
16-06-2025 | 15:15
Իրանի Իսլամական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա ուրբաթ օրը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Irna-ն։
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի վկայությամբ, Իրանը համաձայնություն է տվել Օմանի առաջարկին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնելու վերաբերյալ։ Հանդիպումը կկայանա Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։
Բաղային ընդգծել է, որ Իրանի բանակցային պատվիրակությունը հաստատակամորեն հավատարիմ է իրանցի ժողովրդի օրինական իրավունքների և բարձրագույն շահերի պաշտպանությանը, ներառյալ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և ուրանի հարստացման իրականացման իրավունքը, ինչպես նաև ձգտում է անարդար պատժամիջոցների լիակատար վերացմանը։ Նա նաև նշել է, որ Թեհրանը բաց չի թողնի ոչ մի հնարավորություն և նախաձեռնություն՝ այդ նպատակներին հասնելու համար։
www.news.am