակվում Են. Եւս 15 Մարդ Է Զոհվել

13-10-2024 | 14:05

Իսրայելի հարվածները Լիբանանին շարունակվում են. ևս 15 մարդ է զոհվել
Այսօր Երևանի Տոնն Է

13-10-2024 | 11:38

Այսօր Երևանի տոնն է
Թրամփը Մտահոգված Է, Որ Երրորդ Համաշխարհային Պատերազմը Կարող Է Սկսվել Առաջիկա Ամիսներին

13-10-2024 | 11:36

Թրամփը մտահոգված է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել առաջիկա ամիսներին

Նմանատիպ լուրեր