CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ374

«Ինքնահաստատման կամքի» բացակայությունը

«Ինքնահաստատման կամքի» բացակայությունը


Վերջերս «թարմացվել են» խոսակցություններն այն մասին, որ 1991 թվականին մենք՝ հայերս «պետություն ենք ստացել» պատահաբար, բացառապես այն պատճառով, որ փլուզվեց Խորհրդային Միությունը, որ մեր ժողովուրդն առանձնապես խանդավառ չէր այդ հարցում՝ պարզապես այդպես է ստացվել: Այդ խոսակցությունները նոր չեն՝ 1990-ականների առաջին կեսին այդպես էին մտածում նրանք, ովքեր կարծում էին, որ խորհրդային կայսրությունը հնարավոր է վերականգնել եւ «նորից լավ ապրել»: 

Այդպիսի պատրանքներ ունեցողները հիմա 70-80-տարեկան են, եւ, հասկանալի պատճառներով, դուրս են գալիս ասպարեզից: Հիմա այդ՝ պատմագիտության տեսակետից քննադատությանը չդիմացող թեզը առաջ է գալիս բացարձակապես ոչ «Սովետի կարոտախտի» պատճառով՝ անցած-գնացած էտապ է:

Այժմ գոյություն ունի մեկ այլ ախտ, մեկ այլ մոլորություն՝ որ մենք այստեղ կարող ենք «լավ ապրել» առանց պետության կամ (որն, ըստ էության, նույնն է) պետությունը մենք արդեն կառուցել ենք, եւ հիմա կարելի է այդ կառուցածը վայելել՝ առանց պայքարի եւ զոհողությունների: 

Այդ առիթով ուզում եմ ուշադրություն դարձնել Սեւակ Արամազդի հոդվածի վրա, որը շատ պերճախոս վերնագիր է կրում՝ «Կենդանի թաղուած. Հայոց քաղաքական վախճանը»: Եթե ես լինեի վերնագիր դնողը, ապա կընտրեի ավելի «ժողովրդական» տարբերակ՝ «Մեռած-չթաղած հայոց պետականությունը»: 

Մի կողմ դնելով հեղինակի այն դատողությունները, որոնց հետ համաձայն չեմ, ուզում եմ առանձնացնել երկու թեզ, որոնք, կարծում եմ, անվիճելի են: Պետություն ունենալու համար անհրաժեշտ է որակական հատկանիշ՝ «ինքնահաստատման միասնական կամք»: Ըստ այդմ, 1988-1991 թվականներին այդ կամքը կար, իսկ հետագա տարիներին այն քայքայվեց, որովհետեւ քաղաքական եւ մտավորական վերնախավն առաջ էր քաշել ապաքաղաքական օրակարգ:

Երկրորդ թեզն այն է, որ պետությունը քայքայվում է այն դեպքում, երբ «Պետության գիտակցության մեջ խզվում է ժառանգականության սկզբունքը, որը որեւէ Պետության գոյատեւման անկապտելի երաշխիքն է»: Այսինքն՝ քաղաքական գիտակցությունը հեռանում է ինքնահաստատման միասնական կամքից, ինչը եւ տեսնում ենք այսօր: 

Ավելին, ինձ թվում է, որ քաղաքական գիտակցությունը դադարում է քաղաքական լինելուց: Այդպիսով, մենք ունենք հանրություն, որն իրականում չի ցանկանում պետություն ունենալ եւ որը տեղավորվում է ներկայիս իշխանության ու ընդդիմության ապաքաղաքական սխեմաների մեջ: Այդ «անկումնային» տրամադրությունները կարող են փոխվել: Սկզբի համար պետք է դադարել 1988-1991 թվականների ժողովրդին «սխալ հանելուց»: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


 

  • Լրահոս
  • Close
Քոբայրավանք Վանական Համալիրի Վերականգնման Էսքիզային Նախագիծը Համարվել Է Ընդունելի

13-12-2025 | 16:38

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Հայաստանը Մոտենում Է 2026-Ին Ոչ Թե Որպես Ընտրություններին Պատրաստվող Ժողովրդավարություն, Այլ Որպես Փրկություն Որոնող Վիրավոր Ազգ․ Օսկանյան

13-12-2025 | 16:36

Հայաստանը մոտենում է 2026-ին ոչ թե որպես ընտրություններին պատրաստվող ժողովրդավարություն, այլ որպես փրկություն որոնող վիրավոր ազգ․ Օսկանյան
Միքայել Սրբազանը Բժշկական Կենտրոն Կտեղափոխվի Դեկտեմբերի 15-Ին, Բայց Դեռ Հայտնի Չէ՝ Որ Օրը Կվիրահատվի

13-12-2025 | 16:34

Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին, բայց դեռ հայտնի չէ՝ որ օրը կվիրահատվի
Դատավոր Կարեն Ֆարխոյանը Երկու Ամսով Երկարաձգել Է Մկրտիչ Սրբազանի Կալանքի Ժամկետը

13-12-2025 | 16:33

Դատավոր Կարեն Ֆարխոյանը երկու ամսով երկարաձգել է Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը
Վահագն Խաչատուրյանը Զրուցել Է Մի Շարք Երկրների Նախագահների Հետ

13-12-2025 | 14:45

Վահագն Խաչատուրյանը զրուցել է մի շարք երկրների նախագահների հետ
Արևմուտքը Դեռ Շատ Է Խոսելու Նիկոլական Ռեժիմի Կողմից Հհ-Ում Մարդու Իրավունքների Եւ Ժողովրդավարական Արժեքների Ոտնահարման Մասին՝ Հատկապես Ռեժիմի Տապալումից Հետո․ Նարեկ Սամսոնյան

13-12-2025 | 14:43

Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասին՝ հատկապես ռեժիմի տապալումից հետո․ Նարեկ Սամսոնյան
Կինոյի Չինական Ազգային Թանգարանը Պեկինում Ներկայացնում Է Երկրի Կինեմատոգրաֆի 100-Ամյա Զարգացման Պատմությունը

12-12-2025 | 15:50

Կինոյի չինական ազգային թանգարանը Պեկինում ներկայացնում է երկրի կինեմատոգրաֆի 100-ամյա զարգացման պատմությունը
Կինոռեժիսոր, Պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի Հետ Քննարկվել Են Մշակութային Մի Շարք Նախագծեր

12-12-2025 | 15:47

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ քննարկվել են մշակութային մի շարք նախագծեր
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Իրաքի Նախագահի Հետ

12-12-2025 | 15:44

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահի հետ
Հհ Քաղաքական Ուժերի Վարկանիշը՝ Ըստ Սոցհարցման Արդյունքների

12-12-2025 | 15:37

ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը՝ ըստ սոցհարցման արդյունքների
Իմ Կերպարը Ապաքաղաքական Է, Ես Զբաղվում Եմ Ազգանվեր Գործով․ Նազիկ Ավդալյանը՝ Եկեղեցու Շուրջ Ստեղծված Իրավիճակի, Փաշինյանի Հետ Հանդիպման Մասին

12-12-2025 | 14:45

Իմ կերպարը ապաքաղաքական է, ես զբաղվում եմ ազգանվեր գործով․ Նազիկ Ավդալյանը՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, Փաշինյանի հետ հանդիպման մասին
Կարապետյանը Հետախուզվում Է Ադրբեջանի Իշխանությունների Իրավասու Մարմինների Կողմից, Նա 177 Օր Բանտում Է Հայաստանում. Արամ Վարդևանյան

12-12-2025 | 13:28

Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան
Ոչ Մի Շարքային Ադրբեջանցի Հհ Չի Գալու, Գալու Են Հատուկ Պատրաստված Խմբեր՝ Հստակ Զավթnղական Ծրագրերով. Ադրբեջանագետ

12-12-2025 | 13:27

Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր՝ հստակ զավթnղական ծրագրերով. ադրբեջանագետ
Ադրբեջանի Եւ Հայաստանի Խաղաղության Հռչակագրի Համատեղ Ստորագրումը Պատմական Նշանակություն Ունի. Տոկաև

12-12-2025 | 13:24

Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև
Կգմս Նախարարության Ներկայացուցիչներն Այցելել Են Տավուշի Վերականգնվող Հուշարձանների Տարածք

11-12-2025 | 18:44

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն այցելել են Տավուշի վերականգնվող հուշարձանների տարածք

Նմանատիպ լուրեր