06-11-2024 | 15:38
Իրանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակման նախապատրաստման ֆոնին վառելիքի վերալիցքավորման և աջակցման համար օգտագործվող ԱՄՆ ցանկացած ռազմաբազա օրինական թիրախ կլինի Իրանի պատասխան հարվածների համար:
Այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակման նախապատրաստման ֆոնին ԱՄՆ-ը լրացուցիչ F-16-ներ է տեղակայել տարածաշրջանում:
www.azg.am