
07-02-2025 | 12:13
«Սևանի էկոհամակարգի վերականգնման նպատակով 2023 թվականին լիճ է բաց թողնվել 231 հազար իշխանի մանրաձուկ։ Այս դինամիկան մենք 2024 թվականին կավելացնենք։ Նպատակադրված ենք այս տարվա համար իշխանի 300 հազար մանրաձուկ բաց թողնել։
Ամեն տարի քանակն, իհարկե, պետք է մեծացնել։ 2024 թվականից Շրջակա միջավայրի նախարարությունն է դարձել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծական զարգացման» հիմնադրամին տրամադրելու ենք 495 միլիոն դրամ և առջևում նպատակ ունենք գործարանի կառավարման մոդելը փոխել և տրամադրված ենք, որ արդեն կառավարումը նույնպես կիրականացնի Շրջակա միջավայրի նախարարությունը»,-հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։