CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ519

Ինչո՞ւ չեն հարգում դպրոցն ու ուսուցիչներին

Ինչո՞ւ չեն հարգում դպրոցն ու ուսուցիչներին


Ինչպես Խորհրդային, այնպես էլ անկախ Հայաստանում լայն զանգվածների ներկայացուցիչները «վարժապետ» բառն արտասանում էին քամահրանքով, հեգնանքով: Ակնարկում են, որ մարդն այս կյանքում չի կայացել, եւ միակ բանը, որը նրան բաժին հասավ, դպրոցի ուսուցիչ կամ բուհի դասախոս լինելն է: Եկեք ինքներս մեզ չխաբենք եւ խոստավանենք, որ հենց այդպիսին է հասարակական վերաբերմունքը:

Այդ ամենը՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ թե՛ 1991-ից առաջ, եւ թե՛ դրանից հետո բարձր ամբիոններից ամպագոռգոռ բառեր են ասվում ուսուցչի դերի մասին: Առաջարկվող լուծումները բավականին պարզունակ են՝ «շատ փող տվեք ուսուցիչներին, որ նրանց հարգեն»: Կամ՝ իշխանական տարբերակը՝ «կամավոր ատեստավորում թող անցնեն եւ հարստանան»: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ շատերը չեն վստահում այդ «կամավոր ատեստավորման» համակարգի օբյեկտիվությանը:

Բայց ուսուցիչների, դպրոցի նկատմամբ վերաբերմունքի պատճառներն ավելի շատ են եւ ավելի խորը: Պատճառների թվում կա նաեւ ուսուցիչների մի մասի վարվելակերպը եւ լուրջ վերահսկողության բացակայությունը: Ի վերջո, եթե ես 45 րոպե նստեմ ինձ համար գիրք կարդամ, երեխաներն էլ «խորանան» իրենց հեռախոսների մեջ, ապա դժվար թե դրա վրա որեւէ մեկը լուրջ ուշադրություն դարձնի: Դարձյալ եկեք թղթաբանությամբ չխաբվենք:

Բայց պետությունը նույնպես, բացի զուտ նյութականից, դպրոցն այլ խնդիրների առաջ է կանգնեցնում: Նկատի ունեմ չափորոշիչներ որոշելու, դասագրքեր ստեղծելու, ինչպես նաեւ դրանք հրատարակելու կասկածելի մեխանիզմները: Հումանիտար առարկաների չափորոշիչներում (մնացածի մասին չեմ կարող դատել) նկատվում է մի կողմից ցանկություն՝ համապատասխանեցնել առարկաները 2018 թվականի «հեղափոխական» պահանջներին, մյուս կողմից՝ նույնիսկ այդ պահանջների սահմաններում կատարած, մեղմ ասած, ոչ այնքան բարեխիղճ աշխատանքը:

Դասագրքերի թերությունների մասին ամեն օր է խոսվում՝ չկրկնենք: Արձանագրենք միայն, որ այդ թերությունները ոչ թե մասնավոր են, այլ հայեցակարգային: Բայց եկեք մի պահ դա էլ մի կողմ դնենք: Արդեն երկրորդ տարին է, որ մի շարք դասագրքեր (այս տարի՝ 13 դասագիրք) աշակերտները չեն ունենալու՝ պետության անհստակ աշխատանքի պատճառով դրանց տպագրությունն ուշանում է: Որքան գիտեմ, նման բան չկար նույնիսկ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ: Եթե ոմանց թվում է, որ աշակերտներն ու նրանց ծնողները նման վերաբերմունքը չեն նկատում, ապա նրանք սխալվում են:

Արամ Աբրահամյան
 

  • Լրահոս
  • Close
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ
Մի Մարդը Չի Կարող Պառակտել Մեզ Երկարաժամկետ, Հակառակության Վերջը Պետք Է Դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան

07-12-2025 | 17:11

Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան
Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Ժամերգություն Չի Կայացել, 200 Տարվա Ընթացքում Առաջին Անգամ Զանգերը Չեն Հնչել. Գոհար Մելոյան

07-12-2025 | 13:04

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում ժամերգություն չի կայացել, 200 տարվա ընթացքում առաջին անգամ զանգերը չեն հնչել. Գոհար Մելոյան
Ավերիչ Երկրաշարժի 37-Րդ Տարելիցն Է

07-12-2025 | 13:01

Ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ

Նմանատիպ լուրեր