06-12-2024 | 21:25
Եվրոպացի, բրազիլացի ու չիլիացի կենսաբանների համատեղ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նորածնային տարիքում ի հայտ եկող «նապաստակի շրթունք» արատը հիմնականում երկու պատճառով է լինում։ Առաջինը պտղի մոտ նկատվող գեների մուտացիաներն են, երկրորդը՝ շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը, որ իր սեւ գործն անում է պտղի ձեւավորման՝ ներարգանդային ժամանակահատվածում։ Այս մասին ռուսական ТАСС գործակալությունն է գրում՝ իր հերթին հղում անելով Լոնդոնի համալսարանական քոլեջի հրապարակած հետազոտությանը։
«Գիտությանն, իհարկե, վաղուց է հայտնի, որ «նապաստակի շրթունք» արատը պտղի գեների ու դրանց մուտացիաների հետ է կապված, բայց որ այն նաեւ շրջակա միջավայրի՝ ծխախոտի ծխի, համընդհանուր սթրեսի, ինֆեկցիաների ու այլ գործոնների հետեւանք կարող է լինել, բացահայտում էր»,- հայտարարել է քոլեջի պրոֆեսոր Ռոբերտ Մայորը։
Azg.am