CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ162

Ինչպես տարբերել իսկական եւ կեղծ քաղաքագիտությունը

Ինչպես տարբերել իսկական եւ կեղծ քաղաքագիտությունը


Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արման Գրիգորյանի հոդվածը «National Interest» պարբերականում, որի թարգմանությունը հրապարակվել է մեր թերթում, իմ միտքը տարավ հետեւյալ ուղղությամբ՝ ի՞նչ է գիտությունն ընդհանրապես եւ քաղաքագիտությունը մասնավորապես:

Ենթադրենք, ես պնդում եմ, որ ջուրը սովորաբար, որոշակի պայմաններում եռում է, երբ ջերմաստիճանը հասնում է 100 աստիճանի: Այս պնդումը գիտության ոլորտից է: Բայց եթե ես ասում եմ՝ ուզում եմ, որ ջուրը եռա 60 աստիճանի դեպքում, եթե ես բողոքում եմ, որ այդ «սրիկա ջուրը» չի եռում, երբ ես եմ դա ուզում, եթե ես առաջարկում եմ հանրաքվե անցկացնել, որոշելու համար, թե երբ պետք է ջուրը եռա, ապա իմ այդ խոսույթը գիտական չէ: 

Հայաստանում առնվազն մի քանի հարյուր մարդ կա, որոնք ներկայանում են որպես քաղաքագետ: Նրանց մոտավորապես 70 տոկոսը Փաշինյանի քարոզչական թիմից են: Այդ թիմը խնդրո առարկա հոդվածում նկարագրված է այսպես. «Կառավարության անսքող հավանությամբ՝ մի քանի իշխանամետ լրատվամիջոցներ, փորձագետների հսկայական բանակ եւ մի քանի արբանյակային քաղաքական ուժեր սկսեցին անողոք PR արշավ՝ քարոզելու այն առասպելը, որ պատերազմն անխուսափելի էր, քանի որ այն ռուս-թուրք-ադրբեջանական դավադրություն էր՝ ընդդեմ Հայաստանի»:

Այս պարագայում ինձ հետաքրքրում է հետեւյալ հարցը՝ արդյոք այդ փորձագետներն իսկապե՞ս փորձագետներ են: Ինձ թվում է՝ ոչ: Որովհետեւ փորձագետը (քաղաքագետը) չի քարոզում, ոչ մի բան չի ցանկանում «վաճառել» հանրության վրա: Նա փորձում է բացատրել նույն հանրությանը (եւ ցանկալի է նաեւ՝ որոշում ընդունողներին) օրինաչափությունները, պատճառահետեւանքային կապերը՝ առանց «բարու» եւ «չարի» մանիքեական բաժանման: (Դա հատկապես կարեւոր է արտաքին քաղաքականության վերլուծության ժամանակ):

Իսկ քարոզը հիմնված է մարդկանց զգացմունքների հետ խաղալու վրա: Օրինակ, «ռուսը մեզ քցել ա» կենցաղային թեզի վրա: Անկախ նրանից՝ դա ճիշտ է, թե սխալ, դրա վրա չի կարելի կառուցել ո՛չ քաղաքականությունը, ոչ էլ, առավել եւս, քաղաքագիտությունը: …

Ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ Հայաստանում իշխանությունը, մի կողմ դնելով իր ինֆանտիլ կրքերը, կկարդա քաղաքագետների (իսկական քաղաքագետների) վերլուծությունները եւ կփորձի անաչառ կերպով գնահատել նրանց փաստարկները, ոչ թե «քսի տա» իր «ֆեյքերի» ոհմակին, որը տարբեր երանգավորումներով կրկնելու է «du caxvac es rsin» մեղադրանքը: Այդ մակարդակի «փաստարկները» ժամանակակից իշխանամետ «քաղաքագիտության» հիմքն են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


 

  • Լրահոս
  • Close
Թրամփը Պուտինի Հետ Զրույցից Հետո Զելենսկու Հետ Հեռախոսազրույց Է Ունեցել

13-02-2025 | 09:46

Թրամփը Պուտինի հետ զրույցից հետո Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել
Դոնալդ Թրամփը Եւ Վլադիմիր Պուտինը Երկար Հեռախոսազրույց Են Ունեցել

13-02-2025 | 09:44

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը երկար հեռախոսազրույց են ունեցել
Հայ Երիտասարդ Հոգևորականները Հանդիպել Են Հռոմի Պապի Հետ

13-02-2025 | 09:24

Հայ երիտասարդ հոգևորականները հանդիպել են Հռոմի Պապի հետ
Ռուսական Զինուժը Թիրախային Հարվածել Է Ուկրաինայի Անօդաչու Թռչող Սարքերի Արտադրամասերին

12-02-2025 | 18:31

Ռուսական զինուժը թիրախային հարվածել է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի արտադրամասերին
Ալեն Սիմոնյանից Պահանջում Ենք Հրապարակային Ներողություն Խնդրել Արցախի Տեղահանված Ժողովրդից

12-02-2025 | 14:10

Ալեն Սիմոնյանից պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից
63 Կողմ, 7 Դեմ. Աժ-Ն Առաջին Ընթերցմամաբ Ընդունեց «Եմ-Ին Հհ-Ի Անդամակցելու Գործընթացի Մեկնարկի Մասին» Օրենքի Նախագիծը

12-02-2025 | 14:08

63 կողմ, 7 դեմ. ԱԺ-ն առաջին ընթերցմամաբ ընդունեց «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը
Եթե Լավ Հրամանատարներ Ունենանք, Մենք Երբեք Չենք Պարտվի. «Ազգը՝ Բանակ» Ցուցահանդեսը Դրա Վկան Է

12-02-2025 | 11:33

Եթե լավ հրամանատարներ ունենանք, մենք երբեք չենք պարտվի. «Ազգը՝ բանակ» ցուցահանդեսը դրա վկան է
Պուտինն Ուկրաինայի Վերաբերյալ Բանակցությունների Նախօրեին Թրամփին Է Հանձնել Ամերիկացի Պատանդին

12-02-2025 | 10:48

Պուտինն Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նախօրեին Թրամփին է հանձնել ամերիկացի պատանդին
Ալիևը Հավանություն Է Տվել Ռդ-Ի Հետ «Հյուսիս-Հարավ» Միջանցքով Տարանցիկ Բեռնափոխադրումների Մասին Համաձայնագրին

12-02-2025 | 10:43

Ալիևը հավանություն է տվել ՌԴ-ի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների մասին համաձայնագրին
«Կարևորը՝ Հարավային Կովկասը Խաղաղ Եւ Կանխատեսելի Լինի: Ռդ-Ն Ողջունում Է Ինքնուրույն Բանակցություն Վարելու Հայաստանի Ու Ադրբեջանի Կամքը»

11-02-2025 | 17:24

«Կարևորը՝ Հարավային Կովկասը խաղաղ և կանխատեսելի լինի: ՌԴ-ն ողջունում է ինքնուրույն բանակցություն վարելու Հայաստանի ու Ադրբեջանի կամքը»
Ղարաբաղն Ադրբեջանի Կազմում Ճանաչելու Առաջին Պիոները Ռդ Նախագահն Է. Ալեն Սիմոնյան

11-02-2025 | 17:19

Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է. Ալեն Սիմոնյան
The Washington Post-Ում Դեյվիդ Իգնաթիուսն Անդրադարձել Է Ռուբեն Վարդանյանի Կեղծ Դատավարությանն Ու Կոչ Արել Նախագահ Թրամփին Կատարել Իր Խոստումը

11-02-2025 | 11:28

The Washington Post-ում Դեյվիդ Իգնաթիուսն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանն ու կոչ արել նախագահ Թրամփին կատարել իր խոստումը
Մակրոնն Ու Փաշինյանը Քննարկել Են Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացն Ու Սահմանազատման Վերաբերյալ Զարգացումները

11-02-2025 | 11:25

Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու սահմանազատման վերաբերյալ զարգացումները
Այր Աթոռից Առաջին Անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս Եկեղեցի Կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի Մասունքը

11-02-2025 | 11:24

այր Աթոռից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը
Ադրբեջանի Նախկին Արտգործնախարարն Ու Այլ Պաշտոնյաներ Մեղադրվում Են Ռուսաստանի Օգտին Լրտեսության Մեջ

10-02-2025 | 20:47

Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ու այլ պաշտոնյաներ մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Նմանատիպ լուրեր