CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ293

Իշխանությունները 6 տարում կրկնապատկել են պետական պարտքը

Իշխանությունները 6 տարում կրկնապատկել են պետական պարտքը

«Հայաստանը «Հյուսիս-Հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար 236 մլն եվրոյի վարկ կներգրավի ՎԶԵԲ-ից», «Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից կներգրավի շուրջ 92 մլն եվրոյի վարկ», «100 մլն դոլարի վարկ՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց համաձայնագրին»․ սրանք նոր պարտքային բեռի մասին օրվա գլխագրերն են։

Վարկային նոր բեռ ներգրավելու մասին որոշումներն այսօր հավանության են արժանացրել Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։

Իսկ մասնագիտական շրջանակներն ահազանգում են՝ վերջին տարիներին կառավարությունն այնքան պարտքեր է վերցրել, որ պարտքի սպասարկումը դարձրել է ռիսկային։

«2025 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1,117.1 մլրդ դրամ, որից 723.0 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 394.1 մլրդ դրամը՝ տոկոսավճարները»,- օրերս հաստատված հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում արձանագրել է կառավարությունը։

«Միայն այս տարվա 8 ամիսներին գրեթե ամսական միջինը 100 միլիոն դոլարով մեր պետական պարտքն ավելացել է, և պետք է փաստենք, որ այս իշխանության 6 տարիներին պետական պարտքը կրկնապատկվել է»,- թեմայի առնչությամբ արձանագրումներ արեց ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Թե որքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվում՝ հարցին ի պատասխան էլ՝ նա թեև ամբողջական գնահատում չտվեց, սակայն շեշտեց՝ այն, ինչ ասվում է այդ առնչությամբ պաշտոնական շրջանակների կողմից, իրական փաստերից էապես տարբերվում է։

«Իրենք պետական բյուջեով նախատեսում են կապիտալ ծախսեր և ասում են, որ պետական պարտքն ուղղվում է նաև այդ ծախսերին՝ դպրոցաշինություն, ջրամբարաշինություն և այլն։ Բայց փաստը փաստ է, որ այդ ծախսերը նախ՝ թերակատարվում են, իսկ արդյունավետության իմաստով հիմնական ցուցիչ է մեկ անձից պետական գնումների աճն ու ամենատարբեր ռիսկերով այդ ծախսերի իրականացումը։ Եվ, վերջին հաշվով, նաև պետք է փաստենք, որ մենք տարեցտարի ունենում ենք վերցրած վարկեր, պետական պարտք, որն իրականում չի ծախսվում իր նպատակին, բայց վճարվում են տոկոսները, որոնք տասնյակ-միլիոնավոր դոլարների են»,- պարզաբանեց պատգամավորը։

Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ պետական պարտքի ավելացումը դեռևս չի բերել պարտքային ճգնաժամի ու ռիսկերի՝ նախորդ երկու տարիներին ունեցած բարձր տնտեսական աճերի հանգամանքով պայմանավորված․ այդ աճերն էլ արտաքին պատահական գործոնների ազդեցությամբ են։

«Հաջորդ տարի շարունակվելու է պարտքի ավելացումը, և 2025 թվականի համար պետական բյուջեով նախատեսված է պարտքի սպասարկման գումար՝ 1 միլիարդ դոլարի չափով, իսկ ՀՆԱ աճը նախատեսված է 5,7 տոկոս (այդպես են իրենք կանխատեսում), ինչը երկու անգամ պակաս է, քան այս տարվա ցուցանիշը, բայց նույնիսկ այդ ցուցանիշը շատ բարդ է լինելու կատարել։

Այսինքն՝ հաջորդ տարվա ավարտին արդեն ունենալու ենք պարտքի կառավարման ռիսկի էական ավելացում»,- ամփոփեց տնտեսագետը։

www.168.am

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ

Նմանատիպ լուրեր