
14-03-2025 | 20:55
Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին. Երեկ, Թեհրանում, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ռազմական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին՝ շեշտելով՝ բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից է։
Ըստ իրանական Mehr գործակալության՝ Աշթիանին Իրանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանային խաղաղությանը՝ վերահաստատելով․ - «Իրանի վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների չփոփոխմանը»:
Նա նաև ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այս քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին։
Աշթիանի նաև վերահաստատել է Իրանի ավելի վաղ արտահայտած ևս մեկ դիրքորոշում՝ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, այլ մոտեցում Թեհրանի համար ընդունելի չէ։