CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ220

Իրանի ու Թուրքիայի ռազմավարական փոխգործակցության դեֆիցիտը

Իրանի ու Թուրքիայի ռազմավարական փոխգործակցության դեֆիցիտը

Նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարվեց  Իրանի ու Թուրքիայի միջեւ 170 կիլոմետրանոց սահմանային պատի շինարարության ավարտի մասին, որը 534 կիլոմետրանոց Իրան-Թուրքիա միջպետական  սահմանի 32 տոկոսն է կազմում:

Թուրքիայի կառավարության միջոցներով կառուցված պատը, որի բարձրությունը հասնում  է 3 մետրի եւ հագեցած է  էլեկտրոնային համակարգերով ու դիտակետերով,  նախատեսված է մաքսանենգության եւ ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու, ինչպես նաեւ «Քրդստանի աշխատավորական խմբավորման» (PKK) զինյալների տեղաշարժը կանխարգելելու համար:

Մինչեւ 2017  թվականը  երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը սահմանափակվում էր միայն սահմանային անվտանգության ապահովմանը միտված սահմանապահ ուժերի միջեւ պարբերաբար անցկացվող հանդիպումներով:

Իրանի ու Թուրքիայի, որպես երկու հզոր կայսրությունների ավանդույթները շարունակող  երկրների  միջեւ  համագործակցության  զարգացմանը խոչընդոտող գործոններին անդրադառնալիս, անհրաժեշտ է  նկատի ունենալ, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող մրցակցային հարաբերությունները  երբեք   լուրջ ճգնաժամերի  չեն  վերածվել:

Հայտնի է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալով, Թուրքիան իր արտաքին քաղաքականության  ուղղությունը կենտրոնացրեց «հարեւանների հետ լարվածությունը զրոյականացնելու» հայեցակարգի վրա: Սակայն Մերձավոր Արեւելքում ճգնաժամի ահագնացումից հետո,  այդ քաղաքականությունը գործնականում դարձավ հարեւանների հետ  դեէսկալացիայի միջոց:  

Այսօր այլեւս Թուրքիան, Կիպրոսի հարցով Հունաստանի հետ ավանդաբար ունեցած  լարված հարաբերություններից բացի,  խնդիրներ ունի ոչ եվրոպական գրեթե բոլոր հարեւանների հետ:
Հստակ է, որ Թուրքիան եւ Իրանը, անվտանգության խնդիրներն ու տնտեսական զարգացման անհրաժեշտությունը հաշվի առնելով, կարեւորում են փոխադարձ հարաբերությունների զարգացումը: Նկատի ունենալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու միջազգային  խաղացողների ու նրանց տարածաշրջանային դաշնակիցների հետ Իրանի ազգային շահերի բախումը, Թեհրանը ձգտում է տարածաշրջանում ամրապնդել մարտավարական ու ռազմավարական կոալիցիաներ:

Սակայն կարելի է ասել, որ իսլամական հեղափոխության հաղթանակից  հետո,  Իրանի ու Թուրքիայի միջեւ ռազմական ու անվտանգային ոլորտներում համագործակցությունը երբեք չի գերազանցել երկկողմ  տնտեսական, անգամ՝ մշակութային համագործակցության մակարդակը:

Երկկողմ հարաբերությունների լարվածության ակունքներում ավանդաբար  նկատելի են հետեւյալ խնդիրները՝ 

– Շիիզմի ու սուննիզմի հակասությունը,

– Ահաբեկչական խմբավորումների նկատմամբ երկու երկրների ներհակ դիրքորոշումները,

– Սիրիայի ու Եմենի հարցերում հակադիր մոտեցումները,

– Իսրայելի գործոնը,

– Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայումը,

– Քրդական հարցը,

– Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ երկու երկրների փոխհարաբերությունները,

– «Թուրանական»  («ՆԱՏՕ-ական»)  միջանցքի գործարկման հարցում տեսակետների բախումը:

Իրանի համար  սպառնալիք են  Իսրայելը, ԱՄՆ-ն ու նրա ՆԱՏՕ-ական կոալիցիան:  Իսկ  թուրքական բանակի կառուցվածքն արդեն իսկ արեւմտյան տիպի է՝  ՆԱՏՕ-ական,  որը սերտորեն համագործակցում է թե՛ Իսրայելի, եւ թե՛  ԱՄՆ-ի հետ:

Սակայն թուրքական բանակում տեղի ունեցած վերջին տարիների իրադարձությունները՝ 2016 թ. Թուրքիայի հեղաշրջման փորձը եւ Անկարային Իրանի հայտարարած աջակցությունը, ինչպես նաեւ այդ ոլորտում Իրանի որդեգրած ակտիվ դիվանագիտությունը պատճառ հանդիսացան, որ  որոշակի լարվածությամբ հանդերձ՝  երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը փոքր-ինչ ակտիվանա:  

Իրանի ու Թուրքիայի միջեւ ռազմական ոլորտում համագործակցության զարգացման մասին առաջարկությունը առաջինը ներկայացրել է Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը: Իրանական կողմն էլ, որոշակի նկատառումներից ելնելով,  թուրքական առաջարկությանն արձագանքել է մի քանի ամիս հապաղումով:

2017 թվականի հուլիսին  առաջինը Թուրքիա այցելեց  Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, որից հետո՝  40 օր անց   Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնած Հուլուսի Աքարը փոխադարձաբար այցելեց Թեհրան:

Կողմերի միջեւ քննարկված հարցերի շրջանակում ներառված էին հետեւյալ հարցերը՝

1. Իրաքի տարածքային ամբողջականությանն աջակցելու եւ իրաքյան Քրդստանի անկախացման նպատակով հանրաքվեի անցկացումը մերժելու հարցում ընդհանուր դիրքորոշման ընդունում,


2. Աջակցություն Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու  Սիրիայում կայուն խաղաղության հաստատմանը միտված   Աստանայի բանակցություններին,

3. Պայքար  ահաբեկչական բոլոր դրսեւորումների դեմ՝  ներառյալ  PKK-ն  եւ PEJAK-ը, 

4. Երկու  երկրների միջեւ տեղեկատվական ոլորտում համագործակցության զարգացում ու ընդլայնում,

5. Համագործակցություն՝ սահմանային անվտանգությունն ապահովելու եւ վերահսկելու նպատակով,

6. Համագործակցություն ռազմաարդյունաբերության ոլորտում,

7. Երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունների անցկացում ու փոխադարձաբար ռազմական դիտորդների գործուղում,

8. Համագործակցություն երկու երկրների զինված ուժերի ուսումնա-հետազոտական ոլորտներում,

9. Փոխադարձաբար երկու երկրների առափնյա տարածքներում (Պարսից ծոց, Սեւ ծով, Միջերկրական ծով)   ռազմածովային նավատորմի  երթեւեկի հնարավորություն:

Անվտանգության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ 

Վերջին շրջանում,  հաշվի առնելով Գազայի ճգնաժամը,  ինչպես նաեւ  Հարավային Կովկասում ծավալվող իրադարձությունները, Իրանի ու Թուրքիայի միջեւ անվտանգային հարցերում ճշգրտումներ մտցնելու  անհրաժեշտություն էր նկատվում:

2024 թ. հունվարի 24-ի՝  ԻԻՀ նախագահ Ռայիսիի  Թուրքիա այցելության ընթացքում քննարկման առարկա դարձած հարցերից կարելի է առանձնացնել Գազայի շուրջ ընթացող  պրոքսի պատերազմի   գործողություններին երկու երկրների դիրքորոշումների, ինչպես նաեւ կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու եւ  3+3  տարածաշրջանային հարթակի նշանակության  մասին   պայմանավորվածությունները, որոնք արտացոլվել են երկու նախագահների կողմից ստորագրված  համատեղ հայտարարության մեջ:
Ստորագրված փաստաթղթում ներառվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային ջրերում, այդ թվում՝ Կարմիր ծովում  նավարկության անվտանգությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ Կարմիր ծովում տիրող իրավիճակի ու Գազայի բնակիչների դեմ գործադրվող բռնությունների համար Իսրայելի վարչախմբին դատապարտելու անհրաժեշտության մասին ձեւակերպումներ: Նշված է նաեւ, որ  երկու երկրների նախագահները  կարեւորել են տարածաշրջանում բնականոն իրավիճակին վերադառնալու նպատակով   Իսրայելի հանցագործությունները կանխելու համար վճռական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
 Քաղաքական բանակցությունների միջոցով Ուկրաինայում արդարացի ու երկարատեւ խաղաղության ապահովումը նույնպես փաստաթղթում ներառված  հարցերից էր: 

Անվտանգության խնդիրներն ու տնտեսական զարգացման անհրաժեշտությունը հաշվի առնելով, կարեւորում են փոխադարձ հարաբերությունների զարգացումը: Նկատի ունենալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու միջազգային  խաղացողների ու նրանց տարածաշրջանային դաշնակիցների հետ   Իրանի ազգային շահերի բախումը, Թեհրանը ձգտում է տարածաշրջանում ամրապնդել մարտավարական ու ռազմավարական կոալիցիաներ:
Ամփոփելով,  նշենք, որ անվտանգային խնդիրներն ու ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը հաշվի առնող, ինչպես նաեւ  առեւտրատնտեսական փոխգործակցությունը կարեւորող  երկու հարեւան երկրների      մոտ երբեք ռազմավարական հարաբերությունների սաղմեր չեն ձեւավորվել: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

«Ազտ» շաբաթաթերթ

  • Լրահոս
  • Close
Թուրքիայի Քրդական 2 Կուսակցություն Դատապարտել Են 1915-Ին Իրականացված Հայոց Ցեղասպանությունը

24-04-2025 | 21:13

Թուրքիայի քրդական 2 կուսակցություն դատապարտել են 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը
Հհ-Ում Եմ Առաքելությունը Խմբագրել Է Գրառումը. «Ցեղասպանություն» Բառը Հանվել Է

24-04-2025 | 21:10

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խմբագրել է գրառումը. «Ցեղասպանություն» բառը հանվել է
2020-2023Թթ Արցախում Տեղի Ունեցածը Նույն 1915Թ. Ապրիլի 24-Ի Իրադարձությունների Շարունակությունն Են 21-Րդ Դարում. Արցախի Աժ

24-04-2025 | 12:27

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների շարունակությունն են 21-րդ դարում. Արցախի ԱԺ
Հհ-Ն Այսօր Հիշում Է Անցյալը Եւ Նայում Ապագային՝ Ձգտելով Գալիք Սերունդների Համար Կառուցել Հանդուրժողականության, Հարգանքի, Մարդու Իրավունքների Պաշտպանության Եւ Խաղաղության Արժեքների Վրա Հիմնված Միջավայր․ Ագն

24-04-2025 | 11:48

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր․ ԱԳՆ
Տիրոջ Սերը Եւ Ողորմությունն Այսօր Եւ Միշտ Թող Ուղեկից Լինի Ազգիս Հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս

24-04-2025 | 11:40

Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այսօր Մենք Ոգեկոչում Ենք Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցը. Պետր Պիրունչիկ

24-04-2025 | 11:34

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
Համագործակցության Հուշագիր Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Եւ Հհ-Ում Գերմանիայի Դեսպանության Միջև

23-04-2025 | 16:36

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև
Թուրքիայի Դեսպանը Գովաբանում Է Ադրբեջանն՝ Արցախի Բռնազավթման Համար Եւ Երազում «Զանգեզուրի Միջանցքի» Մասին

23-04-2025 | 16:35

Թուրքիայի դեսպանը գովաբանում է Ադրբեջանն՝ Արցախի բռնազավթման համար և երազում «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ֆրանսիայի Լիլա Քաղաքում Կայացել Է Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցին Նվիրված Ոգեկոչման Պաշտոնական Արարողություն

23-04-2025 | 16:34

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն
Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի Երկու Պալատների Անդամները Կառա Վարությանը Կոչ Են Արել Ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

23-04-2025 | 16:32

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառա վարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ջահերով Երթն Այս Տարի Տպավորիչ Կլինի

23-04-2025 | 16:29

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԿԼԻՆԻ
Հռոմի Պապի Մարմինը Տեղափոխվել Է Սուրբ Պետրոսի Տաճար

23-04-2025 | 14:39

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար
Բյուրականի Աստղադիտարանը «Մերձավոր Արևելքի Աստղագիտական Ժառանգություն 2» Խորագրով Միջազգային Գիտաժողով Կանցկացնի

23-04-2025 | 12:32

Բյուրականի աստղադիտարանը «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային գիտաժողով կանցկացնի
Հայաստանն, Ի Տարբերություն Ադրբեջանի, Հրետակոծության Ապացույցներ Է Ներկայացնում. Շվեդ Լրագրող

23-04-2025 | 12:25

Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, հրետակոծության ապացույցներ է ներկայացնում. շվեդ լրագրող
Բացվել Է Ֆրանցիսկոս Պապի Կտակը

22-04-2025 | 15:11

ԲԱՑՎԵԼ Է ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԿՏԱԿԸ

Նմանատիպ լուրեր