06-12-2024 | 21:25
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր, հատկապես Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափում զարգացող իրադարձությունները, գրում է tasnimnews.com-ը:
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են, որ բանակցություններն ու դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար՝ ստիպելու նրան ընդունել հրադադարի ռեժիմը և դադարեցնել հարձակումը Գազայի վրա: