CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ455

Ինչպես գտնել «ներքինի» եւ «արտաքինի» ներդաշնակությունը

Ինչպես գտնել «ներքինի» եւ «արտաքինի» ներդաշնակությունը

Ամեն ինչը կասկածելն անխուսափելիորեն տանում է դեպի «ներքինի» ուռճացմանը «Աստծու արքայությունը տեսանելի նշանով չի գալու, ոչ էլ կասեն. «Ահա այստեղ է կամ ահա այնտեղ է». որովհետև Աստծու արքայությունը հենց ձեր ներսում է» (Ղուկաս 17:20,21)։ Մեկ այլ թարգմանությամբ՝ «ձեր մեջ է գտնվում»: Հունական բնագրում՝ «Θεοῦ ἐντὸς ὑμῶν ἐστιν», որը թույլ է տալիս երկու թարգմանությունների հնարավորությունը:

Շեշտադրումների այդ տարբերությունը կարող է մեկնաբանվել մի կողմից՝ որպես ճշմարտությունը «ամեն մեկի ներսում է», մյուս կողմից՝ որպես «մարդկանց մեջ», «մարդկանց միջեւ», այսինքն՝ միջանձնային, ավելի լայն իմաստով՝ աշխարհի հետ հարաբերություններում: Կամ, ինչպես մեկ այլ տեղում է գրված՝ «ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20):

Ի վերջո, իհարկե, հիմնական իմաստը նույնական է. դա «ճեղքումն է» ունայնից դեպի կարեւորը, ժամանակավորից դեպի հավերժը, վերապահ պնդումներից դեպի անվերապահ ճշմարտությունը՝ ճեղքում, որն իրականացվում է մեր «ներսում» եւ այլ մարդկանց հետ փոխազդեցության մեջ միաժամանակ: «Դրսի» եւ «ներսի» դիալեկտիկան, անշուշտ, գալիս է հին հունական փիլիսոփայական դպրոցից, եւ այդ առումով, ի դեպ, Ղուկասի ավետարանն, ըստ լուրջ հետազոտողների, «ամենահունականն» է, որովհետեւ դրա հեղինակը միակն է ավետարանիչներից, որը մինչեւ քրիստոնեություն ընդունելը հեթանոս էր:

Հարաբերակցությունը «քո մեջ» եւ «ուրիշների հետ» դարերի ընթացքում փոխվում է իր համամասնություններով: Այն մտածողությունը, որն այսօր գերիշխող է արեւմտյան ավանդույթի ազգերի մոտ (որին, անշուշտ, մենք էլ ենք պատկանում), համեմատաբար «թարմ է»: Այդ ձեւավորվել է 17-րդ դարում: Եթե փորձենք որեւէ տարեթիվ նշել, ապա դա 1619 թվականն է, երբ ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտը գերմանական Ուլմ (Օլմ) քաղաքում տեսավ իր հայտնի երազները եւ հասկացավ, որ պետք է կասկածի տակ դնել ամեն ինչ՝ կրոնը, տեսությունները, զգայական փորձը, արտաքին աշխարհը, նույնիսկ տրամաբանության օրենքներն ու մաթեմատիկական բանաձեւերը:

Միակ բանը, որը ենթակա չէ կասկածի, դա մտածող մարդու կասկածելու փաստն է: Շեշտն, այսպիսով, դրվում է «ներսի», ոչ թե վերոհիշյալ իմաստով «մեր մեջի» վրա: Եթե իմ գոյության միակ գրավականը իմ անհատական մտածողությունն է, իմ կասկածը, ուրեմն վերջ՝ իմ ներքին համոզմունքն է ձեւավորում այս աշխարհը: Այդպիսի հետեւությունների կարող ենք գալ, եթե «ռադիկալացնենք» Դեկարտի, իսկ այնուհետեւ՝ 18-րդ դարի փիլիսոփաների տեսությունները:

Ես ասում եմ՝ «սա արվեստի գործ է», եւ տանում-դնում եմ այն ցուցահանդեսում: Ձեզ թվում է, թե դա սովորական զուգարանակո՞նք է, որոնք արտադրվում են միլիոններով՝ դա ձեր սուբյեկտիվ մոտեցումն է: Բայց, երբ ես հայտարարում եմ, որ դա գեղարվեստական ստեղծագործություն է, շատ բան կախված է նրանից, թե ինչպես է իմ ասածն ընկալվում: Եթե մի հոգի կամ մեկ միլիոն մարդ դա ընկալում է որպես արվեստի գործ, ես կկարողանամ դա վաճառել: Բայց եթե անգամ ոչ ոք ինձ հետ համաձայն չլինի, զուգարանակոնքը արվեստի գործ համարելը կամ չհամարելը իմ անձնական գործն է:

Ճիշտ նույն ձեւով տղամարդը կարող է իրեն կին պատկերացնել. այդպես է մարդն իրեն տեսնում եւ փոխում է իր մարմինն իր պատկերացումների համապատասխան: Ի՛ր մարմինն է, ինչ ուզում, անում է: Ու չնայած նա ծնվել է որպես «Սոս», բոլորը պարտավոր են նրան ընկալել եւ անվանել «Վարդիթեր»: Ամեն ինչ տեքստ է, լեզու՝ ոչ ավելին, ինչպես պնդում էր ֆրանսիացի մեկ այլ փիլիսոփա, այս դեպքում արդեն 20-րդ դարի՝ Ժակ Դարիդան:

Նույն հաջողությամբ հայ մարդը կարող է ինքն իրեն ընկալել որպես թուրք՝ այսպես ասած՝ by choice, եւ նվիրվել աշխարհում թուրքականության հաղթանակին: Եթե չկա որեւէ մոդել, որեւէ հեղինակավոր օրինակ կամ, ի վերջո, ճշմարտություն՝ այն, ինչ քրիստոնյաներն անվանում են «Աստծո արքայություն» (բայց կարող է ունենալ նաեւ այլ անուններ), ապա կարելի է դառնալ չոր տերեւ, որին քամին տանում է այս կամ այն կողմ:

Հարցն այն չէ, որ պետք է հրաժարվել «ներքինից», անհատականից: Խնդիրը ներքինն ու արտաքինը ներդաշնակ դարձնելն է: Եվ այդ առիթով ուզում եմ, ինչպես սիրում են ասել մեր ներկայիս իշխանությունները, ձեզ տանել «մութ միջնադար»: Թովմա Ակվիացին իր «Summa Theologica» աշխատության մեջ պնդում է, որ հոգին, այո, մարմնի մեջ է: Դարձյալ՝ մեջ: Բայց ոչ թե ամփոփված է մարմնի մեջ, այլ ձեւավորում է այն, դարձնում է մարմինը իրական, կենդանի:

Հոգին ոչ թե ինչ-որ բան է, որը դրված է մարմնում, ինչպես գիրքը դրված է դարակում, այլ՝ ինտեգրված է մարմնի մեջ, դարձնելով մարդուն ամբողջական:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ 

23.08.2024
 

  • Լրահոս
  • Close
Ուժեղ Հայաստան Հնարավոր Կլինի, Երբ Ունենանք Հզոր Տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 Քայլերը՝ Դեպի Ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան

21-01-2026 | 14:07

Ուժեղ Հայաստան հնարավոր կլինի, երբ ունենանք հզոր տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան
Հիվանդանոցում Հանդիպեցի Միքայել Սրբազանի Հետ. Նրա Մտահոգությունն Ու Ասելիքը Վերաբերում Է Երկրում Ստեղծված Ծանր Իրավիճակին Եւ Ապագային. Աբրահամյան

21-01-2026 | 14:05

Հիվանդանոցում հանդիպեցի Միքայել Սրբազանի հետ. նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային. Աբրահամյան
Չեղարկել Արտերկրում Եպիսկոպոսաց Ժողով Գումարելու Որոշումը․ Փաշինյանի Օրակարգին Աջակցող Հոգևորականների Հայտարարությունը

21-01-2026 | 13:59

Չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը․ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը
Արդարադատության Նախարարությունից Հավատացնում Են, Թե Նիկոլ Փաշինյանը Դատավորների Ընտրության Կամ Նշանակման Որևէ Փուլում Իրավասություն, Ազդեցություն Կամ Ներգրավվածություն Չունի

21-01-2026 | 13:51

Արդարադատության նախարարությունից հավատացնում են, թե Նիկոլ Փաշինյանը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի
Հայաստան-Ադրբեջան Կոնֆլիկտն Ավարտեցի, Աստված Էլ Կհպարտանար․ Թրամփ

21-01-2026 | 12:52

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆ ԱՎԱՐՏԵՑԻ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ԿՀՊԱՐՏԱՆԱՐ․ ԹՐԱՄՓ
Հարավային Կորեայի Նախկին Վարչապետ Հան Դոկ Սուն Դատապարտվել Է 23 Տարվա Ազատազրկման

21-01-2026 | 12:39

Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման
Իշխանությունը Փորձում Է Անել Անհնարինը` Չի Ստացվում, Փորձում Է Ներգործության Նոր` Առավել Անբարո Մեթոդներ Կիրառել․ Աբրահամյան

21-01-2026 | 12:35

Իշխանությունը փորձում է անել անհնարինը` չի ստացվում, փորձում է ներգործության նոր` առավել անբարո մեթոդներ կիրառել․ Աբրահամյան
Քպ-Ական Հռիփսիմե Հունանյանը Հեռանում Է Աժ Հանձնաժողովի Նախագահի Պաշտոնից Եւ Չի Ընդգրկվի Առաջիկա Ընտրությունների Քպ Ցուցակում

21-01-2026 | 12:33

ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը հեռանում է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից և չի ընդգրկվի առաջիկա ընտրությունների ՔՊ ցուցակում
Ես Նրանց Կջնջեմ Երկրի Երեսից, Եթե Uպառնալիքները Շարունակվեն. Թրամփն՝ Իրանին

21-01-2026 | 12:31

Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Լուկաշենկոն Ստորագրել Է Փաստաթուղթ՝ Թրամփի Առաջարկած «Խաղաղության Խորհրդին» Միանալու Վերաբերյալ

20-01-2026 | 21:27

Լուկաշենկոն ստորագրել է փաստաթուղթ՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» միանալու վերաբերյալ
Գերաշնորհ Տ․ Պարթև Եպիսկոպոս Բարսեղյանը Նշանակվել Է Շվեյցարիայի Հայոց Թեմի Առաջնորդ

20-01-2026 | 21:26

Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ
Տարիներ Անց Սովորական Գործընթաց Է Լինելու, Երբ Հայաստանից Կամ Ադրբեջանից Մեր Քաղաքացիները Կարողանալու Են Հատել Սահմանը, Առևտուր Անել, Օգտվել Այն Առավելություններից, Որ Ունենք․ Խաչատուրյան

20-01-2026 | 21:25

Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալու են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք․ Խաչատուրյան
Հիբրիդային Սպառնալիքներ, Կիբեռհարձակումներ Եւ Ահաբեկչություն․ Ինչ Է Սպասվում 2026-Ին. Ահծ Զեկույց

20-01-2026 | 16:14

Հիբրիդային սպառնալիքներ, կիբեռհարձակումներ և ահաբեկչություն․ ինչ է սպասվում 2026-ին. ԱՀԾ զեկույց
Ճնշումներին Քահանա Հայրերը Չեն Ենթարկվել. Մասյացոտնի Թեմը Հայտարարություն Է Տարածել

20-01-2026 | 16:13

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել
Հայաստանի Կողմից Հապկ Անդամության «Ապասառեցում», Ամենայն Հավանականությամբ, Տեղի Չի Ունենա. Ահծ

20-01-2026 | 13:10

Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա. ԱՀԾ

Նմանատիպ լուրեր