14-10-2024 | 14:26
Լրատվական հոսքերի իրարանցման մեջ չմոռանանք Զանգեզուրի միջանցքով Իրանի սահմանը փակելու ռուսական դավադրության մասին։ Դրա մասին սոցցանցերում գրել է Իրանի արտաքին և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի նախկին ղեկավար Հեշմաթուլլա Ֆալահաթփիշեն։
«Նախորդ կառավարությունը գործարքը զոհաբերեց հանուն Ուկրաինայում ռուսական շահերի։ Նոր կառավարությունը Մոսկվայի հետ միակողմանի բարեկամության քաղաքականության թակարդը չպետք է ընկնի:
Զանգեզուրի միջանցքը Պուտինի նախնական հարձակումն է՝ ուղղված Իրանի նոր կառավարության և Միացյալ Նահանգների միջև կապուղիների ձևավորման հնարավորությունը կանխելուն»,- գրել է նա։