
16-06-2025 | 15:15
Իրանի հետախուզական ծառայություններին հաջողվել է Իսրայելից դուրս բերել գաղտնի տեղեկատվություն պարունակող բազմաթիվ փաստաթղթեր, հայտնել են Իրանի պետական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց աղբյուրին։
Հրապարակումներում նշվում է, որ խոսքը հազարավոր փաստաթղթերի մասին է, որոնցում, ի թիվս այլնի, հիշատակվում է միջուկային օբյեկտների մասին։
Նշվում է նաև, որ փաստաթղթերն այնքան շատ են, որ դրանք մանրամասն վերլուծելու համար մասնագետներին երկար ժամանակ է հարկավոր լինելու։
Իսրայելական կողմն առայժմ չի արձագանքել հրապարակված այս տեղեկատվությանը։
www.aysor.am