CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ58

«Ինտեգրացիան» նշանակում է «սպանդ»

«Ինտեգրացիան» նշանակում է «սպանդ»

Դավիթ Շահնազարյանն «Առավոտին» հայտնել է, որ Ադրբեջանը պատրաստել է «ճանապարհային քարտեզ», որի նպատակն է «ինտեգրել» Արցախն Ադրբեջանի կազմում: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մեկ տարվա ընթացքում եւ ենթադրում է 4 փուլ. ադրբեջանական անձնագրեր, մանաթի ներդրում, ՊԲ զինաթափում, իշխանության հանձնում: Ըստ Շահնազարյանի՝ ծրագիրը փոխանցվել է ՀՀ իշխանություններին, որոնք, իրենց հերթին, պետք է այդ, ուղիղ ասեմ, վերջնագիրը փոխանցեն Արցախի իշխանություններին: «Առավոտի» հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հրաժարվել է այդ լուրը մեկնաբանել: Այսինքն՝ չի ասել, որ նման ծրագրի մասին ՀՀ իշխանությունները տեղյակ չեն, եւ նրանց նման բան չի փոխանցվել:

Դա թույլ է տալիս ենթադրելու, որ Ալիեւը տեղեկացրել է Փաշինյանին հիշյալ «ճանապարհային քարտեզի» մասին, իսկ վերջինս, «հանուն խաղաղության օրակարգի», դրան չի ընդդիմացել: (Եվ ինչպե՞ս ընդդիմանար, եթե կարծում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է): Իսկ պաշտոնապես երգվելու է նույն երգը՝ «թող Ադրբեջանի եւ Արցախի իշխանություններն այդ հարցերն իրար հետ ճշտեն»: Հայաստանի իշխանություններն՝ այս դիրքորոշմամբ, գումարած Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ իր հայտարարությամբ, որով ռուս խաղաղապահներն, ըստ էության, հրաժարվում են կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած իրենց պարտավորությունները, իրենց վրայից հանում են պատասխանատվությունը արցախցիների ճակատագրի համար: Այդ ամենը վկայում է վատթարագույն սցենարի՝ Արցախի բռնի հայաթափման մեծ հավանականության մասին: Կարելի է, իհարկե, խորիմաստ աշխարհաքաղաքական վերլուծություններ անել, կարելի է հիշել, թե 30 տարվա ընթացքում ով, երբ եւ ինչպես է բանակցել: Բայց կարելի է պարզապես հիշել, թե ինչպես են ադրբեջանցիները վարվել անպաշտպան հայերի հետ Սումգայիթում, Բաքվում եւ Մարաղայում՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասում Արցախում ապրող մեր հայրենակիցներին՝ Ադրբեջանի հետ «ինտեգրացիայի» դեպքում: Ադրբեջանցիներն արդեն իսկ ամենայն մանրամասնությամբ քննարկում են, թե ինչ են «Խանքենդիում» անելու հայ երեխաների հետ 2025 թվականին, երբ ռուս խաղաղապահները գնան:

Շառլ Միշելը կամ Սերգեյ Լավրովը շատ լավ գիտեն, թե ինչ է լինելու, բայց նրանց պատասխանատվությունը սպանդի դեպքում քաղաքական է եւ բարոյական: Փաշինյանն ու ՔՊ-ականները նույնպես ամեն ինչ հասկանում են: Բայց նրանց թվում է, որ «նախկինների» մասին փչացած ձայնապնակը միշտ են միացնելու, եւ այդպիսով խուսափելու են պատասխանատվությունից: Բայց պատասխան տալու պահը, միեւնույն է, գալու է: Եվ այս պարագայում պատասխանատվությունը կլինի նաեւ իրավական:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ»
 

  • Լրահոս
  • Close
Կա՛Մ 100 Միլիարդ Դոլար, Կամ Սյունիք Ու Սևան․ Ադրբեջանը Պայման Է Դրել

29-09-2023 | 16:53

Կա՛մ 100 միլիարդ դոլար, կամ Սյունիք ու Սևան․ Ադրբեջանը պայման է դրել
Այրվածքներ Ստացած 140 Արցախցիների Մեջ Կան Ծայրահեղ Ծանր Վիճակում Գտնվողներ

29-09-2023 | 14:30

Այրվածքներ ստացած 140 արցախցիների մեջ կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ
Ժամը 10․00-Ի Դրությամբ 88,780 Բռնագաղթած Արցախցի Է Ժամանել Հայաստան

29-09-2023 | 12:41

Ժամը 10․00-ի դրությամբ 88,780 բռնագաղթած արցախցի է ժամանել Հայաստան
«Մայր Հայաստան» Դաշինքն Ընտրում Է Երևանի Ավագանու Նոր Ընտրություններ Անցկացնելու Ճանապարհը

29-09-2023 | 12:35

«Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը
Արցախահայության Իրավունքների Պաշտպանության Նպատակով Միպ Գրասենյակն Աշխատում Է Գորիսում, Կոռնիձորում Ու Վայքում

29-09-2023 | 11:52

Արցախահայության իրավունքների պաշտպանության նպատակով ՄԻՊ գրասենյակն աշխատում է Գորիսում, Կոռնիձորում ու Վայքում
Արցախում Պայթյունի Վայրից Հայտնաբերված 170 Աճյունը Եւ Մասունքը Տեղեփոխվել Է Հայաստան՝ Դնթ Անալիզի

29-09-2023 | 10:47

Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյունը և մասունքը տեղեփոխվել է Հայաստան՝ ԴՆԹ անալիզի
Առաջին Անգամ Վայր Դրեցի Ֆոտոխցիկը… Հուզմունքից Խեղդվելով…

29-09-2023 | 01:52

Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը… հուզմունքից խեղդվելով…
Ես Գնահատում Եմ Վերջին Օրերին Ընդդիմության Կողմից Մեր Երկրի Ներքաղաքական Իրավիճակն Էլ Ավելի Չսրելու Տրամադրվածությունը

28-09-2023 | 21:42

Ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը
Հբըմ-Ն Խիստ Մտահոգված Է Ադրբեջանի Կողմից Ռուբեն Վարդանյանի Ձերբակալության Կապակցությամբ

28-09-2023 | 21:00

ՀԲԸՄ-ն խիստ մտահոգված է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության կապակցությամբ
Արցախցիներից Շատերը Հրաժարվում Են Պետության Տրամադրած Կեցավայրերից. Սանոսյան

28-09-2023 | 18:26

Արցախցիներից շատերը հրաժարվում են պետության տրամադրած կեցավայրերից. Սանոսյան
Հայկ Մարությանը Համառում Է՝ Ոչ Միքաղաքական Ուժի Հետ Կոալիցիա Չի Կազմի

28-09-2023 | 16:23

Հայկ Մարությանը համառում է՝ ոչ միքաղաքական ուժի հետ կոալիցիա չի կազմի
Արցախի Համար Համազգային Աղոթքի Օրվա Առիթով Դուրս Կբերվեն Տարբեր Սրբություններ Եւ Սրբազան Մասունքներ

28-09-2023 | 16:04

Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Ադրբեջանին Արած Մեծ Նվերի Դիմաց Հայաստանի Իշխանություններն Առնվազն Պետք Է Պահանջեն Այս Մարդկանց Վերադարձը. Վարդան Օսկանյան

28-09-2023 | 15:02

Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը. Վարդան Օսկանյան
Ռուբեն Վարդանյանին Սպառնում Է 14 Տարվա Ազատազրկում. Նա Կալանավորվել Է 4 Ամսով

28-09-2023 | 14:34

Ռուբեն Վարդանյանին սպառնում է 14 տարվա ազատազրկում. նա կալանավորվել է 4 ամսով
Հռոմի Ստատուտը Վավերացնելու Հարցն Աժ Հանձնաժողովն  Ընդունվեց

28-09-2023 | 12:58

Հռոմի ստատուտը վավերացնելու հարցն ԱԺ հանձնաժողովն ընդունվեց

Նմանատիպ լուրեր

Կա՛մ 100 միլիարդ դոլար, կամ Սյունիք ու Սևան․ Ադրբեջանը պայման է դրել

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-09-2023

Այրվածքներ ստացած 140 արցախցիների մեջ կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-09-2023

Ժամը 10․00-ի դրությամբ 88,780 բռնագաղթած արցախցի է ժամանել Հայաստան

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-09-2023

«Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը

Լուրեր

Calendar29-09-2023

Արցախահայության իրավունքների պաշտպանության նպատակով ՄԻՊ գրասենյակն աշխատում է Գորիսում, Կոռնիձորում ու Վայքում

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-09-2023

Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյունը և մասունքը տեղեփոխվել է Հայաստան՝ ԴՆԹ անալիզի

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-09-2023

Ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-09-2023