CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ160

«Ինձ ներդաշնակ եմ զգում «հարվածների» աշխարհում»

«Ինձ ներդաշնակ եմ զգում «հարվածների» աշխարհում»

Երաժիշտ Ստեփան Տեր-Ղեւոնդյանը` հարվածային գործիքների, ազգային երաժշտության եւ կյանքի մասին

– Ստեփան, ինչո՞վ գրավեցին քեզ հարվածային գործիքները, ինչպե՞ս որոշեցիր ընտրել այդ ճանապարհը։

– Հարվածային գործիքներից ի սկզբանե դհոլն եմ սիրել, որի հնչյուններն ինձ գրավել են։ Առաջինը բուն գործիքի նկատմամբ հետաքրքրությունն է եղել, մի այլ ոգեւորություն էր մտել ներսս։ Ընտրեցի, որովհետեւ հասկացա, որ իմն է, տարերքս է, ընկերս է, եւ ես ինձ ներդաշնակ եմ զգում այդ «հարվածների» աշխարհում։ Չեմ ափսոսում ընտրությանս համար։

– Ունե՞ս ստեղծագործական կյանքի հստակ սկզբունքներ ու սահմաններ, որոնք ոչ մի դեպքում չես ոտնահարի։

– Համոզված եմ` ստեղծագործական կյանքում բոլորն ունեն սկզբունքներ ու սահմաններ, այդ թվում` նաեւ ես։ Իմ կարծիքով՝ այդ ամենը գալիս է տարիների աշխատանքային փորձից ու դու սկսում ես տարբերել՝ որն է քոնը եւ որը ոչ, նվագում ես տարբեր ոճերում ու վերջապես գտնում ես քոնը։ Փորձում եմ հնարավորինս մաքուր պահել իմ ստեղծագործական տեսակը, իմ ուզած երաժշտությունը նվագել, որ չկաշկանդվեմ ու չկոմպլեկսավորվեմ։ Յուրաքանչյուրս պետք է մեր սկզբունքների տերը լինենք, որ կարողանանք գործել, առաջ ընթանալ եւ ինչ-որ բան փոխել։

– Ամենակարեւոր խորհուրդը, որ երբեւէ ստացել ես, եւ այն օգնել է մասնագիտական ձեռքբերումների ճանապարհին։

– Ամենակարեւոր խորհուրդը ծնողներիցս եմ ստացել՝ միշտ հավատալ սեփական ուժերին, չհիասթափվել, թեկուզ անհաջողությունների դեպքում։ Եվ ամենակարեւորը՝ ինքնակատարելագործվել, ինքնակրթվել ու հասնել նոր հորիզոնների։ Կյանքում երբեք չպետք է դադարես սովորել ու սովորեցնել։

– Խոսենք մեր ավանդական երաժշտության մասին։ Ինչո՞վ է ավանդականը գրավում քեզ, եւ ինչո՞ւ պետք է մերը` հայկականը, ազգայինը ներկայացնենք բոլորին։

– Ավանդական երաժշտությունը երեւի ոչ միայն գրավում է ինձ, այլեւ իմ արյան մեջ է։ Կարծում եմ` յուրաքանչյուր հայի արյան մեջ է։ Ուղղակի կան որոշ խնդիրներ. պետք է ամբողջովին ուսումնասիրել եւ հասկանալ՝ որն է հայկականը, եւ որը ոչ, վեր հանել մաքրամաքուրը։ Հայկական երաժշտության համակարգը գալիս է դարերի խորքից, այն արմատացած է հայ մշակույթի եւ նույնիսկ հայ գենետիկայի մեջ, իր մեջ կրում է, այսպես ասած, հայ ազգային գենի կոդը, քանի որ երաժշտությունն իր մեջ շատ ինֆորմացիա է կրում, այն, ինչ մենք ի վիճակի չենք արտահայտել լեզվով՝ շատ նուրբ զգացմունքներ, ելեւէջներ, անպատմելի պահեր ու պատմություններ, կարող են արտահայտվել երաժշտության միջոցով: Եթե ես նվագում եմ հայկական երաժշտություն, ապա նպատակ ունեմ պահպանելու, տարածելու եւ սովորեցնելու ազգայինի յուրահատուկ կողմերը։ Նախ եւ առաջ մեր հայրենակիցներին պետք է ծանոթացնել մեր ազգայինի հետ, որ իրենք իրենց ճանաչեն որպես հայի ու հայկական արվեստի կրողի։

– Կյանքի ռիթմի մասին…

– Խիտ ու հագեցած գրաֆիկ ունեմ՝ դաս, փորձ, աշխատանք, համերգ, ամեն մեկն իր տեղում։ Միշտ զբաղված լինելը երաժշտի կյանքում սովորական է։ Կյանքի ռիթմն ուղեկցվում է երաժշտական ռիթմով։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

28.03.2023

 

 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանը Դեռ Չի Պատրաստվում Հեռարձակել Բաքվում Գերեվարված Արցախցի Գործիչների Հարցազրույցները

29-03-2024 | 14:22

Ադրբեջանը դեռ չի պատրաստվում հեռարձակել Բաքվում գերեվարված արցախցի գործիչների հարցազրույցները
Հունաստանում Երկրաշարժ Է Եղել

29-03-2024 | 13:51

Հունաստանում երկրաշարժ է եղել
Սոլովյովին Հայաստանն Արգելափակեց

29-03-2024 | 10:52

Սոլովյովին Հայաստանն արգելափակեց
Պուտինը Զարմացած Էր, Որ Փաշինյանը Լղ-Ն Պրահայում Ճանաչել Է Ադրբեջանի Մաս. Լավրով

29-03-2024 | 10:51

Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով
Տարածաշրջանում Խառնաշփոթի Մի Մասը Սնուցվել Է Վերջին Մի Քանի Ամիսների Ընթացքում Ռուսաստանի Գործողություններով. Միլլեր

29-03-2024 | 10:43

Տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով. Միլլեր
«Գոյին» Առաջարկում Էինք՝ Դիտարկեն Մասնավոր Թատրոն Դառնալու Տարբերակը». Ժաննա Անդրեասյան

28-03-2024 | 19:44

«Գոյին» առաջարկում էինք՝ դիտարկեն մասնավոր թատրոն դառնալու տարբերակը». Ժաննա Անդրեասյան
Միջուկային Քարոզչական Պատերազմ Հայաստանի Դեմ

28-03-2024 | 16:16

Միջուկային քարոզչական պատերազմ Հայաստանի դեմ
Հայաստանը Այն Երկրներից Է, Որը Փորձում Է Հակազդել Աշխարհում Տեղի Ունեցող Բացասական Փոփոխություններին

28-03-2024 | 16:00

Հայաստանը այն երկրներից է, որը փորձում է հակազդել աշխարհում տեղի ունեցող բացասական փոփոխություններին
Բաքուն Ստեփանակերտի Մարզամշակութային Հուշահամալիրը Ներկայացրել Է Իբր Հայերի Ռազմական Համալիր

28-03-2024 | 15:39

Բաքուն Ստեփանակերտի մարզամշակութային հուշահամալիրը ներկայացրել է իբր հայերի ռազմական համալիր
Հհ-Եմ-Ամն Հանդիպումը Որևէ Երրորդ Կողմի Դեմ Ուղղված Չէ Եւ Չէր Էլ Կարող Լինել

28-03-2024 | 09:38

ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել
Տասներկու Ժամ Տևած Բանակցություններից Հետո Մենք Վերջ Դրեցինք Մարտական Գործողություններին. Շահրամանյան

28-03-2024 | 09:19

Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին. Շահրամանյան
Ուկրաինայում Ռուս Ռազմագերիները Խոշտանգումների Են Ենթարկվել. Մակ

28-03-2024 | 09:04

Ուկրաինայում ռուս ռազմագերիները խոշտանգումների են ենթարկվել. ՄԱԿ
Ռուսաստանը Եվրոպայի Նկատմամբ Ագրեսիվ Մտադրություններ Չունի. Պուտին

28-03-2024 | 08:53

Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի. Պուտին
Եվրոպայում 11-Ից 15 Տարեկան Գրեթե Յուրաքանչյուր Վեցերորդ Երեխան Կիբերհարձակման Է Ենթարկվում

28-03-2024 | 08:46

Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
Եղբայր, Շնորհակալություն, Օգնեցիր, Մենք Այդ Օգնությունը Շատ Բարձր Ենք Գնահատում, Բայց Այլևս Հհ-Ն Այդ Օգնության Կարիքը Չունի. Ալեն Սիմոնյան

27-03-2024 | 20:27

Եղբայր, շնորհակալություն, օգնեցիր, մենք այդ օգնությունը շատ բարձր ենք գնահատում, բայց այլևս ՀՀ-ն այդ օգնության կարիքը չունի. Ալեն Սիմոնյան

Նմանատիպ լուրեր

Ադրբեջանը դեռ չի պատրաստվում հեռարձակել Բաքվում գերեվարված արցախցի գործիչների հարցազրույցները

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-03-2024

Հունաստանում երկրաշարժ է եղել

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-03-2024

Սոլովյովին Հայաստանն արգելափակեց

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-03-2024

Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով

Պաշտոնական լուրեր

Calendar29-03-2024

Տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով. Միլլեր

Պաշտոնական լուրեր

Calendar29-03-2024

«Գոյին» առաջարկում էինք՝ դիտարկեն մասնավոր թատրոն դառնալու տարբերակը». Ժաննա Անդրեասյան

Լուրեր

Calendar28-03-2024

Միջուկային քարոզչական պատերազմ Հայաստանի դեմ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-03-2024

Հայաստանը այն երկրներից է, որը փորձում է հակազդել աշխարհում տեղի ունեցող բացասական փոփոխություններին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-03-2024