08-12-2024 | 15:58
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում կներկայացվի 89 պատգամավորով: Այդ մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալները։
Ընդդիմությունը խորհրդարանում կընդգրկի չորս կուսակցություն, որոնք ընդհանուր առմամբ կստանան 61 մանդատ:
Մանդատները կբաժանվեն հետևյալ կերպ՝
«Փոփոխությունների կոալիցիա» -18 մանդատ
«Միացյալ ազգային շարժում» – 17 մանդատ
«Ուժեղ Վրաստան» -14 մանդատ
«Գախարիան հանուն Վրաստանի» – 12 մանդատ
www.azg.am