
13-02-2025 | 09:46
Իսրայելի եւ Իրանի միջեւ ծածուկ դիմակայությունը վերաճում է բացահայտ պատերազմի։ Այս մասին գրվել է The New York Times (NYT) թերթի հոդվածում։
Թերթի գնահատմամբ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո խորացած ծածուկ դիմակայությունը Իրանի եւ Իսրայելի միջեւ ավելի ակնհայտ է դառնում։ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին հասցված հրթիռային հարվածն այդ դիմակայության ամենախոշոր գրոհներից մեկն է, ինչը, պարբերականի կարծիքով, նշանակում է հակամարտության թեժացում եւ վերածում բացահայտ պատերազմի։