CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ99

Ինչո՞վ են ավարտվել Իջևանի դենտրոպարկի ապօրինությունները

Ինչո՞վ են ավարտվել Իջևանի դենտրոպարկի ապօրինությունները

Աղստևը ավերել է դենդրոպարկի ջրառը,Իջևանի գինու գործարանը դենդրոպարկին պատճառել է 6 միլիոն դոլարի վնաս, սակայն մեղավոր չկա. ահազանգումէ տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

Իջևանի գինու, կոնյակի գործարանի՝ Աղստևի հունում ապօրինի շինարարության հետևանքով ավելի քան երեք տարի առաջ Իջևանի դենդրոպարկի ջրառը զրկվեց Աղստևի ջրից, չորացան շուրջ 1500 հազվագյուտ, արժեքավոր ծառեր, թփեր և մոտ 24 հազար տնկի։

Աղստևի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության, վարձակալությամբ Իջևանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու և գործարանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը(լուսանկարում) հայտնեց, որ Քննչական կոմիտեի կարևորագույն գործերով զբաղվող վարչությունում այդ գործով փոխվել է երեք քննիչ, սակայն գործով մեղադրյալ չկա։

Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Գործարանը շարունակել է կառուցապատումը և 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ Սակայն Իջևանի գինու, կոնյակի գործարանը « պարգևատրվել է», վարձակալությամբ դենդրոպարկից ստանալով 5,7 հեկտար տարածք՝ այն հանգստի գոտի դարձնելու նպատակով։

Մ․ Սայադյանը հայտնեց, որ 2023 թ աշնանը Իջևանի գինու, կոնյակի գործարանի տերերը գետի հունը փորելուց և մինչև 2,5 մ իջեցնելուց հետո կառուցել են լրացուցիչ ջրհավաք առու՝ գետից հանված քարով և ցեմենտբետոնով,այդ ժամանակ դենդրոպարկ է ժամանել Շրջակա միջավայրի փոխնախարար Մեյմարյանը։

Մ․ Սայադյանը փոխնախարար Մեյմարյանին զգուշացրել է, որ գետի հունը Իջևանի գինու գործարանի տերերի կողմից նեղացվել է 15 մետրով և կառուցվել է մեծ պատ՝ գետի մեջտեղում, ջրի հոսքի ուժը մեծացել է մի քանի անգամ, կառուցված ջրառը փլուզվելու է, մանավանդ, որ այն կառուցվել է առանց հիմքի։

2024թ մայիսի 26-ին Աղստևի վարարման հետևանքով դենդրոպարկի ջրառը քանդվել, քշվել է։ Մ․ Սայադյանն ասաց, որ դենդրոպարկի 4 աշխատողների հաստիքները կրճատել են, իրենց աճեցրած մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ տնկանյութը հանձնել են գինու գործարանին, այժմ այդ տնկայնութը չկա։ Նրա վկայությամբ՝ Իջևանի գինու գործարանին հանձնված 5,7 հա տարածքից մնացել է 5 հա-ից պակաս տարածք, մնացածը գետը քշել է։

Մ․ Սայադյանն ասաց, որ դենդրոպարկի հարուստ կոլեկցիան ՀՀ֊ում ճանաչում է միայն ինքը, իսկ նա որպես շահագրգիռ կողմ՝ իրավունք չունի մասնակցելու դենդրոապարկի կրած վնասների գնահատման աշխատանքներին, անհրաժեշտ կլինի արտերկրից հրավիրել 60-70 դենդրոլոգ, ինչը կարժենա 30-35 միլիոն դոլար։

Նրա գնահատականով՝ Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից դենդրոպարկին պատճառվել է մոտ 6 միլիոն դոլարի վնաս։

  • Լրահոս
  • Close
Ողջունում Ենք Հհ-Ի Հետ Վիզաների Ազատականացման Երկխոսության Մեկնարկի Վերաբերյալ Եմ Ագ Նախարարների Որոշումը. Արարատ Միրզոյան

22-07-2024 | 13:44

Ողջունում ենք ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ ԵՄ ԱԳ նախարարների որոշումը. Արարատ Միրզոյան
Մեդվեդևը Մեկնաբանել Է Բայդենի Դուրս Գալը Նախագահական Մրցապայքարից

22-07-2024 | 13:33

Մեդվեդևը մեկնաբանել է Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից
Ֆրանսիան Թույլ Չի Տա Մի Շարք Ռուս Լրագրողների Ներկա Լինել Օլիմպիական Խաղերին. Դարմանեն

22-07-2024 | 13:28

Ֆրանսիան թույլ չի տա մի շարք ռուս լրագրողների ներկա լինել օլիմպիական խաղերին. Դարմանեն
«Մեր Երկրի Պատմության Մեջ Ամենավատ Նախագահը» . Թրամպ

21-07-2024 | 23:48

«Մեր երկրի պատմության մեջ ամենավատ նախագահը» . Թրամպ
Տասնամյակների Ընթացքում Սա Առաջին Դեպքն Է, Երբ Ամն Նախագահը Հրաժարվում Է Վերընտրվելուց

21-07-2024 | 23:43

Տասնամյակների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախագահը հրաժարվում է վերընտրվելուց
Խարդախ Ջո Բայդենը Պիտանի Չէր Նախագահական Ընտրություններում Առաջադրվելու Համար

21-07-2024 | 23:40

Խարդախ Ջո Բայդենը պիտանի չէր նախագահական ընտրություններում առաջադրվելու համար
Ամն Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի Նախագահը Կոչ Է Արել Բայդենին Անհապաղ Հեռանալ Նախագահի Պաշտոնից

21-07-2024 | 23:36

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչ է արել Բայդենին անհապաղ հեռանալ նախագահի պաշտոնից
Մրցապայքարից Դուրս Գալու Վերաբերյալ Վերջնական Որոշումը Կայացվել Է Վերջին 48 Ժամում

21-07-2024 | 23:32

Մրցապայքարից դուրս գալու վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է վերջին 48 ժամում
Ինչպես Տարբերել Իսկական Եւ Կեղծ Քաղաքագիտությունը

21-07-2024 | 14:36

Ինչպես տարբերել իսկական եւ կեղծ քաղաքագիտությունը
Իսրայելի Բանակը Հայտարարել Է Եմենից Թռչող Հրթիռ Որսալու Մասին

21-07-2024 | 12:55

Իսրայելի բանակը հայտարարել է Եմենից թռչող հրթիռ որսալու մասին
Երևանում Ելույթ Կունենա Աշխարհահռչակ Օպերային Երգիչ Եւ Դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

21-07-2024 | 11:46

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն
Արևմտյան Ադրբեջանից Արտաքսված Ադրբեջանցիները Կամ Նրանց Ժառանգները Վերադառնալ Իրենց Պատմական Հողեր. Ալիև

21-07-2024 | 11:26

Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր. Ալիև
Իսրայելի Եւ Լիբանանի Միջև Իրավիճակը Կտրուկ Սրվել Է

21-07-2024 | 07:55

Իսրայելի և Լիբանանի միջև իրավիճակը կտրուկ սրվել է
Նեղոսի Ջրերի Տակ Հայտնաբերվել Են Ժայռապատկերներ

21-07-2024 | 07:49

Նեղոսի ջրերի տակ հայտնաբերվել են ժայռապատկերներ
13-Ամյա Պատանին Ու 1800-Ամյա Մատանին

21-07-2024 | 07:42

13-ամյա պատանին ու 1800-ամյա մատանին

Նմանատիպ լուրեր

Ողջունում ենք ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ ԵՄ ԱԳ նախարարների որոշումը. Արարատ Միրզոյան

Լուրեր

Calendar22-07-2024

Մեդվեդևը մեկնաբանել է Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից

Միջազգային լուրեր

Calendar22-07-2024

Ֆրանսիան թույլ չի տա մի շարք ռուս լրագրողների ներկա լինել օլիմպիական խաղերին. Դարմանեն

Միջազգային լուրեր

Calendar22-07-2024

«Մեր երկրի պատմության մեջ ամենավատ նախագահը» . Թրամպ

Միջազգային լուրեր

Calendar21-07-2024

Տասնամյակների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախագահը հրաժարվում է վերընտրվելուց

Միջազգային լուրեր

Calendar21-07-2024

Խարդախ Ջո Բայդենը պիտանի չէր նախագահական ընտրություններում առաջադրվելու համար

Միջազգային լուրեր

Calendar21-07-2024

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչ է արել Բայդենին անհապաղ հեռանալ նախագահի պաշտոնից

Միջազգային լուրեր

Calendar21-07-2024

Մրցապայքարից դուրս գալու վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է վերջին 48 ժամում

Միջազգային լուրեր

Calendar21-07-2024