CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ370

Ինչի՞ն է պետք հիմա դիմադրել

Ինչի՞ն է պետք հիմա դիմադրել

Գրող Դմիտրի Բիկովը պատմում է, որ խորհրդային կարգերի ժամանակ հարցրել է իր այլախոհ գործընկերներից մեկին՝ «Ինչո՞ւ ես գրում, միեւնույն է՝ չես կարողանա հրապարակել ու վաղ թե ուշ հայտնվելու ես բանտում»: 
Պատասխանը հետեւյալն էր. «Գրում եմ, որպեսզի ամեն առավոտ սափրվելիս ու հայելու մեջ նայելիս չամաչեմ»: Հրաշալի պատասխան է. բարեբախտաբար, միշտ եղել են մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք դիմադրել են բոլոր տեսակի ճնշող հանգամանքներին, նաեւ հեղձուկ մթնոլորտին, որը նրանց շրջապատում էր: (Ի դեպ, կարծում եմ, որ երբեք չի եղել կատարելապես «բարենպաստ» մթնոլորտ՝ դիմակայող անհատների համար, քանի որ մշտապես ու ամենուր կա կոնֆորմիստական մեծամասնություն, որի համար այդ անհատները խորթ են):
 Մեկ այլ օրինակ ոչ վաղ անցյալից: Երբ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը (մոտավորապես 1960-ականների կեսերից) սկսեց առաջ քաշել Խորհրդային Միությունը բարեփոխելու գաղափարները, պետությունը դրան կոշտ արձագանքեց եւ, ի վերջո, զրկեց նրան Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոսի, Լենինյան եւ Ստալինյան մրցանակների դափնեկրի կոչումներից ու աքսորեց Գորկի քաղաք: 
Բայց նա շարունակում էր ակադեմիկոս մնալ: Ինչո՞ւ: Որովհետեւ նրան այդ կոչումից կարող էր զրկել միայն Ակադեմիան, իսկ այնտեղ կային ակադեմիկոսներ, որոնք, թեեւ այլախոհ չէին, բայց նման որոշմանը հաստատ դեմ կքվեարկեին: Դարձյալ դիմադրության շատ լավ օրինակ:

Այժմ ճնշման հիմնական գործիքը (նաեւ Հայաստանում) ոչ այնքան պետությունն է, որքան հասարակական կարծիքը, որին դիմադրելը ինչ-որ իմաստով ավելի բարդ է: Դեռեւս անցած դարի վերջերում գերմանացի փիլիսոփա Գյունտեր Ռորմոզերը նշում էր. «Մարդը կարիք ունի պաշտպանված լինելու ոչ միայն պետությունից, որը կարող է խախտել նրա իրավունքները, այլեւ հասարակությունից ու կազմակերպված հասարակական ուժերից… Եթե մարդիկ հանձնվեն հասարակության կամքին՝ նրանք կորած են»:
 Երբ պետությունը քո դեմ քաղաքական հետապնդում է սկսում, դու, գոնե տեսականորեն կարող ես բողոքել միջազգային կառույցներին: Թե ինչ արդյունավետությամբ՝ այլ հարց է: Եթե դու դառնում ես «հեյթերների» ոհմակի թիրախ (իսկ այդ ոհմակը հաճախ դարձյալ ուղղորդվում է իշխանության կողմից), ապա բողոքելու որեւէ ատյան գոյություն չունի: Մնում է դիմադրել, եւ դա հաճախ նույնպիսի տոկունություն է պահանջում, որը դրսեւորում էին խորհրդային շրջանի այլախոհները: Եվ նորից, ինչպես եւ այն ժամանակ, պետք է մտածող մարդկանց համերաշխությունը՝ անկախ քաղաքական հայացքներից: 


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»

  • Լրահոս
  • Close
Մյունխենի Համաժողովում Ելույթը Ճիշտ Ժամանակին Էր, Բայց Այն Չլսվեց. Պուտին

13-07-2025 | 18:35

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին
Թուրքիան Ուշադրությամբ Հետևում Է Աբու Դաբիում Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Սկսված Խաղաղ Բանակցություններին. Էրդողան

13-07-2025 | 18:32

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան
Էրդողանը Ցանկանում Է Փոխել Սահմանադրությունը

13-07-2025 | 13:49

Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը
Ալեն Սիմոնյանը Հանդիպել Է Ֆրանսիայի Աժ Նախագահի Հետ

13-07-2025 | 13:47

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ
Լավրովը Շնորհակալություն Է Հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի Մարզի Ազատագրման Գործում Ցուցաբերած Օգնության Համար

13-07-2025 | 13:45

Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար
Գլենդելում Կիրակի Տեղի Կունենա Հանրահավաք՝ Ի Պաշտպանություն Հայոց Եկեղեցու. Հայոց Եկեղեցու Պահապանության Համահայկական Խորհուրդ

13-07-2025 | 13:44

Գլենդելում կիրակի տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու. Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ
Իսրայելի Եւ Սիրիայի Ներկայացուցիչները Հանդիպել Են Բաքվում. Afp

13-07-2025 | 13:43

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP
Խսհմ Փլուզումից Հետո Արևմուտքը Ցանկանում Էր Աշխարհաքաղաքական Առավելություն Ձեռք Բերել Ռուսաստանի Նկատմամբ. Պուտին

13-07-2025 | 13:39

ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. Պուտին
Փաշինյանը Ստում Է, Թե Իբր Երկրում Առկա Է Էներգետիկ Ճգնաժամ. Հայաքվե

12-07-2025 | 17:59

Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ. ՀայաՔվե
Թուրքական Մամուլը՝ Իրարանցման Մեջ

12-07-2025 | 17:57

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ
Սիրիան Ադրբեջանի Պետական Նավթային Ընկերության Հետ Փոխըմբռնման Հուշագիր Է Ստորագրել

12-07-2025 | 17:54

Սիրիան Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
«Սիրելինե՛Ր, Նիկոլիզմն Անցողիկ Է, Բայց Եկեղեցին Հավիտենական Մարմինն Է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան

12-07-2025 | 15:54

«Սիրելինե՛ր, նիկոլիզմն անցողիկ է, բայց եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան
Արցախցիների՝ Այսօրվա Հանրահավաքն Արտոնվել Է, Հնարավոր Երթն Ու Նստացույցը՝ Ոչ․ Արցախցիների Իրավունքների Պաշտպանության Խորհրդի Անդամ

12-07-2025 | 13:36

Արցախցիների՝ այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ
«Սրբազան Պայքար»-Ի Գործով Կալանավորվածների Խցերում Պարբերաբար Ու Շատ Խիստ Խուզարկություններ Են Կատարվում․ Փաստաբան

12-07-2025 | 13:34

«Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան
Սիրիայի Նախագահը Պաշտոնական Այց Կկատարի Ադրբեջան

12-07-2025 | 13:32

Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

Նմանատիպ լուրեր