04-12-2024 | 21:56
Իրանական կողմն աջակցում է Իսրայելի վրա պաղեստինյան հրթիռային հարձակումները և կկանգնի պաղեստինցի մարտիկների կողքին մինչև Պաղեստինի և դրա գլխավոր սրբավայրի՝ Երուսաղեմ քաղաքի վերջնական ազատագրումը։
Ասել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։
Նրա խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը։
«Մենք աջակցում ենք այս գործողությանը: Իհարկե, մեծ նահատակները, ինչպիսին է Ղասեմ Սոլեյմանին, նույնպես ուս ուսի են կանգնած Սուրբ Երկրի հերոսների հետ, և մենք մնալու ենք պաղեստինցիների հետ մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ամբողջական ազատագրումը»,- ասել է Սաֆավին։