CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ266

Իրականացվել է Երերույքի տաճարի մշտադիտարկում. նախատեսված են մի շարք աշխատանքներ

Իրականացվել է Երերույքի տաճարի մշտադիտարկում. նախատեսված են մի շարք աշխատանքներ

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները մշտադիտարկման նպատակով այցելել են Արագածոտնի և Շիրակի մարզերի հուշարձաններ:

Աշխատանքային խումբն այցելել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դ. թվագրվող Սբ Գևորգ եկեղեցի, որտեղ ԿԳՄՍ նախարարության և բարերար Համլետ Թադևոսյանի համագործակցությամբ իրականացվում են եկեղեցու վերականգնման աշխատանքներ: Ներկա պահին կատարվում են հուշարձանի տանիքածածկի իրականացման աշխատանքները: Համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ նախատեսված է դրանք իրականացնել կղմինդրե սալիկներով: Մասնագիտական խումբը տեղում ծանոթացել է օգտագործվող սալերի որակին, ուսումնասիրել իրականացման մեթոդները և քննարկել հետագա աշխատանքների հաջորդականությունը:

Խումբն այցելել է նաև Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի միջնադարյան Սբ Հովահննես եկեղեցի, որը համարվում է միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը և առանձնանում իր ճարտարապետական ոճով: Ժամանակին այն շրջապատված է եղել պարիսպներով, որոնք 1889 թ.՝ եկեղեցու վերանորոգման ընթացքում, քանդվել են: Եկեղեցին գտնվում է համեմատաբար լավ վիճակում, սակայն մասնագետներն արձանագրել են, որ այն ունի տանիքածածկերի նորոգման խնդիր:

Հաջորդ այցը Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի Երերույքի վաղքրիստոնեական տաճար էր: Հաշվի առնելով տաճարի բացառիկությունը՝ այն մշտապես գտնվել է պետության ուշադրության ներքո, պարբերաբար ամրակայվել և մասնակի վերականգնվել է։ Վերջին տարիներին ևս պետությունը պատվիրել է տաճարի ամրակայման նախագիծ, որն իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև 2023 թ. ստորագրված հուշաթերթի համաձայն՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար է հատկացրել Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով, որից 58 միլիոն ՀՀ դրամ գումարը նախատեսված է 2024 թ․ տաճարի ամրակայման և մասնակի վերականգման աշխատանքների իրականացման համար։

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները տեղում ուսումնասիրել են արդեն իսկ կատարված աշխատանքները և ներկա վիճակը, քննարկել առաջիկա աշխատանքների հետ կապված խնդիրները:

  • Լրահոս
  • Close
Մյունխենի Համաժողովում Ելույթը Ճիշտ Ժամանակին Էր, Բայց Այն Չլսվեց. Պուտին

13-07-2025 | 18:35

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին
Թուրքիան Ուշադրությամբ Հետևում Է Աբու Դաբիում Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Սկսված Խաղաղ Բանակցություններին. Էրդողան

13-07-2025 | 18:32

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան
Էրդողանը Ցանկանում Է Փոխել Սահմանադրությունը

13-07-2025 | 13:49

Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը
Ալեն Սիմոնյանը Հանդիպել Է Ֆրանսիայի Աժ Նախագահի Հետ

13-07-2025 | 13:47

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ
Լավրովը Շնորհակալություն Է Հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի Մարզի Ազատագրման Գործում Ցուցաբերած Օգնության Համար

13-07-2025 | 13:45

Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար
Գլենդելում Կիրակի Տեղի Կունենա Հանրահավաք՝ Ի Պաշտպանություն Հայոց Եկեղեցու. Հայոց Եկեղեցու Պահապանության Համահայկական Խորհուրդ

13-07-2025 | 13:44

Գլենդելում կիրակի տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու. Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ
Իսրայելի Եւ Սիրիայի Ներկայացուցիչները Հանդիպել Են Բաքվում. Afp

13-07-2025 | 13:43

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP
Խսհմ Փլուզումից Հետո Արևմուտքը Ցանկանում Էր Աշխարհաքաղաքական Առավելություն Ձեռք Բերել Ռուսաստանի Նկատմամբ. Պուտին

13-07-2025 | 13:39

ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. Պուտին
Փաշինյանը Ստում Է, Թե Իբր Երկրում Առկա Է Էներգետիկ Ճգնաժամ. Հայաքվե

12-07-2025 | 17:59

Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ. ՀայաՔվե
Թուրքական Մամուլը՝ Իրարանցման Մեջ

12-07-2025 | 17:57

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ
Սիրիան Ադրբեջանի Պետական Նավթային Ընկերության Հետ Փոխըմբռնման Հուշագիր Է Ստորագրել

12-07-2025 | 17:54

Սիրիան Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
«Սիրելինե՛Ր, Նիկոլիզմն Անցողիկ Է, Բայց Եկեղեցին Հավիտենական Մարմինն Է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան

12-07-2025 | 15:54

«Սիրելինե՛ր, նիկոլիզմն անցողիկ է, բայց եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան
Արցախցիների՝ Այսօրվա Հանրահավաքն Արտոնվել Է, Հնարավոր Երթն Ու Նստացույցը՝ Ոչ․ Արցախցիների Իրավունքների Պաշտպանության Խորհրդի Անդամ

12-07-2025 | 13:36

Արցախցիների՝ այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ
«Սրբազան Պայքար»-Ի Գործով Կալանավորվածների Խցերում Պարբերաբար Ու Շատ Խիստ Խուզարկություններ Են Կատարվում․ Փաստաբան

12-07-2025 | 13:34

«Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան
Սիրիայի Նախագահը Պաշտոնական Այց Կկատարի Ադրբեջան

12-07-2025 | 13:32

Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

Նմանատիպ լուրեր