
19-05-2025 | 13:01
Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը։
Նա ասել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել համաձայնագրի ստորագրման գործում։
«Ես կարծում եմ, որ այս հարցը կարտացոլվի նաև երկու երկրների ամենօրյա շփումներում», - հավելել է Խատիբզադեն։
www.hraparak.am